1․ ABC և MNK եռանկյունները նման են, ընդ որում՝ k = 3,5 : Գտեք MNK եռանկյան կողմերը, եթե ABC եռանկյան կողմերը 14 դմ, 8 դմ և 17 դմ են:
MN=49դմ NK=28 դմ MK=59.5
2․ Նմա՞ն են, արդյոք, ABC և DEF եռանկյունները, եթե ∠A = 108օ, ∠B = 32օ, ∠E = 108օ, ∠F = 40օ, AC = 4,4սմ, AB = 5,2սմ, BC = 7,6սմ, DE = 15,6սմ, DF = 22,8սմ, EF = 13,2սմ:
Այո նման են որովհետև բոլորը հավասար են k=3
3․ ABC և KMN նման եռանկյունների մեջ AB և KM, BC և MN կողմերը նմանակ են։ Գտնել KMN եռանկյան կողմերը, եթե AB = 6 սմ, BC = 5 սմ, CA = 9 սմ , KM/AB = 2,4։
KMN եռանկյան կողմերն= 14,4 սմ, 12 սմ և 21,6 սմ։
4․ KPF և EMT եռանկյունները նման են, ընդ որում՝ KP/ME = PF/MT = KF/ET, ∠F = 30օ, ∠E = 50օ: Գտնել այդ եռանկյունների մյուս անկյունները։
5․ Նման եռանկյունների երկու նմանակ կողմերն են 2 սմ և 5 սմ։ Առաջին եռանկյան մյուս երկու կողմերն են 3 սմ և 4 սմ։ Գտնել երկրորդ եռանկյան պարագիծը:
22,5 սմ
6․ Նման ուղղանկյուն եռանկյունների երկու նմանակ կողմերը հարաբերում են, ինչպես 2 : 3: Նրանցից առաջինի էջերն են 6 սմ և 8 սմ։ Գտնել յուրաքանչյուր եռանկյան մակերեսը։
առաջին եռանկյան մակերեսը 24 սմ2, երկրորդինը 54 սմ2
Destination B1, slide , unit 9. Vocabulary, Coming and going. exercises a, b, c, d, e, f, g New_English_File_Intermediate Slide 14, We are family, exercises b, c Grammar: slide 15, Future forms NEF Student’s Book Grammar: slide 132 1C a,b, slide 134 2C a, b
1.When I looked out of the window, I saw John.
2.Have you ever played the piano since you left school?
3.I haven’t seen him for two days.
4.When he tried to open the door, he dropped his key.
5.They have lived in this house since 1987.
6.My father was washing his car while my mother and I were preparing dinner.
7.Did you meet her yesterday?
8.Mary has been in London for three days.
9.The headmaster entered the classroom when they were writing their exams.
10.He bought a new car last week.
11.I think that they will arrive tomorrow morning.
12.Last Wednesday they played chess after they had done their homework.
Объясните, почему использование форм сравнительной и превосходной степени прилагательных является ошибочным. Обоснуйте ответ.
1. У команды соперников более худшее соотношение забитых и пропущенных мячей. 2. Семёнов – наиболее лучший игрок в нашей команде. 3. Дела в команде шли всё хужее. 4. Воздух в цеху становился всё более жарче. 5. Наш завод оказался более передовым. 6. Чилийский соус острее и горчее китайского. 7. Твои босоножки дешевее. 8. Листья к концу сентября стали желтее. 9. Твой голос звончее моего. 10. Сделай узел послабже. 11. Команда соперников выглядела легчее и более свежее. 12. Наши игроки не плохее. 13. Изображение на вашем снимке ещё нечётчее. 14. Детские впечатления всегда ярчее. 15. Современное образование много более хуже, чем дореволюционное. 16. Он самый старейший член нашего коллектива. 17. Швабрин был более образованнее Гринёва. 18. От этого Мцыри кажется более таинственнее. 19. Эта задача стала более легче.
Վիրուսներ՝ կյանքի ոչ բջջային ձևեր Վիրուսները օրգանական նյութերից կազմված, բայց բջջային կառուցվածք չունեցող էակներ են։ Դրանք բազմանում են միայն կենդանի բջիջներում։ Առաջինը հայտնաբերել է Դ. Ի. Իվանովսկին՝ 19-րդ դարի վերջում։
Վիրուսները առաջացնում են բազմաթիվ հիվանդություններ՝ բույսերի (ծխախոտի խճանկար) և մարդու (գրիպ, կարմրուկ, պոլիոմելիտ)։ Վիրիոնը բաղկացած է ԴՆԹ-ից կամ ՌՆԹ-ից և սպիտակուցային թաղանթից։ Որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային շերտ, օրինակ՝ ՁԻԱՀ-ի վիրուսը։
Կյանքի ոչ բջջային ձևեր — Վիրուսներ
1. Ի՞նչ է վիրուսը։ ա) Միաբջիջ օրգանիզմ բ) Բազմաբջիջ օրգանիզմ գ) Ոչ բջջային ձև՝ ժառանգական նյութով և սպիտակուցային պատյանով դ) Մոլեկուլային միացություն
2․Վիրուսները ունեն․ ա) Միայն ԴՆԹ բ) Միայն ՌՆԹ գ) ԴՆԹ կամ ՌՆԹ դ) ԴՆԹ և ՌՆԹ միասին
3․Ինչո՞ւ են վիրուսները համարվում ոչ բջջային ձևեր։ ա) Որովհետև չունեն բջջային կառուցվածք բ) Որովհետև չեն բազմանում գ) Որովհետև չունեն ժառանգական նյութ դ) Որովհետև չեն կարող առաջացնել հիվանդություն
4,Որտե՞ղ են վիրուսները բազմանում։ ա) Ջրում բ) Արտաքին միջավայրում գ) Միայն կենդանի բջջի ներսում դ) Ինքնուրույն՝ առանց բջջի
5. Ինչո՞վ է կազմված վիրուսի մարմինը։ ա) Միայն սպիտակուցներից բ) Նուկլեինաթթվից և սպիտակուցային պատյանից գ) Ցիտոպլազմայից և միջուկից դ) Սպիտակուցից և ածխաջրերի
6. Ո՞ր վիրուսն է առաջացնում ՁԻԱՀ հիվանդությունը։ ա) Գրիպի վիրուսը բ) Կորոնավիրուսը գ) ՄԻԱՎ-ը դ) Հերպես վիրուսը
7. Ինչպե՞ս է վիրուսը վնասում օրգանիզմին։ ա) Բջիջների սնունդը խլելով բ) Բջիջների ներսում բազմացմամբ և դրանք ոչնչացնելով գ) Արյան մեջ թունավոր նյութեր արտազատելով դ) Օրգանիզմի ջերմաստիճանը բարձրացնելով
Երկու եռանկյուններ կոչվում են նման, եթե նրանց անկյունները համապատասխանաբար հավասար են, և եռանկյուններից մեկի կողմերը համեմատական են մյուսի համապատասխան կողմերին: AB-ն ու A1B1-ը, BC-ն ու B1C1-ը, AC-ն ու A1C1-ը կոչվում են նմանակ կողմեր:
Ուրեմն ABC և A1B1C եռանկյունները կոչվում են նման, եթե տեղի ունեն հետևյալ պայմանները. ∠A = ∠A₁, ∠B = ∠B₁, ∠C = ∠C₁,
Տրված են ABC և DEF եռանկյունները:
Եթե տրված է, որ AB/DE=BC/EF=AC/DF=k և ∠A=∠D; ∠B=∠E; ∠C=∠F, ապա կարելի է եզրակացնել, որ եռանկյունները նման են:
Այս հանգամանքը գրում ենք այսպես՝ ΔABC∼ΔDEF
Եռանկյունների նմանությունը գրելիս կարևոր է եռանկյունների տառերը գրել ճիշտ հերթականությամբ:
Հավասար անկյուններին համապատասխանում են որոշակի տառեր:
k թիվը, որը հավասար է նման եռանկյունների համապատասխան կողմերի հարաբերությանը, կոչվում է եռանկյունների նմանության գործակից:
Առաջադրանքներ։
1․ Նմա՞ն են ABC և A₁B₁C₁ եռանկյունները, եթե ∠A = A₁, ∠B = ∠B₁, ∠C=∠C₁, AB = 12 սմ, BC = 8 սմ, AC = 18 սմ, A₁B₁= 6 սմ, B₁C₁ = 4 սմ, A₁C₁ = 9 սմ:
2. ABC և KMN եռանկյունները նման են, ընդ որում՝ AB/MN = BC/NK = AC/MK: ABC և KMN եռանկյունների ո՞ր անկյուններն են համապատասխանաբար հավասար:
Ըստ համապատասխան կողմերի՝ A↔M, B↔N, C↔K Դրանով՝ ∠A=∠M, ∠B=∠N, ∠C=∠K
3. DC և MN հատվածները երկու նման եռանկյունների կողմերն են, ընդ որում՝ եռանկյուններում դրանց դիմաց ընկած են հավասար անկյուններ: Գտնել MN հատվածի երկարությունը, եթե DC=19մ և DC/MN=4/13
Դրված է DC=19 մ և DC/MN=4/13 Ուստի MN=19⋅13/4=247/4=61.75 մ.
4․ ABC և LNM եռանկյունները նման են k=9 նմանության գործակցով: BC և NM հատվածներն այդ եռանկյունների կողմերն են, որոնց դիմաց՝ եռանկյուններում գտնվում են հավասար անկյուններ: Գտնել BC կողմի երկարությունը, եթե NM=10մմ:
k=9 և BC համապատասխանում է NM-ին, NM=10 մմ, ապա BC=9⋅10=90 մմ.
5․ BCA և MKL եռանկյունները նման են, ընդ որում BC, MK և CA, KL կողմերը զույգ առ զույգ համեմատական են: Հաշվել MK կողմի երկարությունը, եթե BC=2սմ, CA=18սմ և KL=54սմ:
Տրված է՝ եռանկյունները նման են, BC=2 սմ, CA=18 սմ, KL=54 սմ։ Քանի որ CAև KL կողմերը համապատասխան են, ապա BC/MK=CA/KL⇒MK=BC⋅KL/CA=2⋅54/18=6 սմ.
