Առաջադրանքներ
1․ Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):
Հանցագործը քննադատվում էր ժողովրդի կողմից։
Բնությունը փոխվում է եղանակից։
Վայրենիներն ազատ արձակվեցին թագավորի կողմից։
Կեսօրին փողոցները փակվել էին ոստիկանության կողմից։
Հրատապ լուրը հայտնվեց լրագրողների կողմից
2․ Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:
Համեղ ընթրիքը պատրաստվում էր աղջկա կողմից խոհանոցում։
Նրա խարխուլ կացարանը քանդվել էր երկրաշարժից։
Ծանր հիվանդը բուժվեց անհրաժեշտ դեղից։
Երկինքը պատվեց ամպերից։
Հյուրերը ներս հրավիրվեցին տանտիրոջ կողմից։
3․ Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:
Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները։
Սիմոնը արագ լրացրեց հինգ դիմում։
Նա ամեն գիշեր լուսավորում էր ամրոցի աշտարակները։
Պտղածառերը, խաղողի որթերը և ծաղկող թփերը ծածկում էին պարսպի ներսը։
Գիշերային մեղմ քամին թեթև օրորում էր բարձրահասակ բարդին։
4․ Ո՞ր նախադասության մեջ ուղիղ խնդիր չկա:
1) Բայց Պետրոսին հարկավոր էր մի ծածկանձրևից պատսպարվելու համար, ուստի այդտեղ գտնվող թախտին շտապ-շտապ փռելով իր անկողինը պառկեց քնելու:
2) Նրա գրասենյակի ողջ կահկարասին խարխուլ սեղանն էր, մի աթոռ՝ հազար ու մի թելերով կապկպած, մի թանաքաման ու դիմումների համար թղթեր։
3.) Ժառանգական և ամուսնական դատերի համար աղերսագրերը նա արտագրում էր մի հաստափոր գրքից՝ փոխելով անուններն ու թվականները:
4.) Ժայռը նիրհելով ունկնդրում է ամպերի շրշյունը, մասրենին իր ծաղկաբաժակը պահել է ոսկեզօծ արևի տակ, և կանաչ դաշտում արածում է մի աստղազարդ ձի:
5 ․Ո՞ր նախադասության մեջ ուղիղ խնդիր կա:
1) Սենյակի անկյունում մի ավել կար, որ անգործածելի լինելու պատճառով դարձել էր սարդի բույն:
2) Ծերունի կառապանը երկիմաստ ծիծաղում էր այդ մանրախնդիր մարդկանց վրա:
3) Պատշգամբի սյունաշարերին կախված գույնզգույն լապտերները լուսավորում էին ծաղկանախշ գորգերով զարդարված սրահը։
4) Այդ մասին խոսելիս հորաքույրս ախ էր քաշում, և պատրաստ էր արցունքը, որ թափվում էր սև, ծալքոտած այտերի վրա:
4.․ Ո՞ր նախադասության մեջ է ընդգծվածը ուղիղ խնդիր:
1) Աշակերտները ծանոթացան նոր դասացուցակին:
2) Եղնիկը արդեն ընտելացել էր մեզ:
3) Նա վերցրեց ծաղկեփունջը և պարզեց օրիորդ Մարգոյին:
4) Ամեն երեկո մի գեղեցիկ հեքիաթ էր պատմում իր սիրասուն զավակներին:
6․ Տրված նախադասության բառերից որի՞ շարահյուսական վերլուծությունն է սխալ:
Վերջապես վերադարձան նաժիշտները՝ արծաթե սկուտեղի վրա բերելով Արարատյան այգիների ընտիր պտուղներ:
1) վերադարձան — պարզ ստորոգյալ
2) արծաթե — որոշիչ
3) սկուտեղի — հատկացուցիչ
4) պտուղներ — ուղիղ խնդիր
7. Գտնե՛լ գոյականական անդամի լրացումները (որոշիչ, հատկացուցիչ բացահայտիչ) և որոշե՛լ տեսակը։
Արևագալից առաջ դարան էինք մտել կիրճում: Գիշերային ամոթխած գեղեցկուհին՝ լուսինը, վաղուց արդեն թաքնվել էր հանդիպակաց երկնակարկառ լեռան
