Դաս 13.    (08.12 – 12.12)

Էլեկտրական շղթայի օրինակ՝ որտեղ երևում է զուգահեռ միացման առավելությունը
Տան լամպերը կամ վարդակները. եթե մեկը անջատվում է կամ փչանում, մյուսները շարունակում են աշխատել։ Հաջորդաբար միացման դեպքում մեկի անջատվելը կկտրի ամբողջ շղթան։

Հոսանքի ուժերի կապը զուգահեռ միացված սպառիչներում + փորձ
Զուգահեռ ճյուղերում հոսանքի ուժերը հավելվում են և միասին կազմում են հիմնական (չճյուղավորված) հատվածով անցնող հոսանքը։
Փորձը՝
Միացնում ենք երկու լամպ զուգահեռ։ Ամպերմետրով չափում ենք հոսանքը յուրաքանչյուր լամպի ճյուղում, հետո չափում ենք հոսանքը ընդհանուր հատվածում։ Տեսնում ենք, որ ընդհանուր հատվածի հոսանքը հավասար է երկուսի չափման գումարին։

Ո՞ր մեծությունն է նույնը զուգահեռ միացված սպառիչների համար + փորձ
Զուգահեռ միանալու դեպքում բոլոր սպառիչների վրա լարումը նույնն է։
Փորձը՝
Վոլտմետրով չափում ենք լարումը յուրաքանչյուր լամպի վրա. բոլոր չափումները ստացվում են նույնն, ինչը ապացուցում է, որ լարումը չի փոխվում։

Ինչպես են որոշում զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր դիմադրությունը (բացատրությամբ)
Քանի որ զուգահեռ ճյուղերով անցնող հոսանքները գումարվում են, իսկ լարումը բոլոր ճյուղերում նույնն է, ապա ամբողջ տեղամասով անցնող ընդհանուր հոսանքը ավելի մեծ է, քան միայն մեկ դիմադրիչ լիներ։
Եվ քանի որ ավելի մեծ հոսանք է անցնում նույն լարման դեպքում, դա նշանակում է՝ ամբողջ տեղամասը «ընդհանուր դիմադրությամբ» ավելի թույլ է դիմադրում, այսինքն՝ նրա դիմադրությունը փոքր է, քան ամենատարբեր անհատական դիմադրությունները։

Ո՞ր տեղամասի դիմադրությունն է ավելի մեծ և ինչու
Առաջին տեղամասը ունի մեկ 5 Օմ դիմադրություն։
Երկրորդ տեղամասում կա 5 Օմ և 10 Օմ դիմադրիչ՝ զուգահեռ միացված։ Զուգահեռ միացման դեպքում ընդհանուր դիմադրությունը միշտ փոքր է, քան ամենափոքր դիմադրիչը։ Այսինքն՝ երկրորդ տեղամասի դիմադրությունը 5 Օմ-ից էլ փոքր է։
Ուստի ավելի մեծ դիմադրությունն ունի առաջին տեղամասը։

Թողնել մեկնաբանություն