ՀՀ-ում հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի արևելյան հատվածը: Այստեղ նշանավոր են Ջավախքի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի հրաբխային լեռները, Սյունիքի հրաբխային բարձրավանդակը և դրանց մերձակա լավային սարավանդները: Մակերևույթում արտահայտիչ են նեոգենի և չորրորդական երկրաբա նական ժամանակաշրջանների հրաբխային հոսուն լավաները: Դրանք, ծածկելով ծալքաբեկորավոր անհարթ մակերևույթը, առաջացրել են ըն դարձակ, հարթ ռելիեֆով սարավանդներ: Տարածված են նաև կոնաձև հրաբխային զանգվածներ՝ երբեմն լավ արտահայտված խառնարաննե րով։ Ծալքաբեկորավոր լեռների համեմատ հրաբխային մարզի մակերևույթը քիչ է մասնատված, լեռնալանջերի թեքությունները փոքր են: Հրաբխա յին լեռնավահաններն ու սարավանդները հիմնականում անտառազուրկ են տիրապետում են տափաստանային, մերձալպյան ու ալպյան լանդ-շաֆտները: ՀՀ ծայր հյուսիսարևմտյան մասում են գտնվում Ջավախքի և Եղնախա ղի լեռները, Աշոցքի սարահարթը։ Ջավախքի լեռների միայն հարավային մասն է գտնվում մեր հանրապետության սահմաններում: Այստեղ լեռների վրա առանձնանում են հրաբխային կոներ՝ ժայռոտ գագաթներով: Դեպի հարավ լեռները աստիճանաբար ձուլվում են ճահճապատ Լոռու գոգավո-րությանը։ Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանի ուղղությամբ ձգվում են Եղնախաղի լեռները՝ Մեծ Եղնախաղ գագաթով (3042 մ):
քառագագաթ Արագած լեռնազանգվածը
Աշոցքի սարահարթը տարածվում է Ջավախքի և Եղնախաղի լեռների միջև: Այստեղով է ձգվում Ախուրյանի հովիտը: Սարահարթի արևմտյան մասում Ախուրյանի հունի լավային արգելափակման հետևանքով գոյացել է Արփի լիճը: Արագած լեռնազանգվածը լավաներով ծածկված երկրակեղևի գմբե թաձև բարձրացում է, որի վրա ավելի ուշ ձևավորվել է հրաբխային կո նը: Հնագույն սառցապատումների հետևանքով հրաբխի մոտ 400 մ խո-րությամբ խառնարանը վերածվել է ժայռային չորս գագաթներով եզեր-ված սառցադաշտային վիթխարի կրկեսի: Արագածը հանրապետության ամենաբարձր լեռն է (4090 մ): Այն ճառագայթաձև մասնատված է խոր հովիտներով (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ), որոնց առանձին մասերում պահպանվել են հնագույն սառցապատման մորենային նստվածքները: Հրաբխային լավաները, սփռվելով լեռան շուրջը, առաջացրել են լավային սարավանդներ, որտեղ նստվածքների տակից հաճախակի մերկանում են տուֆի և պեմզայի հզոր ապարաշերտերը: Սևանա լճի արևմտյան ափին, միջօրեականի ուղղությամբ, ձգվում է ԳԵ-ղամա լեռները։ Նրա ջրբաժանային գոտին լավաներով ծածկված սարա-վանդ է, որտեղ պահպանվել են հնագույն սառցապատման հետքերը: Այստեղ շատ են քարացրոնները: Լեռների առանցքային մասում բարձրանում են 200-500 մ հարաբերական բարձրությամբ հրաբխային կոներ: Դրանցից լավ արտահայտված խառնարան ունի ամենաբարձր գագաթը՝ Աժդահակը (3597 մ), որտեղ գոյացել է լիճ: Վարդենիսի լեռները եզերում են Սևանա լիճը հարավից: Լեռների հյու սիսային լանջերը երկար են և փոքրաթեք, մեղմ աստիճաններով իջնում են դեպի Սևանա լիճ։ Հարավային լանջերը կարճ են և խիստ մասնատված էրոզիոն հովիտներով: Սյունիքի հրաբխային բարձրավանդակի ընդհանուր բազալտային հիմ-քի վրա բարձրանում են Ծղուկ (3581 մ), Մեծ Իշխանասար (3549 մ) հրաբխային գագաթները: Բարձրավանդակի մակերևույթն ամենուր ծածկված է երիտասարդ լավաներով: Լեռնավահանների հարևա նությամբ գոյացել են առան ձին հրաբխային լեռնազանգ-վածներ, որոնցից նշանավոր են Հատիսը, Արմաղանը և Արայի լեռը: ՀՀ հրաբխային լեռնավա հանների և սարավանդների մարզում տարածված էրո-զիոն հովիտներից նշանա-վոր են Քասաղի, Հրազդանի, Ազատի, Արգիճիի և Արփայի վերին հոսանքի զառիթափ,
Աժդահակ լեռը
մինչև 100-200 մ խորության լանջերով կանիոնները: Միջինարաքսյան գոգա-վորության մարզը, եզրա-վորված լինելով բարձրաբերձ լեռնազանգվածներով և ծալ-քաբեկորավոր լեռնաշղթանե րով, բաժանվում է երկու մասի՝ Արարատյան և Նախիջևանի գոգավորությունների: Արա-րատյան գոգավորությունն իր ավելի մեծ՝ ձախափնյա մասով գտնվում է Հայաստանի Հան-րապետության սահմաններում։ Գոգավորությունը սկսվում է Ախուրյան ու Արաքս գետերի միախառնումից հետո և տարածվում մինչև Նախիջևանի գոգավորությունը: Այդ երկու գոգավորությունների միջև սահման է ծառա-յում «Գայլի դրունքը» (դարպաս, դռներ): Արարատյան գոգավորության հատակին՝ ծովի մակարդակից 800-1100 մ բարձրության վրա տարածվում է լայնարձակ Արարատյան դաշտը: Բացատրե՛ք՝ ինչու Արարատյան գոգավորության հատակային մասը կոչվում է ոչ թե դաշտավայր, այլ դաշտ։ Դաշտի երկրաբանական հիմքը ծածկված է երիտասարդ լճագետա յին նստվածքներով: Արաքսի առափնյա հատվածում տարածվում է դաշտի ամենացածրադիր, տափարակ հարթությունը, որը Արաքսի վարարումների ժամանակ երբեմն ողողվում է գետի ջրերով և ծածկվում առատ տիղմով: Այստեղ պահպանվել են Արաքսի հին հունի մնացուկները: Դաշտի ամե-նայուրացված մասը մեղմաթեք հարթություն է։ Տեղ-տեղ աչքի են ընկնում 100-120 մ հարաբերական՝ բարձրության բլուրները, որոնցից նշանավոր է Խոր Վիրապի բլուրը՝ իր ձեռակերտ վանքային համալիրով։ Արարատյան դաշտը դեպի հյուսիս ձուլվում է Կարմրաշենի, Շամիրա-մի, Եղվարդի և Կոտայքի լավային սարավանդներին: Հարցեր և առաջադրանքներ
Արայի Լեռը
1.Ինչպիսի՞ ռելիեֆի ձևեր են տարածված հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզում:
լեռնավահաններ, լավային սարավանդներ, հրաբխային կոներ, խառնարաններ, լեռնաշղթաներ, գոգավորություններ, փոքրաթիվ կանիոններ։
2.Ուրվագծային քարտեզի վրա նշեք մարզի հրաբխային խոշոր լեռնա-վահաններն ու սարավանդները:
Ջավախք, Արագած, Գեղամա, Վարդենիս, Սյունիքի բարձրավանդակ, Աշոցքի սարահարթ։
3.Ուշադիր զննեք ՀՀ ֆիզիկական քարտեզը: Ինչո՞ւ ծալքաբեկորավոր շրջաններում մակերևույթն ավելի ուժեղ է մասնատված, քան հրաբխայինում:
Ծալքաբեկորավորներում մակերևույթն ավելի կտրուկ է, խոր հովիտներով։
4.Ի՞նչ գործոններ են ազդել Արարատյան դաշտի մակերևույթի ձևավորման վրա:
Արաքսի ու Ախուրյանի հեղեղներ, լճագիտական նստվածքներ, լավային սարավանդներ։
Խենթը մի քար գլորեց փոսը, հարյուր խելոքներ հավաքվեցան, չկարողացան դուրս հանել:
Մինչև խելացին կմտածե, խենթը գետից անց կկենա:
Խենթից — ուղիղ պատասխան:
Ազգ. առածներ
Ա
Բայազեդը պաշարված էր:
Թուրք, քուրդ, բոշա, ջուլո և ավելի քան քսան հազար խառնիճաղանճ բաշի***ուկներ, խառն տաճկաց կանոնավոր զորքերիհետ, շրջապատել էին կիսավեր քաղաքը: Նա ծխում էր կրակի մեջ, որպես մի ընդարձակ խարույկի տարածություն: Քրիստոնյահայերի տները դատարկվել էին բնակիչներից: Բարբարոսի սուրը և գերությունը սպառել էր նրանց: Հայերից մի փոքրիկ մասմիայն ազատվել էր, կանխապես փախչելով սահմանակից Մագու քաղաքի կողմերը, որ պարսից հողի վրա է գտնվում:
Բայազեդի միջնաբերդը դեռ մնացել էր անառիկ: Փոքրաթիվ ռուս զինվորներ, հայ և թուրք կամավոր միլիցիայի հետ, ամրացել էին այնտեղ, և օրհասական հուսահատությամբ, սպասում էին մի սարսափելի վախճանի: Բերդը չորեք կողմից սեղմված էր, կարծես, մի երկաթի օղակի մեջ, որը հետզհետե նեղանալով, կամենում էր միանգամից խեղդել և մահացնել հուսաբեկպաշարվածներին: Հարաբերությունը դրսի հետ բոլորովին կտրված էր:
Պաշարումը պատահեց 1877 թվի հունիսի 6-ին և տևեց ամբողջ 23 օր: Դա այն ժամանակն էր, երբ ռուսաց հաջողակ սրի բախտըՀայաստանում հանկարծ փոխվեցավ: Տեղային մահմեդականությունը, որ սկզբում այնքան հոժարությամբ ընդունեց ռուսացտիրապետությունը, կրկին ապստամբվեցավ և միացավ Սմայիլ Փաշայի զորքերի հետ: Գեներալ Տեր-Ղուկասովը, երևանյանզորաբաժնի հրամանատարը, այդ միջոցում գտնվում էր Զեյդեգանի և Դալի-Բաբայի մեջ, և իր փոքրաթիվ գունդերովքաջությամբ պատերազմում էր Մուխթար փաշայի հինգ անգամ ավելի ուժի դեմ: Նա, երևի, տեղեկություն չուներ, թե ինչ էրպատահել դժբախտ Բայազեդի հետ, որին թողել էր բերդապահ (կոմենդանտ) Շտոկվիչի պահպանության ներքո:
