Քելե, լաո, խրուշչովյան ազատություն,Էսսե

ՈՐՔԱՆՈ՞Վ Է  ԱՆՑՅԱԼԸ ՀԻՇԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ ԱՊԱԳԱ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԸՍՏ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ։ ՔԵԶ ՀԱՄԱՐ Ի՞ՆՉ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ։

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

Իր ի՞նչ գործն է, թե կա սահման ու կա վեճ,

Իր ի՞նչ գործն է, թե կան ռումբեր ու հրթիռ,

Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ.

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չէրթանք մըր էրգիր»:

Իմա՞լ կեղնի, ինքը` այստեղ, հողն` այնտեղ,

Արտը կծղել, սպասում է իր ձեռքին:

Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր.

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չէրթանք մըր էրգիր»:

Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,

Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,

Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ.

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չէրթանք մըր էրգիր»:

Թե աշխարհում արդարություն կա վերուստ,

Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,

Պիտի փլվի՛ ամեն պատնեշ, ամեն սուտ.

Պիտի երթա՛նք, պիտի երթա՜նք մեր երկիր:

Հեղինակ՝ Ա Նիկողոսյան, Ա Վարդանյան, Գրականություն, Անտարես, Երևան, 2023, 7-րդ դասարան

 

Հատված Սիլվա Կապուտիկյանի <<Քելե՛, լաո>> բանաստեղծությունից

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

1960-ական թվականների սկզբներին, խրուշչովյան ազատությունների շնորհիվ սկսեց աշխուժանալ ազգային կյանքը։

Համեմատաբար ազատության պայմաններում զարգացում ապրեցին հայ գրականությունը, արվեստը, հասարակական գիտությունները։ Մինչ այդ փաստորեն արգելված ազգային-հայրենասիրական թեմաներով բազմաթիվ արժեքավոր գրական-գեղարվեստական, պատմագիտական, մշակույթի գործեր ստեղծվեցին։

1965 թվականին լրացավ Հայոց Մեծ եղեռնի 50 տարին։ Հայաստանում առաջին անգամ նշվեց հայ ժողովրդի այդ մեծ ողբերգությունը։ Ժողովուրդն ինքնաբուխ, տասնյակ հազարներով դուրս եկավ փողոց։ Նրանք Խորհրդային Հայաստանի իշխանություններից պահանջում էին պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, դատապարտել թուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանությունը և հասնել նրա միջազգային ճանաչմանը։

Իշխանությունները և, առաջին հերթին, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը հասկանում էին, որ արդարացի են ժողովրդի ազգային պահանջները։ Նա նախաձեռնեց, և 1967 թվականին տեղի ունեցավ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի բացումը։ Ի հիշատակ եղեռնի զոհերի և ի նշան պատմական հիշողության պահպանման՝ ամեն տարվա ապրիլի 24-ին հայ ժողովուրդը զանգվածաբար, հարյուր հազարներով այցելում է հուշակոթող։

Մեկ տարի անց Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի առթիվ բացվեց հրաշալի մի հուշահամալիր։

Էսսե

Սիլվա Կապուտիկյանի «Քելե՛, լաո» բանաստեղծությունը ավելի մանրամասն ներկայացնում է, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականի եղեռնից հետո։ 1960-ական թվականների սկզբներին, խրուշչովյան ազատությունների շնորհիվ, սկսեց աշխուժանալ ազգային կյանքը։ Զարգանում էին հայ գրականությունը, արվեստը և հասարակական գիտությունները, սակայն արգելված էին ազգային-հայրենասիրական թեմաները, պատմագիտությունը և մշակույթը։

Սակայն 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-ամյակին, հայ ժողովուրդը դուրս եկավ փողոցներ և պահանջում էր արդարություն, պահանջում էր դատապարտել Թուրքիային և հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։

Առաջին հերթին ՀԿԿ քարտուղար Յակով Զարոբյանը հասկացավ, որ ժողովրդի ազգային պահանջները արդարացի են։ Նրա նախաձեռնությամբ 1967 թվականին տեղի ունեցավ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի բացումը՝ ի հիշատակ զոհերի և հայ ժողովրդի պատմական հիշողության պահպանման։

Ամեն տարվա ապրիլի 24-ին հայ ժողովուրդը զանգվածաբար, հարյուր հազարներով այցելում է Երևանի Ծիծեռնակաբերդի հուշակոթող։ Մեկ տարի անց՝ Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի առթիվ, բացվեց նաև Սարդարապատի հուշահամալիրը Արմավիրի մարզում։

By:

Posted in:


Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started