Թուրքիա

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ 

1. Գնահատե՛ք Թուրքիայի աշխարհագրական դիրքը, ցո՛ւյց տվեք դրա առանձնա– հատկությունները: 

Թուրքիյան այն փոքրաթիվ երկրներից է որը գտնվում է Եվրոպայում և Ասիայում։ Իրենց տարածքը մոտավոր 781 հազ. կմ2 է։ Թուրքիան Եվրոպական մասը կազոմում է պատմական Արևելյան Թրակիան, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավարևելյան մասում։ Թուրքիայի տարածքում են Սև և Միջերկրական ծով։

2. Բնութագրե՛ք Թուրքիայի պետական կարգը: 

Խորդարանական հանրապետություն

3. Բնութագրե՛ք Թուրքիայի բնական պայմանները և ռեսուրսները, դրանց նշանակու-թյունը տնտեսության տարբեր ոլորտների համար:

Թուրքիան առավելապես լեռների ու սա-րահարթերի երկիր է: Ասիական մասի արևմուտքում տարածվում է Անատոլիական սարահարթը, իսկ արևելքումՀայկական լեռնաշխարհը: Թուրքիայի,Հայաստանի և Իրանի սահմանագլխին վեր է խոյանում բիբլիական Արարատը: Թուրքիայի հյուսիսում,Սև ծովի ափերով ձգվում են Պոնտական,իսկ հարավում Տավրոսի լեռները: Այդ երիտասարդ լեռներում հաճախակի են լինում երկրաշարժեր և կան գործող հրա-բուխներ (Նեմրութ, Թոնդրակ):

Ադրբեջան

1. Նկարագրե՛ք և գնահատե՛ք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը: 

Ադրբեջանը գտնվում է Կովկասում՝ Կասպից ծովի հարավում, սահմանակից է Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային և Վրաստանին և Հայաստանին : Այն ունի ռազմավարական դիրք՝ կապելով Ասիան և Եվրոպան, ինչպես նաև էներգետիկ և առևտրային ուղիներ:

2. Գնահատե՛ք Կասպից ծովի նշանակությունը Ադրբեջանի համար: 

Կասպից ծովը կարևոր է Ադրբեջանի համար նավթի և գազի արդյունահանման, էներգիայի արտահանումը, առևտրի ու տրանսպորտի համար: Ծովը նաև նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և տուրիզմի զարգացմանը:

3. Գնահատեք Ադրբեջանի բնական պայմանները և ռեսուրսները՝ տնտեսության տարբեր ոլորտների տեսանկյունից:

Ադրբեջանը հարուստ է նավթի, գազի, մետաղների պղինձ, ոսկի և գյուղատնտեսական ռեսուրսներով: Նավթարդյունաբերությունը հիմնական տնտեսական ոլորտն է, նաև զարգացած է գյուղատնտեսությունը, հատկապես գինու, բանջարեղենի ու բամբակի արտադրությունը:

Դասի հղումը՝ https://online.fliphtml5.com/fumf/pzox/

Էջ 101-103

Դեկտեմբերի 9-13․ Աշխարհագրություն։

1. Որո՞նք են Հարավարևմտյան Ասիայի բնակչության բարձր աճի պատճառները:

Դրա վրա ազդում են ազգային, կրոնական սովորույթները, սոցիալ-տնտեսական պայմանները։

2. Բնութագրե՛ք Հարավարևմտյան Ասիայի բնակչության ազգային և կրոնական կազմը:

Կրոնական կազմ-Քրիստոնիաներ, մահմեդականներ, բուդդայականներ։
Ազգային կազմ-Թուրքեր, ադրբեջանցիներ, հայեր, արաբներ։

3. Նկարագրե՛ք տարածաշրջանի բնակչության տեղաբաշխումը:

Արաբներ, պարսիկներ, քրդեր։

4. Որո՞նք են տարածաշրջանի հակամարտությունների պատճառները: Բացատրե՛ք:

Այս հակամարտությունները  կապված են քաղաքական, կրոնական ու տնտեսական շահերի հետ։ Եվ նաև հակամարտության պատճառ կարող է դառնալ տարածաշրջանում ջրի պակասը։

5. Գնահատե՛ք հայերի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների ավանդը մարդկային քաղաքակրթության մեջ:

Հայերը, որպես այս տարածաշրջանի բնակիչներ, մեծ ներդրում են ունեցել մարդկային քաղաքակրթության մեջ. նրանց ավանդները ընդգրկում են տարբեր ոլորտներ:

