Շիրակի մարզ

Շիրակի մարզ

Շիրակի մարզը կազմավորվել է Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Արթիկի և Աշոցքի տարածքների միավորումից։
Մարզկենտրոնը՝ Գյումրին է։
Այն զբաղեցնում է ՀՀ տարածքի մոտ 9%-ը, բնակչության՝ մոտ 7.9%-ը։
Շիրակը կարևոր տրանսպորտային մարզ է, որովհետև այստեղով անցնում են Հայաստանը Վրաստանին կապող երկաթուղին և ավտոճանապարհը։

Բնական պայմաններ

Շիրակի հյուսիսում գտնվում է Աշոցքի բարձրադիր սարահարթը, հարավում՝ Շիրակի սարահարթը, հարավ-արևելքում՝ Արագածի լանջերը։
Կլիման ցամաքային և սառն է։
Շիրակը ՀՀ ամենաձնառատ մարզերից է։
Հայտնի է նաև շատ ցուրտ եղանակով․ Պաղակնում գրանցվել է -42°C։

Ջրային պաշարներ

Մարզի գլխավոր գետը Ախուրյանն է։
Կարևոր ջրային տարածք է նաև Արփի լիճը։

Օգտակար հանածոներ

Շիրակը հարուստ է՝

տուֆով
պեմզայով
բազալտով
կրաքարով
հրաբխային քարերով

Բնակչություն

Շիրակի ներկայիս տարածքը պատմական Շիրակ գավառի արևելյան մասն է։
1831 թ․ այստեղ կար 73 գյուղ և մոտ 20 հազար հայ բնակիչ։

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1.Բնութագրե՛ք Շիրակի մարզի աշխարհագրական դիրքը:

Շիրակը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում։
Սահմանակից է Վրաստանին և Թուրքիային։
Մարզկենտրոնը՝ Գյումրի։

2.Վերլուծե՛ք Շիրակի մարզի բնառեսուրսային ներուժը:

Հարուստ է տուֆով, պեմզայով, բազալտով, կրաքարով։
Ունի Ախուրյան գետ, Արփի լիճ, արոտավայրեր։

3,Առանձնացրե՛ք Շիրակի մարզի քաղաքները և հայտնի գյուղերը:

Քաղաքներ՝ Գյումրի, Արթիկ, Մարալիկ։
Գյուղեր՝ Աշոցք, Ամասիա, Անիպեմզա, Մարմաշեն, Հառիճ։

4.Արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Գերակշռում են՝
շինանյութերի, սննդի, թեթև արդյունաբերության ճյուղերը։

5.Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Գերակշռում են՝
անասնապահությունը, հացահատիկի, կարտոֆիլի և բանջարեղենի մշակությունը։

6.Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

Արփի լիճ
Մարմաշենի վանք
Հառիճավանք
Երերույք
Թռչկանի ջրվեժ
Կումայրի

7.Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։

Շիրակը հայտնի է իր ցուրտ կլիմայով, քարաշեն բնությամբ, Գյումրիի մշակույթով և սահմանային կարևոր դիրքով։

By:

Posted in:


Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started