ՆՈՐ ԹԵՄԱ
Թեմա 9.
§ 18. Էլեկտրակն հոսանքի աշխատանքը և հզորությունը:
§ 17. ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ օրենքը: Շիկացման լամպ: Կարճ միացում: Ապահովիչներ:
1.Ի՞նչ է հոսանքի աշխատանքը: Ինչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:
Հոսանքի աշխատանքը էն էներգիան է, որ հոսանքը փոխանցում է շղթայում։
Բանաձևը՝ A = U·I·t
աշխատանքը հավասար է լարման, հոսանքի և ժամանակի արտադրյալին։
2.Ո՞րն է աշխատանքի միավորը ՄՀ-ում:
ջոուլ (Ջ)։
3.Ո՞ր ֆիզիկական մեծություննեն անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ինչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը:
մեկ վայրկյանում կատարվող աշխատանքը։
Բանաձևը՝ P=U•I:
4.Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպես են առնչվում այդ միավորները վատտին:
Հզորության միավորներ՝ վատտ (Վտ), կիլովատ (կՎտ), մեգավատ (ՄՎտ)։
1 կՎտ = 1000 Վտ։
5.Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրել այդ միավորի և ջոուլի կպն արտահայտող հավասարությունը:
կիլովատ-ժամ (կՎտ·ժ)։
1 կՎտ·ժ = 3,6·10⁶ Ջ։
6.Ի՞նչ փորձով կարելի է համոզվել, որ միևնույն հոսանքի ուժի դեպքում հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հաղորդչի դիմադրությանը:
Ջոուլ-Լենցի փորձով՝ տարբեր դիմադրությամբ հաղորդիչներ միացնելով նույն հոսանքին։
7.Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը: Գրել բանաձևը:
Q = I²·R·t։
8.Ձևակերպել Ջոուլ- Լենցի օրենքը:
հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հոսանքի քառակուսուն, դիմադրությանը և ժամանակին։
9.Բացատրեք, թե ինչո՞ւ է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:
էլեկտրոնները բախվում են ատոմներին և էներգիան փոխվում է ջերմության։
10.Ինչպիսի՞ն է շիկացման լամպի կառուցվածքը:
բարակ մետաղալար (շիկացման թել), որը փակված է ապակե գնդի մեջ։