Թեմատիկ հարցեր, խնդիրներ և առաջադրանքներ՝
Խնդիր 1. 2 Վ լարման համար հաշվարկված քանի՞ միատեսակ լամպ է անհրաժեշտ հաջորդաբար միացնել, որպեսզի ստացված տոնածառի ծաղկաշղթան հնարավոր լինի միացնել 100 Վ լարման ցանցին:

50
Խնդիր 2.35 Օմ և 7 Օմ դիմադրություն ունեցող 2 ռեզիստորներ միացված են հաջորդաբար: Նրանցից որի՞ ծայրերում է լարումը փոքր և քանի՞ անգամ:
Փոքր լարումը 7 Օմ ռեզիստորի վրա է, 5 անգամ փոքր է։

Խնդիր 3.
Շղթայի AB տեղամասի ընդհանուր դիմադրությունը 10 Օմ է : Որոշել R3 հաղորդչի դիմադրությունը, եթե R1= 2 Օմ’ R2= 5 Օմ: Որքան է հոսանքի ուժը AB տեղամասում, եթե վոլտաչափի ցուցմունքը 6Վ է:

R3 = 3Ω, հոսանք I = 0.6,A
Խնդիր 4.Նկարում պատկերված շղթայում ամպերաչփը ցույց է տալիս 1,5 Ա, իսկ վոլտաչափը՝ 12 Վ: Որոշել R2 հաղորդչի դիմադրությունը, եթե R1= 2 Օմ է:

R2=6Ω
Խնդիր 5. Որոշեք նկարում պատկերված շղթայի տեղամասի դիմադրությունը, եթե միմյանց միացված ռեզիստորների դիմադրությունները համապատասխանաբար հավասար են՝ R1 = 6 Օմ, իսկ R2 = 8 Օմ:

R=R1+R2=6+8=14Ω
Խնդիր 6. Ինչի՞ է հավասար նկարում պատկերված շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը, եթե միմյանց զուգահեռ միացված միատեսակ լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը 33 Օմ է:

R = 16,5Ω
Խնդիր 7. Լարումը նկարում պատկերված շղթայի տեղամասում 50 Վ է, իսկ հոսանքի ուժը՝ 1 Ա: Որոշեք երկրորդ ռեզիստորի դիմադրությունը, եթե առաջինինը՝ 5 Օմ է:

R2=45Ω