Գիշեր էր:
Կիսալուսնի եղջյուրը դեռ նոր չքացել էր հորիզոնից, թողնելով իր ետևից մթին խավար: Կարծես, այդ խավարը, այդ մութը ավելիախորժ լիներ պաշարվածների համար: Կարծես, լուսինը, տիեզերքի սիրելին, իր արծաթափայլ ճառագայթներով մատնում լիներնրանց: Բայց գիշերի մթությունը դարձյալ չկարողացավ արգելք լինել բարբարոսների կատաղի հարձակմանը: Բայազեդիմիջնաբերդը, որպես մի մռայլ կետ, անորոշ կերպով նկարված էր բլուրների բարձրավանդակի վրա: Եվ ամեն կողմից կրակըմաղվում էր այդ կետի վրա, և ամեն կողմից թնդանոթների ռումբերը և հրազենների գնդակները կարկտի նման թափվում էինայնտեղ: Բերդը մռնչում էր, որպես մի վիթխարի գազան, որին ամեն կողմից հարվածում էին: Նա դեռևս համառությամբմաքառում էր օրհասի և մահվան դեմ: Նա վճռել էր մեռնել, բայց փառքով մեռնել: Մոտ 1000 ռուս զինվորներ, նույն չափով հայ ևթուրք կամավորների հետ, կռվում էին Սմայիլ փաշայի քսան հազարի դեմ: Բերդից խիստ սակավ էին պատասխանում, որովհետև հրազենների պաշարը խնայում էին, որը սպառվելու մոտ էր: Միայն երբեմն արձակում էին մի կամ երկու թնդանոթ, որոնց բերանը դարձնում էին այն կողմը, ուսկից հայտնվում էր թշնամու կրակը:
Նույն գիշերը, բերդի խարխուլ շինվածքներից մեկի մեջ, որ մի ժամանակ ծառայում էր որպես զինվորանոց, և ռուսների տիրելուցհետո, օսմանցիները թողել էին կիսավեր և հեռացել, — նույն գիշերը այստեղ գետնի վրա տարածված էր մի բազմություն, միուժաթավփ, և ուշակորույս բազմություն, որ սարսափելի տագնապի մեջ ներկայացնում էր կատաղության բոլոր զարհուրանքը:
— Մի կաթիլ ջո՜ւր… նվաղեցա ծարավից…-լսվում էին զանազան դառն հառաչանքներ:
— Մի պատառ հա՜ց… մեռնում եմ սովից… — աղաղակում էին զանազան խուլ ձայներ:
Այդ ողորմելիները մի ամբողջ շաբաթ համարյա ոչինչ չէին կերել, ոչինչ չէին խմել: Պաշարումը այն աստիճան շուտափույթ ևանակնկալ կերպով կատարվեցավ, որ բերդի մեջ բավական պաշար վեր առնելու ժամանակ չգտան: Այժմ պաշարվածներըստիպված էին պատերազմել երեք հզոր ոսոխների դեմ. ներսից՝ սովի և ծարավի դեմ, իսկ դրսից՝ թշնամու կրակի դեմ:
Ամսի 8-ից զինվորները զրկվեցան տաք կերակրից: Բերդապահի ձին և արտիլերիայի ձիաները բոլորը մորթել և կերել էին: Ձիաների գարին մնաց զինվորների համար, որը նույնպես սպառվեցավ: Վերջապես ուտեստը այն աստիճան նվազեցավ, որյուրաքանչյուր զինվորին տալիս էին օրեկան 1/8 ֆունտ կամ 4 լոտ պաքսիմաթ և մի-մի գդալ ջուր: Իսկ հունիսի տոթը այդժամանակ անտանելի էր: Հիվանդանոցում հիվանդների վիճակը, ուտելու և խմելու կողմից, շատ չէր զանազանվումառողջներից:
Բերդի մեջ ջուր չկար: Բերդից դուրս, 300 քայլ հեռավորության վրա գտնվում էր մի աղբյուր, որը փակել էին թուրքերը: Ամենգիշեր փորձում էին ցած իջնել բերդից ջուր բերելու համար, բայց 20-30 գնացողներից շատ անգամ մեկն էլ չէր վերադառնում:
— Հա՜ց… ջո՜ւր… — կրկին լսելի եղան օրհասական հառաչանքները:
Ահա կրկին և կրկին որոտաց թնդանոթի բոմբյունը և խլացրեց թշվառականների ձայները…
Այդ այն րոպեներից մեկն էր, որ մարդը կորցնում է իր կարեկցությունը դեպի ընկերը, — կորցնում է, որովհետև ոչինչով օգնելուհնար չունի: Այդ պատճառով, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում սովյալների վրա, ոչ ոք հոգ չէր տանում ծարավիներին: Ամենմարդ, ընդհանուր խռովության մեջ, սպասում էր մի վճռական րոպեի, երբ թշնամին հեղեղի նման ներս կթափվեր, և սուրըձեռքում կհանդիպեին իրանց պատվավոր վախճանին:
Միջնաբերդի ներսից, պատսպարված վերնապարսպի ետևում, շուրջանակի շարված էին պահապան զինվորներ, ևհրացանների համար բացված ծակերից դիտում էին թշնամու շարժումը: Նրանք չէին համարձակվում գլուխները վերբարձրացնել պարսպից: Բերդի չորս կողմի բարձրավանդակներից անխնա նետում էին, և գնդակները շվշվալով սլանում էին աջու ձախ, զարկելով պահապանների երեսին մի անախորժ տաք օդ:
Այստեղից տեսնվում էր քաղաքը, որ ներկայացնում էր մի սոսկալի տեսարան: Նա լուսավորված էր, կարծես, մի մեծտոնախմբության համար: Լուսավորված էին և քաղաքի շրջակա բարձրությունները: Կատարվում էր մարդկային անգթությանեղեռնական տոնը: Դա գազանների մի տոն էր, որ հանդիսացնում էին մուսուլմանները: Տարտարո՛սը, միայն տարտարոսը, իրկրակի բոցերով, իր չար ոգիներով և իր բոլոր զարհուրանքով կարող էր պարծենալ մի այսպիսի անգթության առջև: Այրվում էինհայերի տները: Յուրաքանչյուր տան լուսամուտներից և դռներից հոսում էին, կարծես, հրեղեն գետեր, և խառն ծխայինթանձրության հետ, բարձրանում էին օդի մեջ, սփռելով դեպի ամեն կողմ կայծերի հորդ և առատ հեղեղ: Հրդեհը հետզհետեսաստկանում էր, ճարակելով հայերի ամբողջ թաղը: Այժմ տների կտուրներից դուրս էին ցայտում հրեղեն լեզուներ: Վառվածգերանները խորտակվում էին, և ամբողջ կտուրը դղրդալով, գոռգոռալով փուլ էր գալիս, և հրակեզ վերմակով ծածկում էրբնակիչներին, որոնք ամեն կողմից կրակով փակված լինելով, դուրս գալու հնար չունեին: Թշվառ զոհերի աղաղակների ևհառաչանքների ձայները խառնվում էին բոցերի որոտմունքի հետ, որոնք վիթխարի վիշապների նման գալարվում էին ևպտտվում էին օդի մեջ, տարածելով դեպի ամեն կողմ մի սարսափելի լուսավորություն: Այդ լուսավորության մեջ, որպես միհսկա պանորամայի մեջ, մինը մյուսի ետևից հանդիսանում էին ավելի և ավելի զարհուրելի պատկերներ: Մուսուլմաններըկոտորում էին հայերին… կոտորում էին կրակից դուրս փախչողներին, չխնայելով ոչ սեռի և ոչ հասակի… Մանկահասակաղջիկներին, ծամերից բռնած քարշ էին տալիս տներից… Ամեն կողմից լսելի էին լինում ցավալի աղաղակներ… Բայցթշվառների լացը և արտասուքը չէր կարողանում ամոքել գազանների սիրտը…
Այս բարբարոսությունների մեջ մասնակցում էին ոչ միայն քրդերը, այլև տաճկաց կանոնավոր զորքը, և որ ավելի սարսափելին է՝քրդերի կանայքը… Այդ վերջինները, կատաղի ֆուրիաների նման, մոռացած կնոջ գութը և սերը, խլում էին երեխաներին մորգրկից և ձգում էին կրակի մեջ… մի փոքրիկ ընդդիմադրությունն անգամ պատժվում էր սրով…
Մի քանի հայ կամավոր զինվորներ, բերդից նայելով այդ դժոխային տեսարանին, լաց էին լինում… Կոտորածը շարունակվում էրամբողջ երեք օր և երեք գիշեր:
— Ա՜խ, ինչպես մորթում ե՜ն… — ասում էին նրանք հառաչելով:
Դրանց մոտ կանգնած էր մի ուրիշ հայ երիտասարդ, որ նույնպես նայում էր քաղաքում կատարվող բարբարոսությունների վրա: Նրա աչքերում արտասուք չէր երևում: Տխրության մի նշույլ անգամ չէր կարելի տեսնել նրա զայրացած դեմքի վրա: Նրա սիրտընույն րոպեում լցված էր մի դառն ատելությամբ՝ ոչ դեպի այն գազանները, որ այրում էին, որ մորթում էին, այլ դեպի այնվախկոտները, որ ոչխարի նման թույլ էին տալիս իրանց մորթել:
— Նայեցե՛ք, նայեցե՛ք, — ասաց նա, — այսքան բազմության մեջ մի մարդ էլ չեք տեսնի, որ ձեռք բարձրացներ իր սպանողիվրա… էլ դրանից ավելի ինչ կարող է լինել, որ շարժեր մարդու կատաղությունը, որ բորբոքեր մարդու վրեժխնդրությունը: Տունըաչքի առջև այրում են, զավակները կրակի մեջ խորովում են, կինը, աղջիկը քաշում տանում են… Տղամարդը տեսնում է այդբոլորը և ինքը ամենայն խոնարհությամբ պարանոցը դեմ է անում թշնամու սրին… Տո, անիծյա՛լ, դու էլ մարդ ես, դու էլ սպանիր, հետո մեռիր…
— Վարդան, դու միշտ այսպես անգութ ես… — նկատեց նրան ընկերներից մեկը:
Վարդանը ոչինչ չպատասխանեց և հեռացավ: Կարծես, նրան խիստ ծանր էր նայել այն տեսարանին, որի մեջ տեսնում էր հայիամոթալի պատկերը… «Այդ ազգը պատվով մեռնել չգիտե» … — մտածում էր նա:
Դրանցից փոքր ինչ հեռու, բերդի մի խուլ անկյունում, մի ուրիշ խումբ հայ կամավորների մեջ, անց էր կենում հետևյալխոսակցությունը.
