1․ Մի կետից շրջանագծին տարված են հատող և շոշափող: Որոշել շոշափողի երկարությունը, եթե հատողի արտաքին և ներքին մասերի երկարությունները համապատասխանաբար հավասար են՝
ա) 4 սմ և 5 սմ, 6սմ
բ) 2,25 դմ և 1,75 դմ, 3 դմ
գ) 1 մ և 2 մ։ √3 մ
2. Շոշափողը 20 սմ է, իսկ նույն կետից տարված և շրջանագծի կենտրոնով անցնող հատողը` 50 սմ։ Գտեք շրջանագծի շառավիղը։
21 սմ
3․ Դիցուք՝ AB-ն շոշափող է, AD-ն՝ նույն շրջանագծի հատող, որի արտաքին մասը AC-ն է։ Որոշել
ա) CD-ն, եթե AB = 2 սմ և AD = 4 սմ 3սմ
բ) AD-ն, եթե AC : CD = 4/5 և AB = 12 սմ 18 սմ
4․ Մի կետից շրջանագծին տարված շոշափողն ու հատողը համապատասխանաբար հավասար են 20 սմ և 40 սմ, իսկ հատողի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից՝ 8 սմ։ Գտնել շրջանագծի շառավիղը։
17 սմ
5․ Մի կետից նույն շրջանագծին տարված են երկու հատող՝ որոնց երկարություններն են 15 սմ և 25 սմ։ Գտեք նրանց արտաքին մասերը, եթե հայտնի է, որ դրանցից մեկը 2 սմ–ով մեծ է մյուսից։