ՀՀ-ում հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի արևելյան հատվածը: Այստեղ նշանավոր են Ջավախքի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի հրաբխային լեռները, Սյունիքի հրաբխային բարձրավանդակը և դրանց մերձակա լավային սարավանդները:
Մակերևույթում արտահայտիչ են նեոգենի և չորրորդական երկրաբա նական ժամանակաշրջանների հրաբխային հոսուն լավաները: Դրանք, ծածկելով ծալքաբեկորավոր անհարթ մակերևույթը, առաջացրել են ըն դարձակ, հարթ ռելիեֆով սարավանդներ: Տարածված են նաև կոնաձև հրաբխային զանգվածներ՝ երբեմն լավ արտահայտված խառնարաննե րով։ Ծալքաբեկորավոր լեռների համեմատ հրաբխային մարզի մակերևույթը քիչ է մասնատված, լեռնալանջերի թեքությունները փոքր են: Հրաբխա յին լեռնավահաններն ու սարավանդները հիմնականում անտառազուրկ են տիրապետում են տափաստանային, մերձալպյան ու ալպյան լանդ-շաֆտները:
ՀՀ ծայր հյուսիսարևմտյան մասում են գտնվում Ջավախքի և Եղնախա ղի լեռները, Աշոցքի սարահարթը։ Ջավախքի լեռների միայն հարավային մասն է գտնվում մեր հանրապետության սահմաններում: Այստեղ լեռների վրա առանձնանում են հրաբխային կոներ՝ ժայռոտ գագաթներով: Դեպի հարավ լեռները աստիճանաբար ձուլվում են ճահճապատ Լոռու գոգավո-րությանը։ Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանի ուղղությամբ ձգվում են Եղնախաղի լեռները՝ Մեծ Եղնախաղ գագաթով (3042 մ):

քառագագաթ Արագած լեռնազանգվածը
Աշոցքի սարահարթը տարածվում է Ջավախքի և Եղնախաղի լեռների միջև: Այստեղով է ձգվում Ախուրյանի հովիտը: Սարահարթի արևմտյան մասում Ախուրյանի հունի լավային արգելափակման հետևանքով գոյացել է Արփի լիճը:
Արագած լեռնազանգվածը լավաներով ծածկված երկրակեղևի գմբե թաձև բարձրացում է, որի վրա ավելի ուշ ձևավորվել է հրաբխային կո նը: Հնագույն սառցապատումների հետևանքով հրաբխի մոտ 400 մ խո-րությամբ խառնարանը վերածվել է ժայռային չորս գագաթներով եզեր-ված սառցադաշտային վիթխարի կրկեսի: Արագածը հանրապետության ամենաբարձր լեռն է (4090 մ): Այն ճառագայթաձև մասնատված է խոր հովիտներով (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ), որոնց առանձին մասերում պահպանվել են հնագույն սառցապատման մորենային նստվածքները: Հրաբխային լավաները, սփռվելով լեռան շուրջը, առաջացրել են լավային սարավանդներ, որտեղ նստվածքների տակից հաճախակի մերկանում են տուֆի և պեմզայի հզոր ապարաշերտերը:
Սևանա լճի արևմտյան ափին, միջօրեականի ուղղությամբ, ձգվում է ԳԵ-ղամա լեռները։ Նրա ջրբաժանային գոտին լավաներով ծածկված սարա-վանդ է, որտեղ պահպանվել են հնագույն սառցապատման հետքերը: Այստեղ շատ են քարացրոնները: Լեռների առանցքային մասում բարձրանում են 200-500 մ հարաբերական բարձրությամբ հրաբխային կոներ: Դրանցից լավ արտահայտված խառնարան ունի ամենաբարձր գագաթը՝ Աժդահակը (3597 մ), որտեղ գոյացել է լիճ:
Վարդենիսի լեռները եզերում են Սևանա լիճը հարավից: Լեռների հյու սիսային լանջերը երկար են և փոքրաթեք, մեղմ աստիճաններով իջնում են դեպի Սևանա լիճ։ Հարավային լանջերը կարճ են և խիստ մասնատված էրոզիոն հովիտներով:
Սյունիքի հրաբխային բարձրավանդակի ընդհանուր բազալտային հիմ-քի վրա բարձրանում են Ծղուկ (3581 մ), Մեծ Իշխանասար (3549 մ) հրաբխային գագաթները: Բարձրավանդակի մակերևույթն ամենուր ծածկված է երիտասարդ լավաներով:
Լեռնավահանների հարևա նությամբ գոյացել են առան ձին հրաբխային լեռնազանգ-վածներ, որոնցից նշանավոր են Հատիսը, Արմաղանը և Արայի լեռը:
ՀՀ հրաբխային լեռնավա հանների և սարավանդների մարզում տարածված էրո-զիոն հովիտներից նշանա-վոր են Քասաղի, Հրազդանի, Ազատի, Արգիճիի և Արփայի վերին հոսանքի զառիթափ,