— Եթե Պետրոսն էլ ետ չդառնա, այս գիշեր հինգ հոգի կկորցնենք…
— Շատ ուշացավ, երևի, խեղճ տղան…
— Չէ՛, ականջ դրեք, այդ նրա սիգնալն է, լսում ե՞ք ագռավի կռնչյունը…
— Նա է, իջեցնենք թոկե սանդուղքը:
Սանդուղքը ցած թողեցին և քանի րոպեից հետո բերդի վերնապարսպի վրա հայտնվեցավ մի երիտասարդ, բեռնավորված միահագին տիկ ջրով: Ընկերները օգնեցին ջրբերին, և նա վեր եկավ բերդի մեջ: Բոլորը գրկեցին և նրա երեսը սփռեցինհամբույրներով: Մեկը զարհուրելով հոտ քաշեց և ասաց.
— Այդ ի՞նչու է երեսդ թաց, Պետրոս:
Այդ միջոցին հրդեհի բոցերը ավելի բարձրանալով, լուսավորեցին Պետրոսի ներկված դեմքը:
— Արյուն է հոսում… — գոչեցին բոլորը:
— Վնաս չունի… — պատասխանեց Պետրոսը ծիծաղելով, -քանի օր էր, որ երեսս չէի լվացել. այս գիշեր մի լավ լվացվեցա…
Պետրոսը կարճ կերպով պատմեց, թե հասնելով ջրի աղբյուրի մոտ, գտավ այնտեղ մի քանի քուրդ պահապաններ, որոնք հսկումէին, չիցե թե պաշարվածները, բերդից իջնելով, ջուր տանեին: Նրանք հարձակվեցան իր վրա, և մինչև կարողացավ բոլորի «ձայնը կտրել», ինքը գլխից վերք ստացավ:
— Գրո՜ղը տանե նրանց, — պատասխանեց Պետրոսը իր սովորական հեգնական եղանակով: — Կարծես, այդ անիծյալները մեկմեկու խոսք էին տվել, որ հենց այս գիշեր շնորհք տանեին իրանց հանգուցյալ պապերի մոտ: Մեկը պարսպի ներքև ընկած էր, երևի, հենց ցած իջնելու միջոցին գնդակ էր կերել… մյուսը կես ճանապարհի վրա թավալվում էր, խեղճը դեռ չէր հանգստացել…մեկը աղբյուրի մոտ գերանի նման անշարժ պառկած էր… բայց խեղճ Թոմասը, նրանցից մի փոքր հեռու, կողքի վերքը բռնած, անիծում էր քրդերին. իսկ ես նրանց ջիգրը առեցի…
Այս չորս հայ երիտասարդները, որոնց մասին խոսում էր Պետրոսը, մինը մյուսի ետևից ուղարկված էին ջուր բերելու, բայց և ոչմեկը չվերադարձավ: Այսպիսի դեպքեր այնքան հաճախ էին կրկնվում, որ մահը, սպանությունը դարձել էր նրանց համար միսովորական բան: Այս պատճառով Պետրոսի պատմությունը մի առանձին տպավորություն չգործեց ընկերների վրա: Նրանքմինչև անգամ չէին մտածում շուտով փաթաթել Պետրոսի գլխի վերքը, որից արյունը անդադար հոսում էր: Ինքը Պետրոսն էլ չէրմտածում այդ մասին:
— Սատանան տանե այդ քրդերին, — շարունակեց նա, — կարծես, այդ անիրավների աչքերը գայլի նման մթնումն էլ տեսնելիսլինեն: Որ կողմից որ մի շշնջոց են լսում, իսկույն գնդակը հասցնում են. տեսար, զոհը դողղողաց և գլորվեցավ գետին…
Այսպես խոսում էին խավարի մեջ, հետո մտաբերեցին փաթաթել Պետրոսի գլխի վերքը, և ապա վեր առնելով ջրի տիկը, որպարունակում էր իր մեջ հազարավոր անձինքների կյանքը, նրանք սկսեցին դիմել դեպի բերդի բակը:
— Տղերք, — ասաց նրանցից մեկը, — թուրքերին մի կաթիլ անգամ պետք չէ տալ. հանաք բան չէ. այս գիշեր մենք չորս հոգիկորցրինք այս մի տիկ ջրի համար, բայց նրանցից ոչ մեկը չուզեց բերդից դուրս գալ:
— Չէ՛, լավ բան չէ, — ասաց Պետրոսը, — պետք է նրանց էլ տալ:
— Ի՞նչ վատ բան է, — պատասխանեց առաջինը, — մի քանի օր առաջ նրանք էլ ջուր բերեցին, բայց գողի նման թաքցրին ևիրանք միայն խմեցին:
— Նրանք վատ վարվեցան, բայց մենք պետք է ցույց տանք, թե ինչ բան է զինվորական եղբայրությունը:
Նրանք մտան զինվորանոցի բակը:
— Ջո՜ւր… ջո՜ւր… — լսելի եղան ամեն կողմից ուրախության աղաղակներ, և բազմությունը հավաքվեցավ մեր երիտասարդներիշուրջը:
Անկարելի է նկարագրել այն հոգեկան բերկրանքը, այն կատաղի ուրախությունը, որով այդ ծարավի բազմությունը դիմեց դեպիջրի տիկը: Բոլորը իրար խառնվեցան, և մինը մյուսի գլխովն էր ուզում թռչել, որ առաջ ինքը խմե:
— Մի ճրագ վառեցեք և մեզ մի խանգարեք, ամենքիդ բաժին կհասնի, — ասաց ջուր շալակող երիտասարդը և տիկը դրեցգետին:
Վառեցին մի ջահ, որի գունատ-կապտագույն լույսը տարածվեցավ խռովված, և ուրախությունից իրան կորցրած, բազմությանվրա:
Հայ երիտասարդը առեց իր ձեռքը արաղի մի ամենափոքրիկ բաժակ և սկսեց նրանով բաժանել ջուրը: Նա խիստ սաստիկ զզվելիհոտ ուներ, իսկ համը չափազանց անախորժ էր: Մի քանիսը խմեցին և ոչինչ չնկատեցին: Մեկը բացականչեց.
— Այդ ի՞նչ գույն ունի ջուրը:
— Խմի՛ր, — խոսեց Պետրոսը, որ այնտեղ կանգնած էր. — քրդերը հիմա ջուրը այսպես ներկած են տալիս մեզ…
— Ի՞նչպես ներկած… — ձայն տվեցին ամեն կողմից:
— Ներկում են մեր արյունով… դուք մի տեսնեիք, թե քանի դիակներ էին ընկած այն աղբյուրի մեջ, որտեղից ես գողացա այդջուրը:
Բազմությունը սոսկաց, բայց դարձյալ ուշադրություն չդարձնելով, խմեց պղտոր կարմրագույն հեղուկը, որի մեջ թափված էրայնքան մարդկային արյուն… որի մեջ լուծված էին այնքան մարդկային մարմիններ… Մեկը մինչև անգամ իրան թույլ տվեց ասելմի այսպիսի բարբարոսական սրախոսություն.
