Մայրաքաղաք Երեվան

Ի՞նչ բնական պայմաններ և ռեսուրսներ ունի Երևանը։

Երևանը գտնվում է Արարատյան դաշտում, ունի չոր, արևոտ կլիմա, շինանյութեր և ջրային ռեսուրսներ։

2. Ինչո՞ւ է Երևանի բնակչությունը արագ աճել, և ի՞նչ հետևանքներ ունի դա։

Քանի որ Երևանը երկրի գլխավոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն է։ Աճը տալիս է հնարավորություններ, բայց նաև առաջացնում է գերբնակեցում և խնդիրներ։

3. Ինչպե՞ս են ՀՀ քաղաքները բաժանվում ըստ աշխատանքի աշխարհագրական բաժանման։

Բազմագործառույթ, արդյունաբերական, տրանսպորտային և առողջարանային քաղաքներ։

4. Որո՞նք են Երևանի 12 վարչական շրջանները։

Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն։

5. Ի՞նչ գործոններ են ազդել Գյումրու զարգացման վրա։

Արհեստներն ու արդյունաբերությունը նպաստել են, երկրաշարժը՝ խանգարել։

6. Ի՞նչ աշխարհագրական բնութագիր ունի Վանաձորը։Գտնվում է Լոռու մարզում, ունի բարենպաստ կլիմա, անտառներ և հանքային ռեսուրսներ։

7. Ի՞նչ հատուկ դեր ունի Վաղարշապատը Հայաստանի քաղաքների շարքում։

Այն Հայաստանի հոգևոր կենտրոնն է։

8. Ի՞նչ նախադրյալներ ունի Կապանի զարգացումը։

Բնական հարուստ ռեսուրսներ և հանքարդյունաբերություն։

By:

Posted in:


Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started