Աժդահակ լեռը
մինչև 100-200 մ խորության լանջերով կանիոնները:
Միջինարաքսյան գոգա-վորության մարզը, եզրա-վորված լինելով բարձրաբերձ լեռնազանգվածներով և ծալ-քաբեկորավոր լեռնաշղթանե րով, բաժանվում է երկու մասի՝ Արարատյան և Նախիջևանի գոգավորությունների: Արա-րատյան գոգավորությունն իր ավելի մեծ՝ ձախափնյա մասով գտնվում է Հայաստանի Հան-րապետության սահմաններում։ Գոգավորությունը սկսվում է Ախուրյան ու Արաքս գետերի միախառնումից հետո և տարածվում մինչև Նախիջևանի գոգավորությունը: Այդ երկու գոգավորությունների միջև սահման է ծառա-յում «Գայլի դրունքը» (դարպաս, դռներ): Արարատյան գոգավորության հատակին՝ ծովի մակարդակից 800-1100 մ բարձրության վրա տարածվում է լայնարձակ Արարատյան դաշտը:
Բացատրե՛ք՝ ինչու Արարատյան գոգավորության հատակային մասը կոչվում է ոչ թե դաշտավայր, այլ դաշտ։
Դաշտի երկրաբանական հիմքը ծածկված է երիտասարդ լճագետա յին նստվածքներով: Արաքսի առափնյա հատվածում տարածվում է դաշտի ամենացածրադիր, տափարակ հարթությունը, որը Արաքսի վարարումների ժամանակ երբեմն ողողվում է գետի ջրերով և ծածկվում առատ տիղմով: Այստեղ պահպանվել են Արաքսի հին հունի մնացուկները: Դաշտի ամե-նայուրացված մասը մեղմաթեք հարթություն է։ Տեղ-տեղ աչքի են ընկնում 100-120 մ հարաբերական՝ բարձրության բլուրները, որոնցից նշանավոր է Խոր Վիրապի բլուրը՝ իր ձեռակերտ վանքային համալիրով։
Արարատյան դաշտը դեպի հյուսիս ձուլվում է Կարմրաշենի, Շամիրա-մի, Եղվարդի և Կոտայքի լավային սարավանդներին:
Հարցեր և առաջադրանքներ

Արայի Լեռը
1.Ինչպիսի՞ ռելիեֆի ձևեր են տարածված հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզում:
լեռնավահաններ, լավային սարավանդներ, հրաբխային կոներ, խառնարաններ, լեռնաշղթաներ, գոգավորություններ, փոքրաթիվ կանիոններ։
2.Ուրվագծային քարտեզի վրա նշեք մարզի հրաբխային խոշոր լեռնա-վահաններն ու սարավանդները:
Ջավախք, Արագած, Գեղամա, Վարդենիս, Սյունիքի բարձրավանդակ, Աշոցքի սարահարթ։
3.Ուշադիր զննեք ՀՀ ֆիզիկական քարտեզը: Ինչո՞ւ ծալքաբեկորավոր շրջաններում մակերևույթն ավելի ուժեղ է մասնատված, քան հրաբխայինում:
Ծալքաբեկորավորներում մակերևույթն ավելի կտրուկ է, խոր հովիտներով։
4.Ի՞նչ գործոններ են ազդել Արարատյան դաշտի մակերևույթի ձևավորման վրա:
Արաքսի ու Ախուրյանի հեղեղներ, լճագիտական նստվածքներ, լավային սարավանդներ։
