Դաս.19. (Մարտի 2- 6).

23.Էլեկտրամագնիսներ:

25. Երկրի մագնիսական դաշտը: Կողմնացույց:

Առաջադրվող հարցեր՝

1. Ի՞նչ եղանակով կարելի է մեծացնել կոճի մագնիսական դաշտը:

Կոճի դաշտը մեծացնելու համար պետք է ավելացնել հոսանքի ուժը, գալարների թիվը կամ դնել երկաթե միջուկ։

2. Ինչո՞ւ կոճի գալարների թիվը մեծացնելիս նրա մագնիսական դաշտն ուժեղանում է:

Քանի որ յուրաքանչյուր գալար ստեղծում է մագնիսական դաշտ, և շատ գալարների դաշտերը գումարվում են։

3. Ինչո՞ւ կոճի ներսում երկաթե միջուկ տեղադրելիս նրա մագնիսական դաշտն ուժեղանում է:

Երկաթը լավ մագնիսացվող նյութ է, ուժեղացնում է ընդհանուր դաշտը։

4. Ո՞ր սարքն են անվանում էլեկտրամագնիս:

Էլեկտրամագնիս է կոչվում հոսանքով աշխատող մագնիսը (կոճ + հոսանք + միջուկ)։

5. Բերեք էլեկտրամագնիսի կիրառության օրինակներ:

Կիրառություն՝ բեռնակիր կռունկներ, զանգեր, ռելեներ, էլեկտրաշարժիչներ։

6. Ի՞նչ կառուցվածք ունի կողմնացույցը:

Կողմնացույցը ունի մագնիսացված սլաք, որը ազատ պտտվում է առանցքի վրա։

7. Ինչպե՞ս են կողմնացույով որոշում հորիզոնի կողմերը:

Սլաքի հյուսիսային ծայրը ցույց է տալիս հյուսիս, հակառակը՝ հարավ։

8. Ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ կողմնացույցի սլաքը Երկրի տվյալ վայրում տեղակայվում է որոշակի ուղղությամբ:

Քանի որ սլաքը դասավորվում է Երկրի մագնիսական դաշտի ուղղությամբ։

9. Որտե՞ղ են տեղակայված Երկրի մագնիսական բևեռները:

Երկրի մագնիսական բևեռները գտնվում են աշխարհագրական բևեռների մոտ։

10. Ինչո՞վ է պայմանավորված մագնիսական շեղման երևույթը:

Մագնիսական շեղումը պայմանավորված է աշխարհագրական և մագնիսական հյուսիսների տարբերությամբ։

11. Ի՞նչ է մագնիսական փոթորիկը և ինչով է այն պայմանավորված:

Մագնիսական փոթորիկը Երկրի դաշտի կտրուկ փոփոխություն է, պայմանավորված Արեգակի ակտիվությամբ։

Փորձ. Մագնիսացած ասեղն ամրացրեք խցանին և դրեք ջրի մակերևույթին: Ինչ տեղի կունենա: Բացատրեք դիտվող երևույթը:

Մագնիսացած ասեղը ջրի վրա կդասավորվի հյուսիս–հարավ ուղղությամբ։
Պատճառը՝ Երկրի մագնիսական դաշտի ազդեցությունն է

By:

Posted in:


Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started