Մարտի 2-6

Այս շաբաթվա ներկայացնելու եք․

14.Միահիբրիդ խաչասերում

Ժառանգականության օրենքները բացահայտել է Գրեգոր Մենդելը։ Նա խաչասերում էր հակադիր հատկանիշներով ոլոռի բույսեր և հետևում սերունդներին։

Միահիբրիդ խաչասերումն այն է, երբ ուսումնասիրվում է մեկ զույգ հակադիր հատկանիշ (օրինակ՝ սերմի դեղին և կանաչ գույն)։

Առաջին սերունդում բոլոր բույսերը լինում են միակերպ և դրսևորում են դոմինանտ հատկանիշը։ Սա միակերպության օրենքն է։

Երկրորդ սերունդում հատկանիշները բաժանվում են մոտ երեքը մեկի հարաբերությամբ՝ երեք մաս դոմինանտ, մեկ մաս ռեցեսիվ։ Սա ճեղքավորման օրենքն է։

Մաքուր գծերը մի քանի սերունդ պահպանում են նույն հատկանիշը։
Պենետի աղյուսակը օգնում է կանխատեսել սերնդի հատկանիշները։

_____________________________________________

15.Թերի դոմինանտություն, վերլուծող խաչասերում

Թերի դոմինանտության դեպքում դոմինանտ հատկանիշը լիովին չի ճնշում ռեցեսիվին։ Արդյունքում առաջանում է միջանկյալ հատկանիշ։ Օրինակ՝ կարմիր և սպիտակ ծաղիկների խաչասերման դեպքում ստացվում է վարդագույն ծաղիկ։

Երկրորդ սերունդում հատկանիշները բաժանվում են մեկ կարմիր, երկու վարդագույն, մեկ սպիտակ հարաբերությամբ։

Վերլուծող խաչասերումն օգտագործվում է պարզելու համար՝ օրգանիզմը հոմոզիգոտ է, թե հետերոզիգոտ։ Դրա համար այն խաչասերում են ռեցեսիվ հատկանիշ ունեցող ձևի հետ և հետևում սերնդին։

1.Միահիբրիդային խաչասերումը ուսումնասիրում է՝
ա) երկու հատկանիշի ժառանգում
բ) մեկ հատկանիշի ժառանգում
գ) երեք հատկանիշի ժառանգում
դ) միջավայրի ազդեցությունը

2.Դոմինանտ է կոչվում այն ալելը, որը՝
ա) չի արտահայտվում
բ) արտահայտվում է միայն հոմոզիգոտ վիճակում
գ) արտահայտվում է նաև հետերոզիգոտ վիճակում
դ) միշտ թույլ է

3.Հետերոզիգոտ օրգանիզմը ունի՝
ա) երկու միանման ալել
բ) մեկ ալել
գ) տարբեր ալելներ
դ) երեք ալել

4.Գենոտիպը նշանակում է՝
ա) օրգանիզմի արտաքին տեսքը
բ) գեների ամբողջությունը
գ) օրգանիզմի չափերը
դ) միջավայրի ազդեցությունը

5.Միահիբրիդային խաչասերման երկրորդ սերնդում ֆենոտիպային հարաբերակցությունը սովորաբար լինում է՝
ա) 1:1
բ) 3:1
գ) 1:2:1
դ) 9:3:3:1

6.Ոչ լրիվ դոմինանտության դեպքում հետերոզիգոտի ֆենոտիպը՝
ա) դոմինանտ է
բ) ռեցեսիվ է
գ) միջանկյալ է
դ) չի արտահայտվում

7.Ոչ լրիվ դոմինանտության դեպքում երկրորդ սերնդում ֆենոտիպային հարաբերակցությունը լինում է՝
ա) 3:1
բ) 1:1
գ) 1:2:1
դ) 9:3:3:1

8.Հոմոզիգոտ է կոչվում այն օրգանիզմը, որը ունի՝
ա) տարբեր ալելներ
բ) մեկ գեն
գ) երկու միանման ալել
դ) երեք ալել

9.Ռեցեսիվ հատկանիշը արտահայտվում է՝
ա) միայն հոմոզիգոտ վիճակում
բ) միշտ
գ) միայն հետերոզիգոտ վիճակում
դ) երբեք

10.Երկու հետերոզիգոտ օրգանիզմների խաչասերման դեպքում գենոտիպային հարաբերակցությունը կլինի՝
ա) 3:1
բ) 1:2:1
գ) 1:1
դ) 9:3:3:1

By:

Posted in:


Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started