Մշակույթ. Հայերն ունեն հին մշակույթ, որը պահպանվել է բազմաթիվ դարերի ընթացքում, հատկապես գրականության, երաժշտության, արվեստի և ճարտարապետության մեջ:

Քրիստոնեություն. Հայկական եկեղեցին եղել է առաջիններից մեկը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն՝ 301 թվականին, և այդպիսով մեծ ազդեցություն գործեց քրիստոնեական մշակույթի վրա:

Մատենագրություն. Հայկական գրերը և մագիստրոսները, ինչպիսիք են Մեսրոպ Մաշտոցը, օգնել են զարգացնել գրավոր լեզուն ու գրականությունը:

Կառուցվածքային և գիտական նորարարություններ: Հայերը մասնակցել են այնպիսի կարեւոր մշակութային ու գիտական ոլորտներին, ինչպիսիք են բժշկությունը, մաթեմատիկան ու աստղագիտությունը:

Դեկտեմբերի 2-8, աշխարհագրություն

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Գնահատե՛ք Հարավարևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:
Չնայած այն հարուստ է տարբեր ռեսուրսներով և ներառում է բազմաթիվ տարբեր երկրներ, այն շատ ամայի է և ունի բազմաթիվ անապատներ։

2. Բացատրե՛ք ջրի և նավթի նշանակությունը տարածաշրջանի համար:
Արդյունավետ էներգիայի արտադրության և գազի (և նավթից և այլ գազերից պատրաստված այլ վառելանյութերի) վաճառքի համար, ինչպես նաև խմելու ջրի առկայությունը պարզապես անհրաժեշտ է ոչ միայն այս վայրի երկրներին, այլև ընդհանրապես այլ երկրներին

3. Գնահատե՛ք տարածաշրջանի բնական պայմանները և ռեսուրսները՝ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հնարավորությունների տեսակետից:
Կան բազմաթիվ տարբեր օգտակար հանածոներ, աղեր և պաշարներ, այդ թվում՝ ավազ, աղ ու նաև նավթ, գազեր և տարբեր մետաղներ:
Սակայն չոր կլիմայի պատճառով խմելու ջրի խիստ պակաս կա։

4. Պատրաստե՛ք նյութեր Հարավարևմտյան Ասիայի պատմամշակութային և ճարտարապետական հուշարձանների վերաբերյալ:

5. Ի՞նչ գիտեք տարածաշրջանի «թեժ» կետերի մասին:
Հենց այնտեղ է գտնվում աշխարհի ամենաշոգ անապատը՝ Սահարան։
Հուլիսի միջին ջերմաստիճանը 35°C է, ստվերում առավելագույնը 59°C գրանցվել է 1936 թվականին Ալժիրի Տինդուֆ քաղաքում, հունվարին ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 10°C։ Ցամաքի մակերեսին ցերեկը ջերմաստիճանը կարող է հասնել 70-80 °C-ի

ՌԴ-ն ընդհանուր բնութագիրը և բնական պայմանները

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 852 դեպք | MedMedia

Դասի հղումը

Այլ հղումներ՝ 1․ 2․

Ուսաստանի սահմանները։

1․Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։

Ռուսաստանը հզոր բնական ռեսուրսներ ունի, որոնցից կարևորագույնները նավթն ու գազն են։ Դրանք առանցքային դեր ունեն տնտեսության և արտահանման մեջ՝ ապահովելով երկրի եկամուտների զգալի մասը։ Բացի դրանից, անտառային և ջրային պաշարները, ինչպես նաև հանքային ռեսուրսները նպաստում են արդյունաբերության զարգացմանը։

2․Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

Հարևան երկրներ՝ Նորվեգիա, Ֆինլանդիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Չինաստան, Մոնղոլիա, Հյուսիսային Կորեա։

Ափերը ողողող ջրային ավազաններ՝

Արկտիկական օվկիանոս՝ Հյուսիսում,

Խաղաղ օվկիանոս՝ Արևելքում,

Սև ծով և Կասպից ծով՝ Հարավում։

Հարավային Եվրոպա․

Հարավային Եվրոպա

Վատիկանը քարտ, Իտալիա, Վատիկան քարտեզը (Հարավային Եվրոպա - Եվրոպա)

1. Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրքը
Հարավային Եվրոպան գտնվում է Եվրոպայի հարավային հատվածում, ներառելով Միջերկրական ծովի ափերը։ Տարածաշրջանը ընդգրկում է Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը և այլ երկրներ։ Հարավային Եվրոպան սահմանակից է Աֆրիկային և Մերձավոր Արևելքին։ Տարածքի աշխարհագրական դիրքը և հարևանությունն ազդել են նրա պատմական զարգացման և մշակութային տարբեր ազդեցությունների վրա։

