Քիմիա Հարցեր 07.05.2026

1.Որո՞նք են ալկալիական մետաղներ։

Լիթիում, Նատրիում, Կալիում, Ռուբիդիում, Ցեզիում, Ֆրանսիում։

2.Ո՞ր խմբում են գտնվում ալկալիական մետաղները պարբերական համակարգում։

I խումբ

3.Ի՞նչ ընդհանուր բան կա ալկալիական մետաղների արտաքին էլեկտրոնային շերտում։

Ունեն 1 արտաքին էլեկտրոն։

4.Ի՞նչ օքսիդացման աստիճան են սովորաբար ցուցաբերում ալկալիական մետաղները։

+1

5.Ինչո՞ւ են ալկալիական մետաղները հեշտությամբ արձագանքում այլ նյութերի հետ։

Քանի որ հեշտ են կորցնում այդ 1 էլեկտրոնը։

6.Ինչո՞ւ ալկալիական մետաղները բնության մեջ չեն հանդիպում ազատ վիճակում։

Շատ ակտիվ են, անմիջապես միանում են այլ տարրերի։

7.Ինչպե՞ս է արտաքին մեկ էլեկտրոնը ազդում նրանց քիմիական ակտիվության վրա։

Այդ 1 էլեկտրոնը թույլ կապված է, հեշտ տալիս են։

8.Ինչո՞ւ է նրանց ակտիվությունըմեծանում վերևից ներքև խմբում։

Ներքև իջնելիս ատոմը մեծանում է, էլեկտրոնը ավելի հեշտ է պոկվում։

9.Ինչո՞ւ է ֆրանսիումը քիչ ուսումնասիրված տարր։

Շատ հազվադեպ ու ռադիոակտիվ է։

10.Ի՞նչ գույն և կառուցվածք ունեն ալկալիական մետաղները։

Արծաթագույն, մետաղական բյուրեղական կառուցվածք։

11.Ինչո՞ւ են դրանք փափուկ և հեշտ կտրվող։

Թույլ կապեր ունեն, փափուկ են։

12.Ինչպե՞ս է փոխվում հալման ջերմաստիճանը խմբում ներքև շարժվելիս։

Նվազում է։

13.Ինչպե՞ս է փոխվում խտությունը խմբում ներքև շարժվելիս։

Ընդհանուր՝ մեծանում է։

14.Համեմատիր լիթիումը և ցեզիումը՝ ո՞րն է ավելի ակտիվ և ինչո՞ւ։

Ցեզիումը ավելի ակտիվ է, ավելի մեծ ատոմ, հեշտ է տալիս էլեկտրոնը։

15.Ինչպե՞ս կփոխվի մետաղի հատկությունը, եթե նրա արտաքին շերտում լինի ոչ թե 1, այլ 2 էլեկտրոն։

Կլինի պակաս ակտիվ (արդեն ալկալիական չի լինի, այլ ալկալահողային)։

16.Ինչո՞ւ ալկալիական մետաղները համարվում են ուժեղ վերականգնիչներ։

Քանի որ հեշտությամբ տալիս են էլեկտրոն, վերականգնիչ են։

17.Գրիր ռեակցիայի օրինակ, որտեղ ալկալիական մետաղը տալիս է իր էլեկտրոնը։

Օրինակ՝
2Na → 2Na⁺ + 2e⁻

18.Ինչ տեղի կունենա, եթե նատրիումը փոխազդի ջրի հետ (բացատրիր ընդհանուր ձևով)։

Արագ ռեակցիա, առաջանում է ալկալի (NaOH) և ջրածին գազ, ջերմություն է անջատվում։

19.Ո՞ր ալկալիական մետաղը կլինի ամենաակտիվը :

Ֆրանսիում (տեսականորեն ամենաակտիվը)։

Դասի հղումը՝ Ալկալիական մետաղներ

By:

Posted in:


Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started