Պատրաստվել Մարտ ամսվա գնահատմանը(բանավոր)
1.Ի՞նչ տարրեր են մտնում ազոտի ենթախմբի մեջ (V խումբ)։
Ազոտ (N), ֆոսֆոր (P), արսեն (As), անտիմոն (Sb), բիսմուտ (Bi)։
2.Որո՞նք են այդ տարրերի ընդհանուր հատկությունները։
Բոլորն ունեն արտաքին շերտում 5 էլեկտրոն։ Կարող են միանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների հետ։
3.Ինչպիսի՞ օքսիդացման աստիճաններ կարող է ունենալ ազոտը։
-3, +1, +2, +3, +4, +5.
4.Ինչո՞ւ ազոտը համարվում է իներտ գազ սովորական պայմաններում։
Քանի որ ազոտի մոլեկուլում կա շատ ամուր եռակի կապ (N≡N), դրա համար դժվար է ռեակցիայի մեջ մտնում։
5.Ի՞նչ տարբերություն կա ազոտի և ֆոսֆորի հատկությունների միջև։
Ազոտը՝ գազ է և ավելի պասիվ։
Ֆոսֆորը՝ պինդ է և ավելի ակտիվ։
6.Ի՞նչ է ամոնիակը և ինչպիսի՞ հատկություններ ունի։
Ամոնիակը NH₃ է։
Անգույն, սուր հոտով գազ է, լավ լուծվում է ջրում, ունի հիմնային հատկություն։
7.Ի՞նչ է ազոտական թթուն (HNO₃) և որտեղ է կիրառվում։
Սա ուժեղ թթու է։
Կիրառվում է՝
պարարտանյութերի արտադրությունում
պայթուցիկ նյութերում
քիմիական արդյունաբերությունում
8.Ասա ազոտո,ֆոսֆորի էլեկտրոնային բանաձևը։
Ազոտ (N) → 1s² 2s² 2p³
Ֆոսֆոր (P) → 1s² 2s² 2p⁶ 3s² 3p³
9.Գրեք ամոնիակի ստացման ռեակցիայի հավասարումը։
N₂ + 3H₂ → 2NH₃
10.Ինչպե՞ս կարելի է լաբորատորիայում ստանալ ազոտ։
NH₄NO₂ → N₂ + 2H₂O
11.Գրեք ազոտի և թթվածնի փոխազդեցության ռեակցիան։
N₂ + O₂ → 2NO
12.Հաշվեք՝ քանի մոլ ամոնիակ կստացվի, եթե օգտագործենք 1 մոլ ազոտ (իդեալական պայմաններում)։
Ռեակցիան՝
N₂ + 3H₂ → 2NH₃
Այսինքն՝ 1 մոլ N₂ → 2 մոլ NH₃
Պատ.`2 մոլ ամոնիակ
13.Ինչպիսի՞ ռեակցիա է տեղի ունենում ազոտական թթվի և մետաղների միջև
Տեղի է ունենում օքսիդավերականգնման ռեակցիա։
Ստացվում են նիտրատներ։
14.Ի՞նչ կարևոր կենսաբանական նշանակություն ունի ազոտը։
Ազոտը մտնում է՝
սպիտակուցների
ԴՆԹ-ի
ՌՆԹ-ի կազմի մեջ
շատ կարևոր է կենդանի օրգանիզմների համար։
15.Որտե՞ղ է կիրառվում արսենը։Ինչպիսի՞ հատկություններ ունի մետաղական թե ոչ մետաղական։
Արսենը կիրառվում է՝
էլեկտրոնիկայում
համաձուլվածքներում
և երբեմն քիմիական արդյունաբերությունում
Արսենը ունի կիսամետաղական հատկություններ։
16.Ինչպիսի՞ օքսիդներ են առաջացնում այս ենթախմբի տարրերը:Ասա մի քանի օրինակ:
Արտադրում են թթվային, ամֆոտեր, երբեմն նաև հիմնային օքսիդներ։
Օրինակներ՝
N₂O₃, N₂O₅, P₂O₃, P₂O₅, As₂O₃, Sb₂O₃, Bi₂O₃