հետևում: Հատուկենտ աստղերն էլ դանդաղորեն հեռանում էին իրենց ասպարեզից:
Խավարչտին գիշերը հետզհետե աղոտացավ, տարրալուծվեց օդում:
Գիշերվա նիրհից արթնացավ վաղորդյան մեղմօրոր զեփյուռը, և հազարաթույր
ծաղիկների զգլխիչ բույրով տոգորվեց ողջ մթնոլորտը
Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստոցից և զմայլված ու անէացած շուրջս
էի դիտում:
Հանկարծ ինչ-որ ձայն լսվեց. չորացած մի ճյուղ էր, որ ճռռոցով կոտրվեց մոտիկ անտառում:
Ես առաջին անգամ էի տեսնում եղջերուին ազատ բնության գրկում քայլելիս:
Դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ քայլվածքով: Վայրենի
շնորհքով ոլորեց երկայն վիզը՝ զգուշորեն նայելով շուրջը: Ապա սուրաց դեպի բացատում բխող ականակիտ աղբյուրը: Հասնելով ջրին՝ եղջերուն հանկարծ կանգ
առավ և գլուխը գիրթ բարձրացնելով՝ հայացքն ուղղեց դեպի ինձ:
Որոշիչներ
գիշերային գեղեցկուհին
ամոթխած գեղեցկուհին
հանդիպակաց լեռ
երկնակարկառ լեռ
խավարչտին գիշեր
վաղորդյան զեփյուռ
մեղմօրոր զեփյուռ
հազարաթույր ծաղիկներ
զգլխիչ բույր
չորացած ճյուղ
մոտիկ անտառ
ազատ բնություն
վեհ քայլվածք
չքնաղ քայլվածք
երկայն վիզ
ականակիտ աղբյուր
Հատկացուցիչներ
լեռան հետևում
իրենց ասպարեզից
գիշերվա նիրհից
ծաղիկների բույր
իմ թաքստոցից
բնության գրկում
Բացահայտիչ
գեղեցկուհին՝ լուսինը
Մարտի 2, 4
Դասարանում
1. Լրացնե՛լ բաց թողնված տառերը։
Երիկ
երևյալ
անդադար
որդատունկ
ատաղձագործ
անկություն
խուրձ
մրցույթ
խոչընդոտ
լուսնկա
հուկու
դժխուհի
2. Ճշտի՛ր հատուկ անունների գրությունը։
Ցլիկ ամրամ, բյուզանդական կայսրություն, դավթակ քերթող, հակոբ մեղապարտ, արտեմիսի տաճար, լյուքսենբուրգի մեծ դքսություն, վազգեն կաթողիկոս, գարեգին նժդեհ։
Ցլիկ Ամրամ
Բյուզանդական կայսրություն
Դավթակ Քերթող
Հակոբ Մեղապարտ
Արտեմիսի տաճար
Լյուքսենբուրգի Մեծ դքսություն
Վազգեն Կաթողիկոս
Գարեգին Նժդեհ
3. Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր տառերի և հնչյունների քանակը։
մկան — 4 / 4
գեղեցկություն — 10 / 10
սաղավարտ — 8 / 8
անարև — 5 / 5
վերջնագիր — 9 / 9
խմբվել — 6 / 6
4. Վերականգնի՛ր արմատները և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել։
պատմագետ — պատմ
հանրամատչելի — մատչ
ճտքակոշիկ — կոշիկ
խորհրդատվություն — խորհուրդ
ծաղկեփունջ — ծաղիկ
տեսչական — տես
առվեզր — առու
5. Ճշտի՛ր տրված թվականների գրությունը։
հազար մեկ
երրորդ
չորրորդ
մեկերորդ
ութանասուն
վեցերրորդ
քսանինը
մեկ երկրորդ
6. Տրված նախադասություններում ընդգծի՛ր փոխաբերությունները։
ձմռան շունչը
ծառը տնքում էր
7. Տրված են դերանուններ, յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ տեսակին են պատկանում։
ես — անձնական
իրար — փոխադարձ
ամենայն — որոշական
ողջ — որոշական
այստեղ — ցույցի
սա — ցույցի
բոլորը — որոշական
ոչ ոք — ժխտական
ինչքան — հարցական
համայն — որոշական
որևէ — անորոշ
