§ 26. Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքակիր շրջանակի վրա․
§ 27. ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՄԱԿԱԾՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ.
1. Ե՞րբ է մագնիսական դաշտում տեղադրված հաղորդչի վրա ուժ ազդում:
երբ հաղորդչով հոսանք է անցնում և այն գտնվում է մագնիսական դաշտում։
2. Ինչպե՞ս է հոսանքակիր հաղորդչի վրա մագնիսական դաշտում ազդող ուժը կախված հոսանքի ուղղությունից:
եթե հոսանքի ուղղությունը փոխվի։
3. Մագնիսական դաշտում հոսանքակիր շրջանակի ո՞ր դիրքում է նրա վրա ազդող ուժերի մոմենտը զրո:
երբ շրջանակի հարթությունը զուգահեռ է մագնիսական դաշտի գծերին։
4. Ի՞նչ տեղի կունենա, եթե չփոխվի հոսանքի ուղղությունը մագնիսական դաշտում պտտվող շրջանակում:
եթե հոսանքի ուղղությունը չփոխվի։
5. Ի՞նչ է էլեկտրաշարժիչը, և ի՞նչ կառուցվածք ունի այն:
էլեկտրաշարժիչը սարք է, որը էլեկտրական էներգիան փոխակերպում է մեխանիկականի։
6. Ի՞նչ դեր է կատարում կոլեկտորն էլեկտրաշարժիչում:
Կոլեկտորը փոխում է հոսանքի ուղղությունը շրջանակում յուրաքանչյուր կես պտույտից հետո։
7. Ի՞նչ առավելություններ ունեն էլեկտրաշարժիչները:
բարձր օգտակար գործողություն, պարզ կառուցվածք, քիչ աղմուկ, հեշտ կառավարում։
8. Նշեք էլեկտրաշարժիչների մի քանի կիրառություն:
էլեկտրագնացքներ, օդափոխիչներ, լվացքի մեքենաներ, գործարանային սարքեր։
9. Ո՞ր երևույթն են անվանում էլեկտրամագնիսական մակածում:
փոփոխվող մագնիսական դաշտը հաղորդչում առաջացնում է էլեկտրական հոսանք։
10. Ի՞նչ կառուցվածք ունի փոփոխական հոսանքի պարզագույն գեներատորը:
շրջանակ, մագնիսական դաշտ, պտտման մեխանիզմ, կոնտակտային օղակներ։
11. Ո՞ր հոսանքն են անվանում փոփոխական:
Փոփոխական հոսանք՝ հոսանք, որի ուղղությունն ու մեծությունը ժամանակի ընթացքում պարբերաբար փոխվում են։
12. Ի՞նչ հաճախություն ունի մեր երկրում օգտագործվող փոփոխական հոսանքը: Որքա՞ն է այդ հոսանքի պարբերությունը:
Մեր երկրում հաճախությունը 50 Հց է։
Պարբերությունը T = 0.02 վրկ։
13. Ի՞նչ էներգիայի շնորհիվ է արտադրվում էլեկտրաէներգիան՝ ա. էլեկտրակայաններում, բ. ջերմաէլեկտրակայաններում:
ա) էլեկտրակայաններում՝ ջրի (հիդրոէներգիայի) էներգիայից։
բ) ջերմաէլեկտրակայաններում՝ վառելիքի այրման ջերմային էներգիայից։
