Ազոտի ենթախումբ

1․Ո՞ր տարրերն են մտնում ազոտի ենթախմբի մեջ։

Ազոտ (N), Ֆոսֆոր (P), Արսեն (As), Անտիմոն (Sb), Բիսմութ (Bi)։

2.Ի՞նչ ընդհանուր բան ունեն այդ տարրերի արտաքին էլեկտրոնային կառուցվածքները։

Բոլորի արտաքին էլեկտրոնային կառուցվածքը նույն տիպի է (ns² np³)։

3.Քանի՞ էլեկտրոն կա ազոտի ենթախմբի տարրերի արտաքին շերտում։

Արտաքին շերտում կա 5 էլեկտրոն։

4.Պարբերական աղյուսակի ո՞ր խմբում են գտնվում ազոտի ենթախմբի տարրերը։

Գտնվում են 15-րդ խմբում (V A)։

5.Ո՞րն է այդ ենթախմբի ամենաթեթև տարրը։

Ամենաթեթև տարրը ազոտն է (N)։

6.Ինչպե՞ս են փոխվում ազոտի ենթախմբի տարրերի մետաղական հատկությունները վերևից ներքև։

Վերևից ներքև մետաղական հատկությունները մեծանում են։

7.Ի՞նչ օքսիդացման աստիճաններ են առավել բնորոշ այս ենթախմբի տարրերին։

Ամենատարածված օքսիդացման աստիճանները −3, +3, +5։

8.Ինչպիսի՞ հիդրիդներ են առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը։

Առաջացնում են կովալենտ հիդրիդներ (օր. NH₃, PH₃)։

9.Ինչպե՞ս է փոխվում ատոմային շառավիղը խմբում վերևից ներքև շարժվելիս։

Վերևից ներքև ատոմային շառավիղը մեծանում է։

10.Ինչպիսի՞ օքսիդներ են առաջացնում այս ենթախմբի տարրերը

Առաջացնում են թթվային և ամֆոտեր օքսիդներ։

11.Ինչպե՞ս է փոխվում ատոմների զանգվածը խմբում վերևից ներքև։

Վերևից ներքև ատոմների զանգվածը մեծանում է։

12.Ինչպիսի՞ կապ են սովորաբար առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը՝ կովալենտ թե իոնային

Սովորաբար առաջացնում են կովալենտ կապ։

13.Ո՞ր տարրն է ազոտի ենթախմբում ամենաէլեկտրաբացասականը։

Ամենաէլեկտրաբացասականը ազոտն է։

14.Ի՞նչ գազ է կազմում մթնոլորտի մեծ մասը՝։

Մթնոլորտի մեծ մասը կազմում է ազոտ գազը (N₂)։

15.Ի՞նչ կարևոր կենսաբանական նշանակություն ունի ազոտը։

Ազոտը մտնում է սպիտակուցների և ԴՆԹ-ի կազմի մեջ, կարևոր է կյանքի համար։

16.Որտե՞ղ է կիրառվում արսենը։Ինչպիսի՞ հատկություններ ունի մետաղական թե ոչ մետաղական։

Արսենը օգտագործվում է էլեկտրոնիկայում և համաձուլվածքներում, ունի կիսամետաղական հատկություններ։

17.Ո՞րն է ենթախմբի ամենածանր տարրը:

Ամենածանր տարրը բիսմութն է։

    By:

    Posted in:


    Թողնել մեկնաբանություն

    Design a site like this with WordPress.com
    Get started