— Դա շա՜տ լավ է… ջուրը կպարարտանա և ավելի ուժ կտա:
Ուրախացած զինվորների կատակները շուտով ընդհատվեցան:
Թնդանոթների խուլ որոտը կրկին լսելի եղավ հեռվից, և կրկին ռումբերը սկսեցին մռնչելով սլանալ բերդի վրայից: Նրանցից մեկըընկավ զինվորներից մի փոքր հեռու, և պայթելով տարածեց դեպի ամեն կողմ իր մահաբեր հարվածները…
Այդ միջոցին ամրոցի սենյակներից մեկի մեջ, ուր մի ժամանակ կենում էր օսմանցի բերդապահը, այժմ ռուս բերդապահը, Շտոկվիչը, մի քանի օֆիցերների հետ կազմել էին զինվորական խորհուրդ: Խորհրդին մասնակցում էին հայ և թուրք միլիցիայիգլխավորները: Փոքրիկ սեղանի վրա վառվում էր լամպա և աղոտ կերպով լուսավորում էր նրանց տխուր և բազմահոգ դեմքերը:
Վերջին օրերում անդադար նամակներ էին ստացվում թշնամի բանակից, որոնցմով հայտնում էին անձնատուր լինել: Նամակները գրում էր ռուսաց հին ոխերիմ, երևելի Շամիլի որդի գեներալ-լեյտենանտ Շամիլը, որ այժմ թշնամու բանակի մեջնէր գտնվում և նորին մեծության սուլթանի սվիտայի համհարզ էր: Վերջին նամակը լի էր սպառնալիքներով և խոստումներով: Զինվորական խորհրդի առարկան այդ նամակն էր. մտածում էին, թե ինչ պետք է պատասխանել:
— Անձնատուր չենք լինի, — խոսեց բերդապահը, — քանի որ դեռ կենդանի ենք:
— Եթե մի քանի օր ևս կտևե պաշարումը, մեզ անհնարին կլինի դիմանալ, — խոսեց մի օֆիցեր:
— Մեր դրությունը հենց այս օրից անտանելի է, — խոսեց մի ուրիշը, — ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն: Չգիտեմ ինչո՞ւ այդ հիմար քրդերը միանգամով վրա չեն տալիս, ի՞նչով կարող ենք պաշտպանվել, — ավելացրեց նա մի փոքրվրդովված ձայնով:
— Այո՛. շատ անխոհեմ վարվեցանք…-ասաց մի այլ օֆիցեր:
— Անցյալը ուղղել չենք կարող, խոսենք ներկայի վրա, — նկատեց բերդապահը, որ նախագահում էր խորհրդին, և զինվորականօրենքի համեմատ, պաշարման ժամանակ էր բոլորի բարձրագույն հրամանատարը, խիստ ընդարձակ իրավունքներով:
— Աձնատուր չենք լինի, քանի դեռ կենդանի ենք, — կրկնեց նա իր առաջին խոսքը:
— Եթե դրսից մեզ օգնություն չհասնե, կորած ենք, — պա՛տասխանեց մի խան, որ թուրք կամավորների գլխավորն էր:
— Օգնություն սպասելու զորություն չէ մնացել, — խոսեց մի բեկ, — իմ կարծիքով պետք է բաց անել բերդի դռները, պատառելմեզ շրջապատող թշնամու շղթան և անցկենալ, կա՛մ կհաջողվի ազատվել, կա՛մ կընկնենք թշնամու ձեռքը:
— Վերջինն ավելի հավանական է, — պատասխանեց հայ կամավորների գլխավորը, — բայց հետևանքը սարսափելի կլինի: Այսբերդը այժմ, գոնե որպես պատնեշ, պահում է օսմանցի զորքերի առաջ գնալը, երբ սրան կորցնենք, այն ժամանակ բաց կանենքՍմայիլ փաշայի բաշի***ուկների ճանապարհը, և նրանք մի քանի օրվա մեջ անարգել կերպով կտիրեն Երևանը, Նախիջևանը ևգուցե շատ հեռու կգնան: Տեղային մահմեդականությունը, որքան ինձ հայտնի է, անհամբեր սպասում է այդ ինքնակոչ հյուրերին, իսկ քրիստոնյա հայերի ձեռքում զենք չկա: Մեր երկիրը պահպանելու համար խիստ աննշան թվով զորք է թողած, որովհետև մերգլխավոր ուժերը այժմ կենտրոնացած են Ղարսի մոտակայքում: Մինչև նրանց հասնելը, օսմանցիք ամեն ինչ ոչնչացրած կլինեն:
Հայ աստիճանավորի խոսքերը գրգռեցին թուրք խանի բարկությունը, և նա խոսեց խռովված կերպով.
— Դուք մահմեդականների մասին կասկած եք հայտնում:
— Իմ կասկածը անտեղի չէ, որովհետև ինձ հայտնի են փաստեր, որ հաստատում են ասածս: Հենց այս րոպեիս մեզ պաշարողքրդերի թվում գտնվում են շատ զիլանցիներ, որոնք պատերազմից առաջ ռուսաց հպատակներ էին: Իսկ Նախիջևանի կողմերումմի ցնորված մոլլա ամեն գիշեր երազներ է տեսնում, թե շուտով իսլամը կտիրե այդ երկրին:
Նախագահը դադարեցրեց վիճաբանությունը ասելով.
— Պետք է սպասել և մինչև վերջին շունչը դիմադրել: Ես հուսով եմ, որ շուտով օգնություն կստանանք: Գեներալ Տեր-Ղուկասովըշատ հեռու չէ մեզանից: Նա հենց որ իմացավ մեր դրությունը, կշտապե Բայազեդը ազատելու: Միայն պետք է շուտով նրանիմացում տալ:
— Ի՞նչ միջոցով, — հարցրին նրանից:
— Նամակո՛վ, — պատասխանեց նա:
— Ո՞վ կտանե:
— Կարծեմ, մեր այսքան բազմության մեջ կգտնվի մի սիրտ ունեցող տղամարդ:
— Դիցուք թե գտնվեցավ, բայց ի՞նչպես կարող է անց կենալ, թշնամին մեր բոլոր կողմերը բռնել է:
— Կփորձենք:
Խորհուրդը վճռեց նամակ գրել Տեր-Ղուկասովին, և քառորդ ժամից հետո բերդապահը, պատրաստ նամակը ձեռին, մյուսներիհետ դուրս եկան խորհրդարանից:
Թմբուկի թեթև ձայնը հավաքեց զինվորներին բերդի հրապարակի վրա: Բերդապահը բարձր ձայնով խոսեց.
— Տղե՛րք, ձեզ հայտնի է մեր դրությունը, այդ մասին խոսալը ավելորդ է: Այժմ մեր հույսը մնացել է աստուծո վրա և նրահաջողությամբ դրսից գալու օգնության վրա: Եթե օգնությունը ուշացավ, մենք կորած ենք: Ուրեմն պետք է շտապենք մերվիճակի մասին շուտով իմացում տալ, ուր որ հարկն է: Ահա այդ նամակը պետք է հասցնել գեներալ Տեր-Ղուկասովին, որըմեզանից շատ հեռու չէ գտնվում: Նա այդ նամակը ստացածին պես, կշտապե մեզ ազատելու: Հիմա ո՞վ կլինի ձեզանից այնքաջը, որ հանձն կառնե կատարել այդ մեծ ծառայությունը, թո՛ղ մոտենա և ընդունե նամակը: Ես խոստանում եմ, որ նակստանա մի այնպիսի պարգև, որը վայել է մի անձնազոհ տղամարդի, որ այսքան բազմության ազատության պատճառ էլինելու: Թո՛ղ ձայն տա, ով որ ցանկանում է տանել նամակը:
Տիրեց ընդհանուր լռություն և բազմության միջից ոչ մի ձայն լսելի չեղավ:
— Կրկնում եմ, — շարունակեց բերդապահը ավելի զգալի ձայնով, — որ այս նամակի հետ կապված է մեր ամեն փրկությունը.ո՞վ է ցանկանում վայելել այդ փառքը և մեր բոլորի ազատիչը լինել:
Դարձյալ ոչ մի ձայն լսելի չեղավ:
— Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ, — կոչեց նա դողդոջուն ձայնով, — ո՞վ է հանձն առնում տանել նամակը:
— Ես, — լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց նամակը:
Այս երիտասարդը Վարդանն էր1:
Բ
Հետևյալ ավուր առավոտյան պահուն, երբ արեգակի առաջին ճառագայթները տարածվեցան երկրի վրա, Բայազեդի մեջ և նրաշրջակայքում բացվեցավ մի սարսափելի տեսարան: Այժմ պարզ տեսնվում էր հետևանքը այն կոտորածի, որ ամբողջ երեք օր ևերեք գիշեր կատարվել էր բարբարոսի ձեռքով: Քաղաքում տիրում էր գերեզմանական լռություն, որ երբեմն ընդհատվում էրագռավների կռնչյունով, որոնք խումբերով սավառնում էին այստեղ և այնտեղ` մեռելոտիք ուտելու համար: Փողոցները այդդժբախտ քաղաքի ներկայացնում էին խիստ տխուր և սրտաշարժ պատկեր, — տները դարձել էին մոխրի կույտ… տեղ-տեղծխրտում էին դեռ չվառված նյութերը, համարյա ամեն մեկ տան մոտ ընկած էին ծերերի, երիտասարդների, կնիկների ևերեխաների դիակներ… սոված շները ագահությամբ քարշ էին տալիս դիակները, և մրթմրթալով, գռմռալով աշխատում էինվանել խումբերով ցած իջնող ագռավներին… Ամեն կողմից, ամեն տնից, ամեն բակից և շուկայից փչում էր լուծվող դիակներիխեղդիչ գարշահոտությունը…
Այսպիսի մեռյալ քաղաքի մեջ կանգնած էր Բայազեդի միջնաբերդը և սպասում էր իր ցավալի օրհասին…
Պաշարումը հետզհետե սաստկանում էր: Սար, ձոր, բլուր, դաշտ և տափարակ պատած էին բաշի***ուկների բազմաթիվ, միևնույն ժամանակ խառնափնթոր հրոսակներով: Բանակները զետեղված էին առանձին խումբերով, և յուրաքանչյուր խումբիմեջ տեսնվում էր շարժում, իրարանցում և աղմուկ: Կրոնական մոլեռանդությունը, խառնված զինվորական անգթության հետ, անցնում էր բարբարոսության ամեն չափից և սահմանից: Մարդը, գազան դարձած, կեղեքում էր, մահացնում էր իր նմաններին:
Արյունից կշտանալուց հետո, նրանք սկսել էին այժմ հագեցնել իրանց ընչասիրության ծարավը: Մի տեղ գետնի վրա տարածելէին քաղաքումը հարուստ համարված հայերին և զանազան տանջանքներով չարչարում էին, որ նրանք հայտնեն, թե որտեղ ենթաքցրել իրանց փողերը: Թշվառները լացում էին, աղաղակում էին, ասելով, թե ինչ որ ունեին՝ տվեցին, այլևս ոչինչ չէ մնացել: Նրանց չէին հավատում, և հոր առջև երեխաներին մորթում էին, որ ստիպեցնեն հայտնել իրանց պահեստը: Մի այլ տեղ քրդերըբաժանում էին դիզված ավարը. նրանց կնիկները ուրախ-ուրախ բառնում էին ձիաների վրա, որ տանեն իրանց տները: Մի փոքրհեռու բաժանում էին հայ գերիներին, բայց մի գեղեցիկ կնոջ կամ աղջկա վրա չէին համաձայնում, վիճում էին և սպառնում էինմիմյանց սրերով: Մի ուրիշ տեղում գայլերը, վայրենի կատուները, գիշակեր թռչունների հետ, հավաքված անթաղ դիակներիվրա, իրանց առավոտյան նախաճաշիկն էին անում: Դրանցից ոչ այնքան հեռու, կրոնասեր մահմեդական զինվորը, խորինջերմեռանդությամբ իր վաղորդյան նամազն էր անում, և արյունոտ ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով, փառաբանում էրիսլամի ալլահին…
Այդ բոլորը կատարվում էր վառոդից և խարույկներից բարձրացած ծխի ու մխի մեջ, որ թանձր մառախուղի նման պատել էինհորիզոնը, և արգելում էին արեգակի ճառագայթների թափանցելուն: Թնդանոթները որոտում էին, վիթխարի բերդի կողքերըռմբակոծում էին, բայց նա անշարժ, բլուրների բարձրության վրա նստած, տակավին արհամարհում էր թշնամու անդադարհարվածները:
Բայց մի տեղ ամբողջ բանակի ուշադրությունը գրավել էր մի մարդ: Նա երբեմն թռչկոտելով, երբեմն ծափ տալով, անցնում էրբանակի միջից, և միևնույն ժամանակ եղանակում էր մի այսպիսի հիմար քրդերեն երգ.
