Որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ

Որոշիչ

Որոշիչը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշ։

Օրինակ՝  Լուսավոր  երազների գրկում ճախրում էին  սիրահարված  պատանու հոգու թևերը։

Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով

1. գոյականով․

ուղղական հոլովով․

Օրինակ՝  Բժիշկ  Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։

սեռական հոլովով․

Օրինակ՝ Արամի  ձեռքի  ժամացույցը մեխանիկական է։

2. ածականով

Օրինակ՝ Աղջկա  հրե  աչքերը խելքահան էին արել տղային։

3. դերանունով

Օրինակ՝  Այս  հոդվածը շատերին կստիպի խոսել։

4. հարակատար և ենթակայական դերբայներով․

Օրինակ՝  Կարդացած  գրքերը դրել էր արկղում։

Ինձ  ժպտացող  աղջիկը դեռ դպրոցում է սովորում։

5. թվականով․

Օրինակ՝ Հինգ  աշակերտ մտավ դասարան։

6. մակբայով․

Օրինակ՝  Արագ  քայլքը կարող է վնասակար լինել։

Հատկացուցիչ

Հատկացուցիչը պատասխանում է  ու՞մ, ինչի՞, ինչերի՞  հարցերին։

Այն արտահայտվում է՝

գոյականով —  Արևը չորացնում է գետի խոնավությունը:  (Ակսել Բակունց)

դերանունով-  Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են…  (Ավ. Իսահակյան)

գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, դերանուններ, որոշ դերբայներ։

Բացահայտիչ

Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է  բացահայտյալ ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։

Բուն բացահայտիչը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ բառով կամ բառակապակցությամբ` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ`

Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։  

Բուն բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով կամ բացահայտչին անմիջապես հաջորդում է կապ։

Մասնական բացահայտիչն իր գերադաս անդամին բացահայտում է միայն մասնակիորեն, ու նրա հետ կապակցվում է  որպես ,  իբրև  կապերի միջոցով։ Բացահայտյալից անջատվում է բութով։

Արամը՝ որպես մեր դասարանի լավագույն սովորող, պարգևատրվեց:

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։

Անտառի դիմաց՝ կանաչ բացատում, արածում էր եղնիկը:
Առավոտյան՝ ժամը իննին, եկեղեցու զանգերը հնչեցին:

Լրացուցիչ աշխատանք

Միասին (կից), անջատ և գծիկով գրվող բառեր-կարդա՛լ, սովորե՛լ

1Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում անջատ:

1) կաս-կարմիր, ամեն մի, ծայրից ծայր, այսօրևեթ
2) դեմ դիմաց, ռոմանագերմանական, ըստ կարգի, ի զեն
3) ըստ էության, բրոնզե դար, վեցհարյուրամյա, դուռ դռան
4) Սանկտ Պետերբուրգ, առ այն, թփից թուփ, բուրդ գզել

2) Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում անջատ:

1) թել-ասեղ, ներս գցել, տոհմից տոհմ, ազգանուն
2) մուգ կարմիր, ըստ ամենայնի, վեցից յոթ, հիսունհինգ
3) հնուց ի վեր, ըստ իս, զինծառայող, թույլ տալ
4) ի ծնե, առ աստված, բաց կանաչ, թև առնել

3) Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում անջատ:

1) քար տաշել, արքայից արքա, որդան կարմիր, վարդ ազգի
2) չորս հարյուր հինգ, հյուսիս արևմուտք, երկրից երկիր, փոքր ի շատե
3) ինչ որ է, ի սկզբանե, ըստ այդմ, սակավ առ սակավ
4) քննադատ Թումանյան, Մայր Արաքս, մայր ցամաքային, մեն միայն


4) Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում անջատ:

1) վաղուց ի վեր, երկու երրորդ, իննսունինը, հույս տալ
2) առ այն, ավար առու, գլուխ գլխի, դժվար թե
3) պատից պատ, կողք կողքի, վեց հազար, շաքար եղեգն
4) սրբություն սրբոց, վերից վար, թև թևի, ի զեն

5) Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում միասին:

1) քառասուն հինգ ամյա, փայտ փորիկ, քաղցր մեղցր, շուրջ պար
2) քաջ առողջություն, ձեռք սեղմում, խոսք ու խրատ, կենաց մահու
3) հարավ կորեական, ջերմա մեկուսիչ, թավալ գլոր, նախավայր էջքային
4) հաց ազգիներ, պար եղանակ, սոցիալ դեմոկրատ, հաշվե քանոն

6) Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում միասին:

1) լի ու լի, մի անձնյա, ի մի բերել, լույս ընծայում
2) գող ե գող, հյուսիս արևմտյան, իննսուն ամյա, առ այն
3) զառ ի վեր, նոր խարբերդցի, փոխ ծովակալ, հատակ մաքրել
4) բուժ զննում, ժամկետ անց, փոխ ե փոխ, տասն ամյա

7) Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում միասին:

1) սերնդ ե սերունդ, քարե դարյան, այր ու ձի, ցաք ու ցրիվ
2) փոստ հեռագրատուն, տարեց տարի, ի սպառ, քափ քրտինք
3) նոր անկախ, ռոմանա գերմանական, լեզվա ոճական, ներս առնել
4) օրն ի բուն, էլ ցանց, գող ե գող, տաս կոպեկանոց

8) Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում միասին:

1) մարզ ընկերություն, մեջ բերում, օրն ի բուն, հյուսիս արևելք
2) փոքր ի շատե, ի հաշիվ, դռն ե դուռ, մեջ բերում
3) լանջն ի վեր, թուրք պարսկական, ի զորու, պար ուսույց
4) այլընտրանք, Սևանհէկ, քարընկեց, տասկոպեկանոց

9) Ո՞ր շարքի բոլոր բառերն են գծիկով:

1) հուշարձան կոթող, կաս կարմիր, դույզն ինչ, լեռնա դահուկային
2) մանր մունր, փոխվարչապետ, նետ աղեղ, թև թիկունք
3) անտես անհայտ, իրեն իրեն, գիշեր ցերեկ, ուս ուսի
4) հարավ արևմուտք, գրող հրապարակախոս, մեն մենակ, ձյուն ձմեռ

10) Ո՞ր շարքի բոլոր բառերն են գծիկով:

1) տասը տասնհինգ, հայ ռուսական, տնով տեղով, ձյուն ձմեռ
2) կազմ պատրաստ, երկրե երկիր, հին հին, մեկ երկու
3) փոքր ինչ, աղմուկ աղաղակ, տուն տեղ, տարեց տարի
4) ինքը իրեն, ընկեր ընկերուհի, մուգ կանաչ, դույզն ինչ

Տեքստային առաջադրանքներ

Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է: Մարդը խաբում է։ Հասարակ մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն  մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր :

Այստեղ գործում է մի կանոն, որը երբեք չմոռանաք՝ մարդու գործադրած ցանկացած ջանք ավելացնում է նրա առջև դրված պահանջները: Քանի դեռ մարդը լուրջ ջանքեր չի թափել, նրանից շատ բան չեն պահանջում. սակայն նրա ժրաջան աշխատանքն անմիջապես մեծացնում է այդ պահանջները: Եվ որքան ավելանան գործադրված ջանքերը, այնքան նշանակալից կդառնան նոր պահանջները: Պահաջներով հնարավոր է առաջ գնալ և սովորելու համար շարժառիթ ստեղծել; Անհրաժեշտ է, որ մարդն ինքն իրեն ասի՝ մի՛ ծուլացիր։ 

1. Տեքստից դո՛ւրս գրիր դասական թվական։ 

արաջին

2.  Տեքստից դո՛ւրս գրիր անորոշ դերանուն։ 

ինչ-որ

3. Ո՞ր բառերում է յ-ն ձայնակապ։

զգույշ, լույս, մեքենայի, ուղղություն, մտածողություն, Մարոյի։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ժամանակի մակբայ։

երբեք

5. Տրված նախադասության անդամներից որի՞ շարահյուսկան վերլուծության մեջ սխալ կա։ 

Մարդ պետք է վերջիվերջո որոշի կա´մ ոչինչ չասել բացի պարզ ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

վերջիվերջո- ձևի մակբայ

մարդ-ենթակա

պետք է որոշի-ստորոգյալ

պարզ-որոշիչ

6. Ի՞նչ խնդիր ունի լուծելու ուսուցիչը։

Մարդկային «մեքենաների» մաքրում և նորոգում։

7. Տեքստի ո՞ր բառն է նշանակում ճիգ։

ջանք

8. Ի՞ն չ բառով է բնութագրում մարդուն։ 

հասարակ մարդ

9. Տեքստից դո՛ւրս գրիր հոդակապով բարդ բառը։ 

մեկընդմիշտ

10. Տեքստից դո՛ւրս գրիր ու հոլովման ենթարկվող բառը։ 

մարդ

1.  Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

ատամնաբույժ, նարդ, ստորոգյալ, միլիոն, միմյանց, համբեր, եղաման, մեղմահնչյուն,  առաքյալ, օվկինոս, Մարմար, քամելիոն, միլիոնատեր, քիմիա։ 

