
Վայոց ձորի մարզը ՀՀ ամենափոքր մարզն է թե՛ բնակչության թվով, թե՛ տնտեսական ներուժով։ Նրա տարածքը 2310 կմ² է, բնակչությունը՝ մոտ 48.5 հազար, իսկ մարզկենտրոնը՝ Եղեգնաձորը։ Մարզին բնորոշ են լեռնային կտրտված ռելիեֆը, սահմանամերձ դիրքը, թույլ բնակեցվածությունը, տրանսպորտային ոչ խիտ ցանցը և ագրարային տնտեսությունը։ Արդյունաբերության ու գյուղատնտեսության ծավալներով այն ՀՀ մարզերի մեջ զբաղեցնում է վերջին տեղերից մեկը։
Վայոց ձորի տարածքը պատմականորեն մտել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի մեջ, իսկ ներկայիս մարզը ձևավորվել է նախկին Եղեգնաձորի և Վայքի վարչական շրջանների միավորումից։ Մարզի ճանապարհները հիմնականում անցնում են դժվարամատչելի լեռնանցքներով, ինչը բարդացնում է կապը հարևան տարածքների հետ։
Մարզը հարուստ է բնական գեղեցիկ տեսարաններով, սակայն բնական պայմանները հակադրություններով լի են։ Այստեղ բարձրությունների տարբերությունը մեծ է, տարածքը խոր ձորերով ու կիրճերով է կտրտված, և դրա պատճառով շատ բնակավայրերի անուններ վերջանում են «ձոր» բառով։ Գլխավոր գետը Արփան է, որի հովիտը մարզի կյանքի կարևոր կենտրոններից է։ Կլիման հիմնականում չոր և ցամաքային է, իսկ բնությունը՝ կիսաանապատայինից մինչև լեռնային։
Վայոց ձորը նաև հայտնի է իր պատմամշակութային և բնական հուշարձաններով՝ Նորավանք, Գնդեվանք, Պռոշաբերդ, ինչպես նաև Մոզրովի և Մագիլի քարանձավներով։ Բնակչության խտությունը այստեղ շատ ցածր է, և մարզը ՀՀ ամենասակավաբնակ մարզն է։
ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1.Նկարագրե՛ք Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքը:
Վայոց ձորի մարզը գտնվում է ՀՀ հարավ-արևելքում։ Մարզկենտրոնը Եղեգնաձորն է։ Այն ունի լեռնային դիրք և սահմանակից է նաև Նախիջևանին։
2.Վերլուծե՛ք Վայոց ձորի բնառեսուրսային ներուժը:
Մարզը հարուստ է լեռնային բնությամբ, հանքային ջրերով, արոտավայրերով, գետերով և գեղեցիկ բնապատկերներով։ Կարևոր է նաև Արփա գետը։
3.Առանձնացրե՛ք Վայոց ձորի քաղաքները և հայտնի գյուղերը:
Քաղաքներն են՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ։
Հայտնի գյուղերից են՝ Արենի, Գլաձոր, Մալիշկա, Եղեգիս։
4.Մարզում արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։
Գերակշռում են սննդի արդյունաբերությունը, գինեգործությունը, հանքային ջրերի արտադրությունը և շինանյութերի արտադրությունը։
5.Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։
Գերակշռում են անասնապահությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբուծությունը։
6.Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։
Նշանավոր վայրերից են Նորավանքը, Գնդեվանքը, Ջերմուկը, Արենիի քարանձավը, Մոզրովի քարանձավը։
7.Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։
Վայոց ձորը աչքի է ընկնում իր գեղեցիկ լեռնային բնությամբ, ձորերով, պատմամշակութային հուշարձաններով, գինեգործությամբ և Ջերմուկ առողջարանով։