«Պառավ տատը գորտ դարձավ, Գորտ դարձավ, ծովը մտավ, Ծովից ավազ դուրս հանեց, Ավազը ոսկի դարձավ, Ոսկին տվեց մի այծ առեց, Կաղլիկ, քոսոտ այծ առեց. — Այծի՛կ, այծի՛կ, ջան այծիկ, Ջանս քեզ ղուրբան, այծիկ, Ասա՛, ի՞նչու դու եղար Այսպես քոսոտ ու կաղլիկ…»
Խե՜նթը… ձայն էին տալիս ամեն կողմից քրդերը, և հավաքվելով նրա շուրջը ստիպում էին կրկնել իր երգը:
Եվ իրավք այդ մարդը խենթ էր, կամ գոնե այսպես ձևացնում էր իրան: Նա հագնված էր այն կերպով, որպես հագնվում են մեզմոտ լարախաղացների օգնականները, որոնց կոչում են «տակի մասխարա» և որոնք լարի ներքևում զանազան տեսակխեղկատակություններով ծիծաղեցնում են հանդիսականներին: Նույնը անում էր և այդ խենթը: Նա մի բարձրահասակերիտասարդ էր վայրենի դեմքով. գլխին դրած ուներ հին թաղիքի կտորից անշնորհք կերպով կարած մի երկայն գդակ, որվերջանում էր քառանկյունի ձևով, և յուրաքանչյուր անկյունից քարշ էին ընկած մի-մի փոքրիկ զանգակներ, որոնք նրա ամեն միշարժմունքից զընգզընգում էին և աններդաշնակ ձայներ էին հանում: Երեսը մրոտած էր կոշկաներկով, որի վրա զանազանուղղությամբ քաշված էին զանազան գույներով գծեր, — կարմիր, դեղին, կապույտ և այլն: Բացի գդակից, ամբողջ հագուստը միկտորից էր բաղկացած. դա զինվորի քրքրված մի վերարկու էր, որի մեջ փաթաթված էր նա բոլորովին մերկ մարմնով: Մեջքըպնդած էր մի թոկի կտորով, որ գոտիի տեղ էր ծառայում: Ոտքերը բոբիկ էին, ոտնամաններ չուներ:
— Ապա էշի նման մեկ զռա՛, — ասում էին նրան:
Խենթը մատերը կոխում էր ականջների մեջ, կռանում էր, բերանը լայն բաց էր անում և որքան ձայն ուներ, սկսում էր էշի նմանզռալ: Բազմությունը ծիծաղում էր և ամեն կողմից ձգում էին նրան պղնձե դրամներ: Նա վեր էր առնում դրամները, զարմացածնայում էր նրանց վրա, և մի կողմ էր ձգում, ասելով, թե ինձ հաց տվեցեք: Նրան տալիս էին հաց, առնում էր, և ահագինպատառներով բերանը դնելով, առանց ծամելու կուլ էր տալիս:
— Դու, երևի, արջի նման պարել ևս գիտես, — ասում էին նրան, — ապա՛ տեսնենք քո հունարը:
Խենթը սկսում էր զանազան անճոռնի շարժմունքներ անել, չորս թաթիկների վրա սողալ, ոտները բարձրացնել, ձեռքերի վրականգնել, և ուրիշ տեսակ-տեսակ հիմարություններ անել:
Մի ամբողջ օր խենթը մնաց քրդերի բանակի մեջ. զվարճացնում էր բոլորին, խոսում էր քրդերեն, որպես մի քուրդ, հայհոյում էր, անիծում էր ռուսներին. գոռում և գոչում էր, թե բոլոր «գյավուրներին» պետք է կոտորել: Մինչև կես գիշեր նրա ձայնը ամենկողմից լսելի էր լինում: Բայց մյուս առավոտյան խենթին բանակի մեջ էլ ոչ ոք չտեսավ…
Գ
Միջօրեի արեգակը սաստիկ այրում էր, տոթը խեղդելու չափ անտանելի էր: Օրվա այն ժամն էր, երբ ճանապարհներըդատարկվում են ուղևորներից, և ամեն մարդ քաշվում է մի հովանավոր տեղ զովանալու և մի փոքր ազատ շունչ առնելուհամար: Նույն ժամում Բայազեդից դեպի Ալաշկերտի կողմերը տանող ճանապարհով միայնակ գնում էր մի մարդ: Ճանապարհըոլոր-մոլոր պտույտներով անցնում էր լեռների միջով, և բարձրությունների անդադար ելևէջները սաստիկ դժվարացնում էիննրան: Բայց ուղևորը, երևի, հոգնություն չէր զգում, թեև առանց երիվարի էր, թեև հետի էր գնում և հագին ոտնամաններ անգամչուներ: Նա գնում էր շտապ քայլերով, առանց կանգ առնելու, առանց իր շուրջը նայելու, կարծես թե մի սաստիկ պահանջ մղումէր նրան դեպի առաջ, կարծես թե ամեն մի կորցրած րոպեն նրա համար շատ թանկ լիներ:
Ուղևորը մի երիտասարդ էր, համարյա միևնույն կերպարանքով, որպես հագնված էր նախընթաց գիշերում խենթը: Միևնույնքրքրված զինվորի վերարկուն ծածկում էր նրա բոլորովին մերկ անդամները, միևնույն թոկի կտորով պնդած ուներ իր մեջքը: Միայն պակաս էր բոժոժներով զարդարած թաղկյա գդակը, և կոշկաներկով սևացրած դեմքը, որի վրա այժմ գույնզգույն գծերչէին երևում: Նրա գլուխը, արեգակի կիզող ճառագայթներից պահպանվելու համար, այժմ ծածկված էր բոլորովին թարմ, և դեռտերևները չթառամած պրտուներից հյուսած գլխարկով, որի նմանը իրանց ձեռքով հյուսելով, կրում են մշակները ամառը խոտհնձելու ժամանակ: Այդ նահապետական պարզ գլխարկը հովանավորում էր նրա այրական, բայց նույն ժամուն տխուր դեմքը, որի վրա նկարված էր խորին հուսահատություն, խառնված ներքին վրդովմունքի հետ… թեև իր օտարոտի հագուստի մեջ անգամնա երևում էր խիստ տարապայման մի բնավորություն:
Նրա ականջներին զարկեց մի ձայն, որ ավելի նման էր ձիու խրխնջալու ձայնին: Նա կանգնեց և ուշադրությամբ սկսեց նայել իրշուրջը: Ձայնը կրկնվեցավ: Նա ստուգեց, որ ձայնը լսվում էր մերձակա ձորից, և րոպեական մտածությունից հետո իր քայլերըուղղեց դեպի այն կողմը, որ շեղվում էր ուղիղ ճանապարհից: Փոքր ինչ առաջ գնալուց հետո, նա բարձրացավ մի բլուրի վրա, ևարծվի սրատեսությամբ սկսեց դիտել ձորի խորքը: Այնտեղ շռայլաբար աճել էին զանազան տեսակ խոտաբույսեր, որոնց մեջարածում էր մի թամքած ձի. երևում էին մի խումբ թուփեր, և ուրիշ ոչինչ: Ուղևորն ավելի ուշադրությամբ նայելով, նկատեց, որթուփերի մոտ ցցված էր մի երկայն նիզակ, որի ծայրը փայլում էր արեգակի ճառագայթներից: «Ուրեմն այստեղ մարդ կա, —մտածեց նա, — և այդ մարդը մենակ պիտի լինի, որովհետև արածող միակ ձին նրան է պատկանում և այդ մարդը պետք է քուրդլինի, որովհետև նիզակը քրդի է, բացի դրանից, ձիու ասպազենքը նույնպես քրդական են, և այդ քուրդը պետք է քնած լինի, որովհետև ձիու ոտները շղթայած են, որ հեռու չգնա»: Իսկույն նրա գլխում ծագեց մի միտք և նա իջավ բլուրի գագաթից ձորիմեջ:
Ձորի միջով վազում էր մի փոքրիկ վտակ, որի եզերքը հովանավորված էին խիտ եղեգնաբույսերով: Նա թաքնվեց եղեգների մեջ: Այժմ նա սկսեց աննկատելի կերպով սողալ դեպի այն թուփերը, որոնց մոտ ցցված էր նիզակը: Օձը իր բոլոր առաձգականդյուրաթեքությամբ չէր կարող այնպես սողալ որպես այդ համարձակ և ճապուկ մարմինը գալարում էր խիտ եղեգնաբույսերիմեջ: Մեղմիկ քամին նույն ժամուն օրորում էր բույսերի գլխիկները, և նրանցից առաջ եկած սոսափյունը խլացնում էր թաքնվածդարանակալի սողալուց պատճառված խշշոցը, երբ նա անում էր մի անզգույշ շարժում: Ամեն ինչ հաջողություն էրխոստանում…
Նա արդեն մոտեցավ թուփերին, որոնց մոտ ցցված էր նիզակը: Այստեղ նա մի քանի քայլ հեռավորության վրա կանգ առեց, ևպահպանելով իր առաջին դիրքը, սկսեց եղեգների միջից նայել: Եվ իրավ, թուփերի հովանու տակ պառկած էր մի մարդ, որկիսով չափ երևում էր: Նրա հագուստը ցույց էր տալիս, որ քուրդ է: Միջօրեի տոթը քշել էր նրան այստեղ հանգստանալու համար: Արդյո՞ք քնած էր նա, թե արթուն, — դժվար էր գիտենալ, որովհետև քրդի երեսը դարձած էր դեպի հակառակ կողմը, իսկթիկունքը դեպի ուղևորի կողմը: Նա ամբողջ մարմնով տարածվել էր խոտերի վրա, որոնք ծավալվելով նրա ծանրության ներքո, կազմել էին խիստ փափուկ օթոց:
Ուղևորը դեռ իր դարանից դիտում էր: Քրդի արթուն, թե քնած լինելը սաստիկ հետաքրքրում էր նրան: Եթե պառկած մարդուերեսը դեպի իր կողմը դարձած լիներ, նա կարող էր տեսնել, արդյոք աչքերը փակած էին, թե ոչ: Ներքին վրդովմունքը սկսեցխռովել նրան և աչքերի մեջ հայտնվեցավ կատաղի բարկություն: Մտատանջությունը ալեկոծում էր նրան, չգիտեր, թե ինչ պետքէր վճռել: Ինքը անզեն և մերկ գործ պիտի ունենար մի ոտքից ցգլուխ զինված գազանի հետ: Բայց պետք էր վերջացնել…Ժամանակը թռչում էր… Ամեն րոպե թանկ էր նրա համար… Բայց ինչո՞վ և ի՞նչպես վերջացնել…
Մինչ նա այդ մտատանջության մեջ էր, նկատեց, որ քուրդը գլուխը վեր բարձրացրեց, նայեց իր շուրջը, նայեց իր ձիու վրա, և երբտեսավ, որ նա շատ հեռու չէր գնացել, կրկին գլուխը դրեց իր խուրջինի վրա, որ բարձի տեղ էր ծառայում, և պառկեց: Ուրեմն նաքնած չէր և եթե քնած էր, այժմ զարթեցավ: Խռովության նման մի բան կրկին ցնցեց ուղևորի դեմքը. նրա պնչերը սկսեցինլայնանալ և շրթունքը դողդողալ: Բայց երբ նրա աչքը ընկավ նիզակի վրա, տեսավ, որ նիզակը բավական հեռու ցցած էր գետնիմեջ, և ուղիղ դեպի այն կողմի վրա, որտեղ թաքնված էր ինքը: Այդ առիթը, կարծես, նրան մի փոքր հանգստացրեց, նրա դեմքըայժմ խաղաղ կերպարանք ընդունեց և աչքերի մեջ փայլեց ուրախության նման մի բան: Զե՛նք, — այդ էր հարկավոր նրան իրդիտավորությունը կատարելու համար…: Հանկարծ, որպես մի դարանակալ վագր, նա դուրս թռավ եղեգնաբույսերի միջից, խլեցնիզակը և արձանացավ պառկած քրդի առջևը:
— Տուր զենքերդ, — եղավ նրա առաջին խոսքը:
Քուրդը տեսնելով այդ այլանդակ կերպարանքը, զինվորի քրքրված վերարկուի մեջ և իր ծաղրական գլխարկով, միարհամարհական հայացք ձգեց նրա երեսին, և առանց փոխելու իր պառկած դիրքը, ձեռքը տարավ ատրճանակին, և ուղղելովդեպի խենթը, ասաց,
— Ա՛ռ, ահա՛…
Ատրճանակը որոտաց և գնդակը անցավ խենթի կողքի մոտից:
— Անիրա՛վ, դու ընդդիմանում ե՞ս, — գոչեց նա և նիզակի ծայրը ուղիղ խրեց քրդի կոկորդի մեջ: Տաք արյունը դուրս ցայտեցվերքից, նրա գլուխը դողդողաց և ընկավ գետին:
Կրկին բարձրացավ քուրդը և մի երկրորդ անօգուտ փորձ փորձեց, ձեռքը տարավ դեպի իր սուրը, կիսով չափ դուրս քաշեցպատենից, բայց ձեռքը թուլացավ և սուրը մնաց իր տեղում:
— Շո՛ւն, ինչո՞ւ ես սպանում ինձ… — հարցրեց նա մահվան տագնապի մեջ:
— Դու շատ ես սպանել իմ ազգից… դու շատ ես հափշտակել… ես ձեզանից սովրեցա սպանելը… ձեզանից սովրեցահափշտակելը… ես հեռու ճանապարհ պիտի գնամ… տեսնո՞ւմ ես, ո՛չ հագուստ ունեմ, ո՛չ զենքեր և ո՛չ ձի: Քո հագուստը, քոզենքերը և այդ գեղեցիկ ձին, որ արածում է խոտերի մեջ, ինձ պետք էին… Ես գիտեի, որ քանի շունչդ բերանումդ է, ոչինչ չես տաինձ, դրա համար էլ քեզ հանգստացրի… Գուցե դու զրկվեցար Բայազեդի կողոպուտից, բայց փույթ չէ, քո եղբայրները այնտեղեռանդով գործում են…
Քուրդը ոչինչ չլսեց. նրա աչքերը արդեն փակվել էին… և անշունչ դիակը տարածվել էր գետնի վրա:
Այդ բոլորը կատարվեցավ մի քանի րոպեի մեջ: Ուղևորը մերկացրեց իր զոհին. նրա դիակը քաշեց տարավ և թաքցրեց եղեգներիմեջ. ծածկեց իր քրքրված վերարկուով և ինքը հագնելով նրա զգեստը, կրելով նրա զենքերը, — թռավ գեղեցիկ ձիու վրա ևշարունակեց իր ճանապարհը…
Դ
Այդ անցքից մի օր հետո, մի ձիավոր, քրդի ձևով հագնված ծտի նման սլանալով մտավ Տեր-Ղուկասովի բանակը: Նա հայտնեց, թե գեներալի անունով շատ կարևոր նամակ ունի բերած: Նրան տարան դեպի գեներալի վրանը: Մի օֆիցերի ձեռքով նամակըներս ուղարկեց նա, իսկ ինքը վրանի դրսումը սպասում էր, հոգ տանելով իր ձիուն, որ շատ քրտնած էր: Մի քանի րոպեից հետոնրան ներս կանչեցին:
Վրանի մեջ նստած էր միջահասակ մի զինվորական, լիքը կազմվածքով և առյուծի խրոխտ դեմքով: Դա ինքը՝ Տեր-Ղուկասովն էր: Նա ալևոր գլուխը թեքած ուներ գրասեղանի վրա, ուր ածած էին շատ նամակներ, որ նոր էին բացված: Նա կրկին վեր առեցնրանցից մեկը, կարդում էր և անդադար ծխում էր: Նրա անհանգիստ դեմքը արտահայտում էր ներքին խռովություն և խորինցավակցություն: Նա դարձավ դեպի նամակաբերը, հարցնելով.
— Դու հա՞յ ես:
— Բացի հայ լինելս, տերտերի տղա եմ, — պատասխանեց երիտասարդը:
Գեներալը մի սուր հայացք ձգեց նրա համարձակ դեմքի վրա և շարունակեց իր հարցուփորձը:
— Բերդում հա՞ց կար:
— Մի քանի օրից հետո կսկսեն մեկմեկու միս ուտել, եթե չէին ցանկանա քաղցած մեռնել:
— Ջուրը ինչպե՞ս:
— Չկա: Պետք է դրսից բերել տալ. ցերեկով դուրս գալու հնար չկա. իսկ գիշերը երբ մթնում է հերթով տասը քսան մարդիջեցնում են պարիսպներից, որ գնան ջուր բերեն. քրդերը այդ լավ են իմանում, հեռվից հրացանի են բռնում, և գնացողներիցշատ անգամ մեկն էլ չի վերադառնում:
— Հրազենների պաշարը ի՞նչպես է, վառոդ, գնդակ ունի՞ն:
— Սպառվել էր: Բայց մի հայ — էլի մեր հայերի երեսը թող սպիտակ լինի — գտավ բերդի մեջ թուրքերից թաքցրած բավականզենքեր, վառոդ և գնդակ. հիմա նրանցով յոլա են գնում:
— Դու ի՞նչպես կարողացար դուրս գալ բերդից:
— Առավոտյան, դեռ արևը չծագած, պարսպից ցած իջա և ուղիղ մտա քրդերի բանակի մեջ: Մի ամբողջ օր նրանց ծիծաղացրի, ուրախացրի, երգեցի, պար եկա և հազար տեսակ օյիններ հանեցի, և այսպես ամեն տեղ մտա, ամեն բան իմացա, հետո մնաքբարով ասելով հեռացա:
— Այո՛, տեր, — պատասխանեց երիտասարդը հանգիստ կերպով. — ինձ վիճակված է իմ ամբողջ կյանքում խենթի դերկատարել… Վատ չէ, դա ազատում է շատ փորձանքներից… Ես հենց ինձ խենթի տեղ էի դրել և այնպես մտա քրդերի բանակը:
Եվ նա սկսեց նկարագրել իր հագուստը և այն բոլոր ծաղրական ձևերը, որով հայտնվեցավ քրդերի բանակի մեջ:
Գեներալի սառն դեմքի վրա անցավ մի թեթև ժպիտ, և նա ընկերաբար հարցրեց.
— Իսկ այդ հագուստը դու ո՞րտեղից գտար:
— Աստված հասցրուց: Ճանապարհին մի քուրդ գտա, այդ հագուստը, այդ զենքերը և այն սիրուն ձին, որ դրսումը կանգնած է, նրանից խլեցի, — պատասխանեց երիտասարդը, իր սովորական եղանակով պատմելով, թե ինչ հնարքով կարողացավ սպանելքրդին:
— Դու քաջ տղա ես երևում, — ասաց գեներալը, և կրկին ընդունելով իր առաջվա մտախոհ կերպարանքը, շարունակեցհարցուփորձը:
— Շա՞տ են քրդերը:
— Ասում են, քսան հազարից ավել են, բայց բոլորը քրդեր չեն, նրանց մեջ խառն են ամեն տեսակ մահմեդական ցեղեր, ով որ միքանի կտոր զենք է ունեցել և մի ձի, վազ է տվել դեպի Բայազեդ, և այսպես կազմվել է մի ահագին բազմություն: Եսճանապարհին տեսնում էի, թե ինչպես դիմում են այնտեղ միշտ նոր և նոր խումբեր:
— Թնդանոթներ ունե՞ն:
— Ունեն:
— Ի՞նչ դիտավորություն ունեն:
— Շտապում են Բայազեդի բերդը առնել, հետո անցնել Երևան և մի շաբաթից հետո Թիֆլիսում լինել, որովհետև սիրունվրացուհիները և հայոց աղջիկ-պարոնները սաստիկ հետաքրքրում են նրանց:
Գեներալի դեմքի վրա դարձյալ երևաց ժպտի նման մի բան. և նա արհամարհական կերպով հարցրեց.
— Քսան հազարո՞վ պիտի Թիֆլիս գնան: Այդ լինել չէ կարող…
— Քսան հազարը քիչ չէ, տեր, երբ առջևում հազար հատ սալդաթ չկա. բացի դրանից, շուտով կմիանան նրանց հետ Սմայիլփաշայի բոլոր զորքերը: Իսկ մեր կողմերի մահմեդականները գրկերը բացած, անհամբերությամբ սպասում են իրանց կրոնակիցհյուրերին:
Կրկին մռայլ տխրությունը սև ամպի նման անցավ գեներալի դեմքի վրա, և նրա սիրտը, որ բախտի ձախողակի փոփոխությունիցերբեք խռովել չգիտեր, այժմ սկսեց ալեկոծվել: Նա ձեռքը տարավ դեպի ճակատը, սկսեց անգիտակցաբար շփել նրան, կարծեսաշխատում էր վանել նրա վրա դիզված թախծությունը: Եվ րոպեական մտածությունից հետո, ալևոր գլուխը վեր բարձրացրեց, հարցրուց.
— Բայազեդի քաղաքը մտա՞ր:
— Մտա: Հայ-քրիստոնյայի մի շունչ անգամ չէ մնացել. ծերերին, պառավներին և երեխաներին կոտորեցին, լավ-լավ ջահելկնիկներին, աղջիկներին և պատանիներին գերի տարան, տները այրեցին, և ինչ որ ունեին կողոպտեցին: Մի հարյուրի չափընտանիք միայն, որոնք առաջուց գիտեին, թե ինչ վտանգ է սպառնում Բայազեդին, դեռ քրդերը չեկած, փախան գնացինսահմանակից պարսից Մարդու քաղաքը: Բայց դրանք էլ միայն իրանց գլուխը կարողացան ազատել, կայքերը թողեցին թշնամուձեռքը: Ա՜խ, այդ մահմեդականները ո՜րքան անգութ, ո՜րքան անազնիվ կերպով վարվեցան հայերի հետ…
— Ո՞րպես:
— Ե՞րբ պատերազմի սկզբներում ռուսները մոտեցան Բայազեդին, տեղային մահմեդականները սաստիկ երկյուղի մեջ էին, կարծում էին, թե ռուսները կգան, և թուրքերի նման նրանց կկողոպտեն, և կայքը կհափշտակեն: Այս մտքով իրանց ունեցածըթաքցրին հարևան հայերի տներում, ասելով, թե «դուք քրիստոնյաներ եք, ռուսները ձեզ չեն դպչի, և մեր կայքը ձեր տներումապահով կմնա»: Ռուսները եկան, իհարկե, ոչինչ չարեցին, թե՛ մահմեդականի և թե՛ քրիստոնյայի հետ վարվեցան առանցխտրության: Եվ մահմեդականները այդ տեսնելով, հանգստացան, և իրանց պահ տված իրեղենները ամբողջությամբ ետստացան հայերից: Հիմա էլ, երբ ձայն դուրս եկավ, թե քրդերը գալիս են, թուրքերը ասացին իրանց հարևան հայերին. «Դուք մեզլավություն եք արել, մենք էլ պետք է փոխարենը ձեզ անենք. քրդերը գալիս են ձեզ կկողոպտեն, տվեցեք ձեր իրեղենները, մենքկպահենք»: Հայերը հավատացին և ինչ որ ունեին, նրանց պահ տվին, և ոմանք իրանց կնիկներով ու աղջիկներով թաքնվեցանհարևան թուրքերի տներում: Իսկ երբ քրդերը մտան քաղաքը, թուրքերը ասացին հայերին. «Դուրս եկեք մեր տներից. եթե քրդերըկհասկանան, որ մեր տներում հայեր կան պահված, մեզ էլ ձեզ հետ կկոտորեն»: Եվ այսպես, խեղճ հայերին տվեցին թշնամուձեռքը, և նրանց հարստությանը իրանք տիրացան: Բայց երբ սկսվեցավ կոտորածը, տեղային թուրքերը առաջինը եղան, որ բացարեցին իրանց տներից կրակը… այն թուրքերը, որ մի և կես ամիս առաջ ձեզ մոտ երդվեցան, գեներալ, հավատարիմ մնալռուսաց իշխանությանը… հրացանները արձակում էին ամեն կողմից, արձակում էին մինչև անգամ թուրքերի կնիկները…
Գեներալը լուռ լսում էր: Երիտասարդը շարունակեց.
— Ա՜խ, եթե գիտենայիք, տեր, թե որքան լավ տղամարդիկ փչացան այն կռվի մեջ, որ մենք ունեցանք քրդերի հետ նախքանԲայազեդը նրանց ձեռքը տալը: Որպես ձեզ հայտնի է, տեր, բերդի պահպանության համար թողած էին խիստ փոքր թվով ռուսզինվորներ, հայ և թուրք միլիցիայի հետ: Շտոկվիչը, Բայազեդի այդ հերոսը, ռուս զինվորներով պահպանում էր բերդը, իսկմիլիցիան պահպանում էր քաղաքը: Մեզ վաղուց լուրեր էին հասնում, թե ահագին բազմություն քուրդերի, Շեյխ-Ջալալեդդինի ևՇեյխ-Իբադուլլահի գլխավորությամբ, դիմում են դեպի Բայազեդ: Այդ լուրերը հաղորդում էին մեզ վանեցի հայերը: Մենքշտապեցինք, պահանջելով, որ վաղօրոք բերդը ամրացնեին, և մեզ մոտ պատրաստվեին բավականաչափ ուժեր թշնամուառաջն առնելու համար: Բայց գտնվեցան այնպիսիները, որ աշխատում էին հավատացնել, թե այդ բոլոր լուրերը սուտ են, թեոչինչ պաարաստություն պետք չէ: Թե ի՞նչ նպատակով այդ դավաճանները աշխատում էին մեզ անպատրաստ վիճակի մեջպահել թշնամուն հանդիպելու ժամանակ, այդ ես չեմ կարող ասել, դուք, իհարկե, վերջը կտեղեկանաք, գեներալ, միայնայսքանը կասեմ, որ հայը եղել է միշտ հավատարիմ և կլինի:
Կոռուպցիա Հայաստանում Կոռուպցիան Հայաստանում երկար տարիներ եղել է լուրջ խնդիր։ Այն տեղի է ունենում, երբ պաշտոնյաները իրենց դիրքը օգտագործում են անձնական շահի համար՝ փոխանակ ծառայեն ժողովրդին։ Սա վնասում է վստահությանը և դանդաղեցնում երկրի զարգացումը։ Սակայն այսօր Հայաստանի կառավարությունը ավելի ակտիվ է պայքարում կոռուպցիայի դեմ։ Ստեղծվել են հակակոռուպցիոն օրենքներ, ներդրվել են էլեկտրոնային համակարգեր և անցկացվում են խիստ ստուգումներ։ Քայլ առ քայլ Հայաստանը գնում է դեպի արդար և թափանցիկ հասարակություն, որտեղ կարևոր է ոչ թե կապերը, այլ մարդկանց արժանիքը և աշխատանքը։
Թրաֆիքինգ Հայաստանում Թրաֆիքինգը նույնպես լուրջ խնդիր է, որը վտանգում է մարդկանց ազատությունն ու կյանքը։ Այն նշանակում է մարդկանց վաճառք կամ հարկադրանք՝ աշխատանքի կամ այլ նպատակներով։ Հայաստանում կառավարությունը, ոստիկանությունը և միջազգային կազմակերպությունները միասին են աշխատում այս երևույթը կանխելու համար։ Կազմակերպվում են ծրագրեր՝ զոհերին պաշտպանելու, մեղավորներին պատժելու և մարդկանց տեղեկացնելու՝ ինչպես չընկնել թրաֆիքինգի թակարդը։ Այս ամենը օգնում է ստեղծել անվտանգ միջավայր, որտեղ մարդու արժանապատվությունը բարձրագույն արժեք է։
1. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում:
Էլեկտրական շղթայում էլեկտրական էներգիան փոխվում է ջերմության, լույսի կամ մեխանիկական էներգիայի։
2.Ի՞նչ է հոսանքի աշխատանքը:
Հոսանքի աշխատանքը էներգիա է, որը կատարվում է լիցքը շարժելու համար։
3.Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրեք լարումը սահմանող մաթեմատիկական բանաձևը:
Լարումը ցույց է տալիս, թե ինչ աշխատանք է կատարվում մեկ կուլոն լիցքը տեղափոխելու համար՝ U=A/q
4.Ինչպե՞ս է սահմանվում լարման միավորը՝ ոլտը: Լարման ի՞նչ միավորներ են գործածական:
1 վոլտ է, երբ 1 կուլոն լիցքի վրա կատարվում է 1 ջուլ աշխատանք։ Միավորներ՝ մՎ, Վ, կՎ։
5.Ո՞ր էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:
Վոլտաչափը սարք է, որ չափում է լարումը։
6.Շղթայի տարրերի ո՞ր միացումն են անվանում զուգահեռ: Ինչպե՞ս է վոլտաչափը միացվում շղթայի հետազոտվող տեղամասին:
Զուգահեռ միացում՝ երբ տարրերը միացված են նույն երկու կետերի միջև։ Վոլտաչափը միացնում են զուգահեռ։
7.Ի՞նչ սխալներ կան պատկերված սխեմայում:
Ամպերաչափը սխալ է՝ միացված է զուգահեռ, պետք է շարքով։ Վոլտաչափը սխալ է՝ միացված է շարքով, պետք է զուգահեռ։
Լուծել խնդիրները՝
1.Հաղորդչում հոսանքի ուժը 10 Ա է: Որոշեք 1 ժամում այդ հաղորդչի լայնական հատույթով անցած էլեկտրոնների գումարային զանգվածը: (Հիշեցում՝ e — Մեկ էլեկտրոնի լիցքի մոդուլը՝ e = 1 ,6 * 10^ -19 Կլ: Էլեկտրոնի զանգվածը` m = 9,1* 10^-31 կգ):