2. Ճշտի՛ր գրությունը։

Կողք կողքի, երեք հարյուր ամյա, մուգ կարմիր, գյուղե գյուղ, ինչ որ բան, հրամ կազմ,  վեց անկյունի, ուս ուսի, մարդ մուրդ։ 

կողք-կողքի, երեքհարյուրամյա, մուգ կարմիր, գյուղից գյուղ, ինչ-որ բան, հրամկազմ, վեցանկյուն, ուս-ուսի, մարդ-մուրդ

3. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

Թունոտ, քնքշանք, ձնհալ, ցուցարար, համբուրել, հունարեն։

թուն — թունոտ
քնքուշ — քնքշանք
ձյուն — ձնհալ
ցույց — ցուցարար
համբույր — համբուրել
հուն — հունարեն

4. Տրված համանուններով կազմե՛ք նախադասություններ։

Կետ, մարտ, արի։

Օվկիանոսում ես տեսա Կետ

Զինվորը մարտի գնաց

Արի գնանք Գորիս

5.- Եղ ածանցն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր։ 

Նորագույն, զորավար, թիկունք, փափկամարմին, հյութալի, նմանահունչ, շնչահատ, մեծաշուք։

6. Առանձնացրո՛ւ գերադրական աստիճանով դրված ածականները։

Ամենակարծր, բարձրաբերձ, ցրտաշունչ, հնագույն, ամենազոր, մեծամեծ, ամենաբարձր, ամենից երկար։

Ամենակարծր ,Ամենազոր ,Ամենաբարձր ,Ամենից երկար

7. Կետադրի՛ր նախադասությունները։ Ո՞ր նախադասության մեջ կա մասնական բացահայտիչ։ 

Քույրս Անին չորրորդ դասարան է:

Մեր դասընկերոջ Վարդանի խոսքը տպավորիչ էր:

Արփինեն քույրս է այդ գեղեցիկ աղջիկը:

Մուշեղը որպես հմուտ սպարապետ կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին:

1․Քույրս՝ Անին, չորրորդ դասարան է։

2.Մեր դասընկերոջ՝ Վարդանի, խոսքը տպավորիչ էր։

3.Արփինեն՝ քույրս է, այդ գեղեցիկ աղջիկը։

4.Մուշեղը՝ որպես հմուտ սպարապետ, կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին։

8. Տրված նախադասություններում ընդգծի՛ր տեղի պարագաները /որտե՞ղ, ո՞ւր, որտեղի՞ց, որտեղո՞վ/։

Գնում եմ զբոսայգի։

Կանգնած եմ ժայռի կատարին։

Արմանն այդ ժամին կլինի դպրոցում։ 

Ճանապարհն անցնում է դաշտով և մտնում ձորը։

Սյան վրա խաչքար է տեղադրված։

Սեղանի տակից վերցրո՛ւ թափված թղթերը։ 

Որտե՞ղ փնտրեմ ընկերներիդ։ 

Ոչ մի տեղ  ոչինչ չգտա։ 

1.Գնում եմ զբոսայգի։

2.Կանգնած եմ ժայռի կատարին։

3.Արմանն այդ ժամին կլինի դպրոցում։

4.Ճանապարհն անցնում է դաշտով և մտնում ձորը։

5.Սյան վրա խաչքար է տեղադրված։

6.Սեղանի տակից վերցրո՛ւ թափված թղթերը։

7.Որտե՞ղ փնտրեմ ընկերներիդ։

8.Ոչ մի տեղ ոչինչ չգտա։

9. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Նայելով նրա՝ խնամքով մեխելուն՝ կարելի էր կարծել,․․․․

ա․ թե խելքը գլխին մի բան էր պատրաստում։

բ․ ինչից կարելի է կահույք պատրտաստել։

գ․ որ օրը նոր է բացվել, դեռ անելիք ունի։

ա․ թե խելքը գլխին մի բան էր պատրաստում։

10.  Տրված հատվածներում ընդգծի՛ր անձնավորումները։ 

Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում:
Իրիկվա հովը պարուրել էր զբոսայգին նուրբ թարմությամբ:
Առվակը ծիծաղում էր:
Սիրտս երգում էր: 

Օրոր էր ասում աշունն անտառին

Առվակը ծիծաղում էր

Սիրտս երգում էր

By:

Posted in:


Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started