Դաս. 22. (Ապրիլի 6 — 10).

§ 32. Ոսպնյակներ: Ոսպնյակի օպտիկական ուժ:

1.Ի՞նչ է ոսպնյակը: Ոսպնյակների ինչ տեսակներ գիտեք:

Ոսպնյակը թափանցիկ մարմին է, որը փոխում է լույսի ճառագայթների ուղղությունը։
Տեսակներ՝ հավաքող և ցրող։

2. Ո՞ր ուղիղն են անվանում ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցք:

2. Ի՞նչ է գլխավոր օպտիկական առանցքը։
Դա այն ուղիղն է, որն անցնում է ոսպնյակի օպտիկական կենտրոնով և նրա մակերևույթների կենտրոններով։

3. Ո՞ր ոսպնյակներն են կոչվում ուռուցիկ. և որ ոսպնյակները՝ գոգավոր:

Ուռուցիկ՝ մեջտեղից հաստ, եզրերից բարակ։
Գոգավոր՝ մեջտեղից բարակ, եզրերից հաստ։

4. Ի՞նչ է բարկ ոսպնյակը: Որ կետն են անվանում ոսպնյակի օպտիկական կենտրոն: Ի՞նչ հատկությամբ է այն օժտված:

Բարակ ոսպնյակ՝ որի հաստությունը փոքր է նրա մակերևույթների շառավիղների համեմատ։
Օպտիկական կենտրոն՝ ոսպնյակի այն կետն է, որով անցնող ճառագայթը չի շեղվում։

5. Ինչո՞վ են իրարից տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակները:

Հավաքողը ճառագայթները հավաքում է մեկ կետում։
Ցրողը ճառագայթները տարածում է տարբեր ուղղություններով։

6. Ո՞ր կետն է կոչվում հավաքող ոսպնյակի կիզակետ: Իսկ ցրող ոսպնյակի կեղծ կիզակետ?

Հավաքող ոսպնյակի կիզակետը այն կետն է, որտեղ հավաքվում են առանցքին զուգահեռ ճառագայթները։
Ցրող ոսպնյակի կեղծ կիզակետը այն կետն է, որտեղից կարծես դուրս են գալիս ճառագայթները։

7. Ի՞նչ է ոսպնյակի կիզակետային հեռավորությունը: Ինչով են տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակների կիզակետային հեռավորությունները:

Դա ոսպնյակի օպտիկական կենտրոնից մինչև կիզակետ եղած հեռավորությունն է։
Հավաքողի մոտ՝ դրական, ցրողի մոտ՝ բացասական։

8. Ո՞ր մեծությունն է կոչվում ոսպնյակի օպտիկական ուժ: Ինչ միավորով է այն արտահայտվում, և ինչպես է արտահայտվում այդ միավորը:

Ոսպնյակի օպտիկական ուժը մեծություն է, որը ցույց է տալիս՝ որքան ուժեղ է ոսպնյակը բեկում լույսը։
Բանաձևը՝ D = 1 / F
Միավորը՝ դիոպտրիա (դպտր)
1 դպտր = 1 մ⁻¹

By:

Posted in:


Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started