
Արարատի մարզ
Տարածքը՝ 2090 կմ²
Բնակչությունը՝ մոտ 255,5 հազ. մարդ
Կենտրոնը՝ Արտաշատ
Արարատի մարզը գտնվում է Արարատյան դաշտում։ Ձևավորվել է նախկին Մասիսի, Արտաշատի և Արարատի վարչական շրջանների միավորումից։ Տարածքի մեծ մասը հարթավայր է (800–1000 մ բարձրություն)։ Լեռնային հատվածներում տարածված են վատահողերը։ Կլիման խիստ ցամաքային է․ ամառը շոգ և երկարատև է, տեղումները՝ սակավ։
Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով, սակայն ունի կրաքարի, մարմարի և ֆոսֆորիտների հանքավայրեր։ Ստորգետնյա ջրերի զգալի պաշարներ կան Արարատյան արտեզյան ավազանում։
Արարատի մարզը ՀՀ առավել գյուղաբնակ մարզերից է․ բնակչության շուրջ 72%-ը ապրում է գյուղական բնակավայրերում։ Բնակչությունը խիտ է հատկապես հարթավայրային մասում։ Մարզում կա 4 քաղաք՝ Արտաշատ, Արարատ, Մասիս և Վեդի։
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Զարգացած են խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրությունը։ Արարատի մարզը Արմավիրի մարզի հետ միասին ապահովում է ՀՀ խաղողի և մրգի հիմնական մասը։ Զարգացած են նաև սննդի արդյունաբերությունը, գինու և կոնյակի արտադրությունը։
Մարզի կարևոր պատմամշակութային օբյեկտներն են Խոր Վիրապ վանքը և Խոսրովի արգելոցը։ Մարզի տարածքում են գտնվել հին հայկական մայրաքաղաքներ՝ Արտաշատ և Դվին։
1․Նշե ՛ք մարզի գյուղատնտեսության գլխավոր ճյուղերը: Ի՞նչ գործոններ են
նպաստում դրանց զարգացմանը:
Խաղողագործություն, պտղաբուծություն, բանջարաբոստանային մշակաբույսեր։
Գործոններ՝ բերրի հող, տաք կլիմա, ոռոգում, հարթ տարածք։
2.Որո ՞նք են Արմավիրի մարզի արդյունաբերության գլխավոր ճյուղերը:
Սննդի արդյունաբերություն (գինի, կոնյակ), էներգետիկա (ԱԷԿ), շինանյութեր։
3.Վերլու ծե ՛ք մարզի բնական պայմանները և թվարկե՛ք ռեսուրսները:
Հարթավայր, շոգ ու չոր կլիմա։
Ռեսուրսներ՝ հող, արտեզյան ջուր, կրաքար, մարմար։
4.Բնորոշե՛ք մարզի տարաբնակեցման հիﬓական գծերը:
Խիտ բնակեցված հարթավայր։
Գյուղաբնակ մարզ, լեռներում քիչ բնակչություն։
5.Հաﬔմատե ՛ք Արարատի և Արմավիրի մարզերի բնակչությունը և տնտեսությունը: Նշե՛ք ընդհանուր և տարբերիչ գծերը:
Ընդհանուր՝ երկուսն էլ գյուղատնտեսական մարզեր են։
Տարբերություն՝ Արմավիրում ԱԷԿ կա, Արարատում՝ ցեմենտի արտադրություն։
6.Գնահատե ՛ք Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքը:
Գտնվում է Արարատյան դաշտում, ունի բարենպաստ տրանսպորտային ու տնտեսական դիրք։
7.Թվարկեք Արարատի մարզի քաղաքները։
Արտաշատ, Մասիս, Վեդի, Արարատ։