Ժամանակի ընթացքում այս տարածաշրջանը փոփոխությունների է ենթարկվել տնտեսական և քաղաքական տեսանկյունից։ Օրինակ, Հին Հունաստանն ու Հռոմեական կայսրությունը կարևորագույն դեր են խաղացել համաշխարհային պատմության մեջ։ Ժամանակի ընթացքում, զարգացած նավագնացության և ծովային առևտրի շնորհիվ, Միջերկրական ծովը դարձավ աշխարհի կարևորագույն առևտրային կենտրոններից մեկը։

2. Տնտեսությունների զարգացած ճյուղերը
Հարավային Եվրոպայի երկրներում զարգացած են հետևյալ ոլորտները.

  • Տուրիզմ: Միջերկրական ծովի ափերին գտնվող քաղաքներն ու ծովափերը ամենամեծ տուրիստական կենտրոններից են։
  • Գյուղատնտեսություն: Մասնավորապես՝ խաղողագործություն, ձիթապտղագործություն, գինեգործություն, նարնջագործություն և բանջարեղենի արտադրություն։
  • Արդյունաբերություն: Իտալիան հայտնի է ավտոմոբիլային արդյունաբերությամբ (օրինակ՝ Ferrari, Fiat), մոդայով (Milan) և շինարարությամբ։
  • Ծովային առևտուր: Հունաստանը ունի ամենամեծ նավատորմերից մեկը և մեծ դեր է խաղում ծովային փոխադրումների մեջ։

3. Կլիմայական գոտին և առանձնահատկությունները
Հարավային Եվրոպան գտնվում է հիմնականում միջերկրածովյան կլիմայական գոտում։ Կլիմայի առանձնահատկություններն են՝

  • տաք, չոր ամառներ,
  • մեղմ ու խոնավ ձմեռներ,
  • բավականաչափ արևային օրերի քանակ։

Այս կլիման նպաստում է գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացմանը, հատկապես խաղողի, ձիթապտուղի, ցիտրուսների և այլ մրգերի աճեցման համար։

4. Վատիկան
Վատիկանն աշխարհի փոքրագույն ինքնիշխան պետությունն է, որը գտնվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմի սրտում։ Այն համարվում է կաթոլիկ եկեղեցու կենտրոնը, որտեղ ապրում է պապը՝ Հռոմի պապը։ Վատիկանն ունի կարևոր մշակութային ժառանգություն՝ ներառելով Միքելանջելոյի աշխատանքները Սիքստինյան կապելլայում, ինչպես նաև Վատիկանի թանգարանները։

Վատիկանի դերը համաշխարհային քաղաքական և կրոնական կյանքում մեծ նշանակություն ունի՝ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ հանդիսանալով և բազմաթիվ միջազգային հարցերում հանդես գալով որպես ազդեցիկ կողմ։

5. Հարավային Եվրոպայի բնակչությունը
Տարածաշրջանի բնակչությունն ունի բազմաբնույթ էթնիկ և մշակութային բնույթ։ Միջերկրական ծովի տարածաշրջանում երկարատև պատմական կապերը և առևտրային հարաբերությունները նպաստել են ազգերի խառնուրդին։ Բնակչության մեծ մասը քրիստոնյա է, հատկապես կաթոլիկներ, սակայն վերջին տարիներին միգրացիայի շնորհիվ տարածաշրջանում հայտնվել են նաև այլ կրոնական խմբեր։

Բնակչությունը կենտրոնացած է մեծ քաղաքներում, ինչպիսիք են Հռոմը, Մադրիդը, Աթենքը, և ունի զարգացած կրթական, առողջապահական և սոցիալական համակարգեր։

Ֆրանսիա

Դասի հղում։

Այլ հղումներ՝ 1,  2

  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 
  2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները
  3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
  4. Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։
  • Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք։ Աշխարհագրական դիրքի բնորորշ գծերն են ա) հարմար հարևանային դիրքը։ Նրա բոլոր հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներ են։ բ) Երկու անգամ ավելի երկար ծովային սահմանները, քան ցամաքայինը։ Ատլանտյան օվկիանոսի և նրա մասը կազմող Միջերկրական ծովի հետ սահմանակցումը հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։ գ) Տարանցիկ դիրքը, քանի այստեցով են անցնում Մեջորկրական ծովից դեպի Հյուսիսային ծով և Իսպանիայից դեպի Իտալիա ու Եվրոպայի այլ երկրներ անցնող կարևոր ճանապարհները։

  • Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Հարմար աշխարհագրական դիրքը, համեմատաբար հարթ մակերևույթը, բնական պաշարները, հարուստ ջրային և հողային ռեսուրսներ, բարենպաստ կլիմա։

  • Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսիան Եվրամիության և Եվրոպական խորհդրի հիմնադիրներից է։ Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում գտնվում են Եվրախորհրդարանը և Եվրոպական խորհրդը։ Ֆրանսիան բնապահպանության համար պայքարող առաջատար երկրներից է, ինչպես նաև մարդու իրավունքների, ժողովրդավարության համար պայքարող։ Ֆրանսիայի հայտնի կարգախոսն է՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն։

  • Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։

Միջերկրական ծովի բարձրորակ լողափերը, Ալպերի հանգստավայրերը, զարգացած ճանապարհային և տրանսպորտային ցանցը, պատմամշակութային վայրերը, ճարտարապետություն։ Տարեկան ֆրանսիան այցելում են 70-75 միլիոն զբոսարջիկ։

Գերմանիա։ Աշխարհագրություն

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները: Գերմանիան գտնվում է արևմտյան Եվրոպայում, ունի ծով ունի նավթ, իսկ թերություն չունի։ Նաև ունի շատ լավ աշխարհագրական դիրք։
  2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները: Գործին նվիրվածություն աշխատասիրություն։
  3. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում: Գերմանիան ունի բազում արտադրություններ, օրինակ՝ ավտոմեքենաներ, վերելակներ և այլն։
  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
  5. Գերմանիան քանի՞ երկրամաս ունի: 16 երկրամաս։
  6. Թվարկի՛ր խոշոր գետերը: Ռեյն, Դանուբ, Էլբա, Վեզեր, Մայն։
  7. Բնակչության մասին ի՞նչ գիտես: Նրանց բնակչությունը կազմում է 84 միլիոն մար

Դասի հղում։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը տնտեսության ամենակարևոր ոլորտներից է։ Այն կենտրոնացված է բուսական և կենդանական ռեսուրսների արտադրության և վաճառքի վրա։ Այն ունի շատ ոլորտ, բայց մենք խոսելու ենք երկու ամենակարևոր ոլորտների մասին՝ անասնապահությունը և բուսաբուծությունը։

Գյուղատնտեսությունը բոլոր երկրների համար շատ կարևոր է, որովհետև այն ապահովում է ռեսուրսներ, որոնք հարկավոր են մարդու կյանքի և սնվելու համար։ Ամեն երկիր ունի իր գյուղատնտեսության մասնագիտացումը, օրինակ ֆրանսիայում՝ գինեգործությունը և կաթնարդյունաբերությունը։ Հայաստանում դա բուսաբուծությունն է և այգեգործությունը, Հոլանդիայում՝ անասնապահությունը և ծաղկեբուծությունը։

Անասնապահություն

Անասնապահությունը գյուղատնտեսության ամենակարևոր ոլորտներից մեկն է։ Այն հիմնված է կենդանիների (կովեր, հավեր, ոչխարներ, խոզեր և այլն) պահելու և վաճառքի վրա, ինչպես նաև կենդանիների արտադրանքների՝ մսի, ձվի, կաթի, կաշվի, բրդի և ապրանքների վաճառքի շուրջ։ Անասնապահության ոլորտներից են կաթնարդյունաբերությունը, մսի արդյունաբերությունը, մեղվապահությունը, բրդի և կաշվի արտադրությունը և այլն։

Բուսաբուծություն

Բուսաբուծությունը գյուղատնտեսության այն ոլորտն է, որը զբաղվում է բույսերի և ծառերի մշակմամբ։ Բուսաբուծության մեջ լինում է մրգերի, բանջարեղենների, սերմերի, ծիլերի, սնկերի, ջրիմուռների, խոտի, և ծառերի մշակումը և վաճառքը։ Մարդիկ և կենդանիները բույսերը օգտագործում են որպես սնունդ (ուտելիք և թթվածնի աղբյուր)։ Բուսաբուծության ոլորտները բաղկացած են այգեգործությունից, բանջարաբուծությունից, անտառաբուծությունից, ծաղկաբուծությունից և այլն։

Ազգային տնտեսություն

Դասի հղումը

Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները

Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը՝
ա) գյուղատնտեսությունն է
բ) արդյունաբերությունն է
գ) սպասարկման ոլորտն է

Ի՞նչ ազդեցություն  ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա:

 Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ: