Թրաֆիքինգ

1.Ինչ է թրաֆիքինգ

Թրաֆիկինգը մարդկանց շահագործման նպատակով հավաքագրելը, տեղափոխելը կամ վաճառելն է՝ խաբեությամբ, ուժով կամ հարկադրանքով։

2.Թրաֆիքինգի իրականացման եղանակները

Խաբեություն

Ուժի կամ սպառնալիքի կիրառում

Հարկադրանք և շահագործման պարտադրում

3.Թրաֆիքինգի իրականացման նպատակները

եռական շահագործում

Հարկադիր աշխատանք

Մուրացկանության շահագործում

Երեխաների շահագործում

Կոռուպցիա

1.Ինչ է կոռուպցիա

Իշխանության կամ պաշտոնի չարաշահում՝ անձնական շահ ստանալու համար։

2.Որոնք են կոռուպցիայի առաջացման պատճառները։

Թույլ վերահսկողություն, ցածր վարձատրություն, անպատժելիություն։

3.Կարելի է արդյոք նշել կոռուպցիայի գոյության համար մեղավորների ինչ-որ շրջանակ։

Չկա կոնկրետ շրջանակ, բայց հիմնականում՝ իշխանավորներ, պաշտոնյաներ, երբեմն՝ քաղաքացիներ։

Առաջնորդություն

1.Բերեք հասարակական առաջնորդի օրինակ ձեր կյանքից:

Իմ կյանքում կա 2 Առաջնորդություն

Անհատական առաջնորդություն և Աշխատանքային առաջնորդություն

Անհատական առաջնորդությունը կապված է ինքնուրույնության և իմ արժեքների պահպանմամբ:

Իսկ աշխատանքային առաջնորդությունը՝ թիմի միասնականության ու արդյունավետ աշխատանքի ստեղծմամբ:

2.ներկայացրեք այն հատկանիշները, որոնց համաձայն՝ նրան ընկալում են որպես առաջնորդ։

վստահություն, տեսլական, հաղորդակցման հմտություններ, պատասխանատվություն, ազդեցություն, համբերություն և թիմի մոբիլիզացման ունակություն:

Ինչ է իշխանությունը

1.Որոնք են իշխանության դրական և բացասական կողմերը։ Իշխանությունը առավելություն է , արտոնություն ․ թե․․․

Իշխանությունը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր:

Դրական- Կարգուկանոն, բարեկեցություն, ազգային շահերի պաշտպանություն։

Բացասական- Կոռուպցիա, անարդարություն, ավտորիտարիզմ։


Արտոնություն կամ պարտականություն: Իշխանությունը նաև պարտականություն է՝ պատասխանատվություն ունի հասարակության առաջ։

2.Ինչ միջոցներով է իշխանությունն ազդում մարդկանց վարքագծի վրա։

Օրենքներ, պատժամիջոցներ, պետության քաղաքականություն, լրատվամիջոցներ՝ ազդելու համար։

3.Ինչպես, ինչ միջոցներով է պետությունը կարգուկանոն հաստատում և պաշտպանում։

Օրենսդրություն, ոստիկանություն, անվտանգության մարմիններ, սոցիալական ծրագրեր, կրթություն։

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

Նպատակը՝

1.Ինչ նկատի ունեք երբ մեկի մասին ասում եք պատասխանատու մարդ է։

Երբ մարդը կատարում է իր պարտականությունները, պահում է խոստումները և ընդունում է իր գործողությունների հետևանքները։

2.Թվարկեք թե ինչ պատասխանատվություն ունեք դուք և ձեր ուսուցիչները։

Իմ պատասխանատվությունները՝

1.Սովորել և զարգանալ։

2.Հարգալից վերաբերմունք

3.Կարգապահություն

4.Սոցիալական պատասխանատվություն

5.Պաշտպանել շրջակա միջավայրը

Ուսուցիչների պատասխանատվությունները՝

1.Կրթություն տալ

2.Արդարություն և օբյեկտիվություն

3.Մոտիվացնել և աջակցել

4.Օրինակ ծառայել

5.Պահպանել կարգուկանոն

    3.Ձեր կյանքում լինու՞մ են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ներքուստ չեք հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում եք:

    Այո

    4.Ինչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:

    կոնֆլիկտներ, խտրականության և հասարակական անկայունության։

    5.Ինչու՞ է հանդուրժողականությունը կարևոր ժողովրդավարական հասարակությունում:

    Հանդուրժողականությունն ապահովում է բազմազանության համակեցությունն ու ժողովրդավարական արժեքների պահպանումը։

    Հավասարություն

    Իսրայել Վարդանյան Ալեքս Մելիքյան 8.6

    Մասնակիցներ՝

    • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

    Նպատակը՝

    1.Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:

    Հավասարությունը նշանակում է, որ բոլոր մարդիկ ունեն նույն իրավունքները, հնարավորությունները և վերաբերմունքը՝ անկախ իրենց տարբերություններից։

    2.Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:

    Իրավահավասարությունն նշանակում է, որ բոլոր մարդիկ օրենքի առաջ հավասար են և ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները՝ անկախ սեռից, ազգային պատկանելությունից, կրոնից կամ սոցիալական կարգավիճակից։

    3.Ի՞նչ է սոցիալական հավասարություն

    Սոցիալական հավասարությունն այն սկզբունքն է, ըստ որի բոլոր մարդիկ պետք է ունենան հավասար հնարավորություններ, մուտք կրթության, առողջապահության, աշխատանքի և այլ հասարակական բարիքների՝ անկախ իրենց սոցիալական ծագումից, եկամտից կամ այլ գործոններից։

    4.Բերեք օրինակներ:

    1.Իրավահավասարություն – Երկրում բոլոր քաղաքացիները ունեն ընտրելու և ընտրվելու իրավունք՝ անկախ իրենց սոցիալական դիրքից կամ ազգությունից։

    2. Սոցիալական հավասարություն – Պետությունը տրամադրում է անվճար կրթություն և առողջապահություն բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց եկամտից։

    Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը

    1.Բացատրել ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:

    Ազնվություն, հավասարություն և օբյեկտիվություն:

    2.Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով:

    Արդարության իրավական կողմ

    Այս տեսանկյունից արդարությունը կապված է օրենքների, կանոնների և իրավական համակարգի հետ։ Այն ապահովվում է պետության կողմից սահմանված օրենքներով, որոնք պետք է լինեն օբյեկտիվ, անաչառ և հավասար կիրառվող բոլորի նկատմամբ։ Օրինակ՝

    1.Դատական համակարգի միջոցով արդարադատության իրականացում

    2.Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանություն

    3.Իրավունքների և պարտականությունների հավասար բաշխում

    Արդարության բարոյական կողմ

    Այս տեսանկյունից արդարությունը ոչ միայն օրենքների պահպանումն է, այլև բարոյական և էթիկական սկզբունքներին համապատասխանելը։ Այն հիմնված է մարդկանց զգացմունքների, խղճի և հանրային ընկալումների վրա։ Օրինակ՝

    1.Պատշաճ վարձատրություն՝ ըստ կատարած աշխատանքի

    2.Հասարակության մեջ սոցիալական հավասարություն ապահովելու ձգտում

    3.Օգնել թուլացածներին և խոցելի խմբերին

    Այստեղ արդարությունը կախված է մարդկային արժեքներից, զգացմունքներից և բարոյական ընկալումներից։

    3.Բերեք օրինակներ ձեր առօրյաից:

    Անկեղծ ասած, ես չէի կարող հիշել իմ կյանքից նման պահ։

    Ազատություն

    1.Ինչ է ազատությունը։
    Ազատություն, ժողովրդի իրավունք՝ տնօրինելու իր քաղաքական, պետական, հասարակական ու մշակութային կյանքը։ Անհատների դեպքում տվյալ տերմինը հետևյալ կերպ է մեկնաբանվում՝ անկաշկանդ լինել, իր կամքը ազատ արտահայտելու հնարավորություն, ուրիշի իշխանությունից զերծ լինելու իրավիճակը։

    2.Ազատություն տեսակները։

    Ազատության մեջ, Ազատ մթքեր, Ազատ կարցիք, Ազատ լինել։

    3.Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին: 

    Անդրանիկ Օզանյան, Մոնթե Մելքոնյան, Գարեգին Նժդեհ, Շուշանիկ Կուրղինյան։

    4.Ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր:

    Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

    Նպատակը՝

    1.Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

    Արժեք ասելով հասկանում ենք այն սկզբունքներն ու գաղափարները, որոնք մարդուն և հասարակությանը կարևոր են, տալիս են կյանքի իմաստ և ուղղություն:

    2.Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:

    1.Սեր և ընտանիք

    2.Ազնվություն

    3.Արդարություն

    4.Հավատարմություն

    5.Կրթություն և գիտելիք

    6.Ազատություն

    7.Բարություն և հարգանք

    3.Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:

    Այո, արժեքները գնահատելու և կարևորվելու համար հաճախ անհրաժեշտ է գիտելիքների որոշակի պաշար և կենսափորձ:

    1.Գիտելիքներ օգնում են հասկանալ արժեքների նշանակությունը հասարակության մեջ: Օրինակ, կրթության արժեքը գիտակցվում է միայն այն դեպքում, երբ մարդը տեսնում է դրա ազդեցությունը կյանքում:

    2.Կենսափորձ խորացնում է արժեքների ընկալումը: Օրինակ, դժվարությունների հանդիպելիս մարդը սկսում է գնահատել առողջությունը, ընտանիքը կամ աջակցությունը:

    4.Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:

    1.Սեր

    2.Արդարություն

    3.Հավատարմություն

    4.Կրթություն

    5.Բարություն և հարգանք

    6.Ազատություն

    Ընտանիք, ազգ, մշակույթ

    Նպատակը՝

    1.Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ

    Ընտանիքը հասարակության հիմնասյունն է, որտեղ ձևավորվում են անհատի բնավորությունն ու արժեքները:

    2.Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության ու կայունության համար,ինչն է ընտանիքում միավորում մարդկանց

    Փոխադարձ սեր: Սերն ուժեղ կապ է ստեղծում ընտանիքի անդամների միջև:

    Հարգանք: Անհրաժեշտ է հարգել միմյանց կարծիքները և անձնական տարածքը:

    Հոգատարություն: Հոգատարությունն ամրացնում է ընտանիքի հարաբերությունները:

    Համագործակցություն: Ընտանեկան գործերն ու խնդիրները համատեղ լուծելը միավորում է մարդկանց:

    3.Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելություններն ու թերությունները

    Մեծ ընտանիք

    Առավելություններ:

    1.Ավելի շատ աջակցություն և համերաշխություն:

    2.Ավանդույթների և փորձի փոխանցում:

    Թերություններ:

    1.Բարդ հարաբերություններ մեծ թվով անդամների միջև:

    2.Նյութական ռեսուրսների ավելի մեծ պահանջ:

    Փոքր ընտանիք

    Առավելություններ:

    1.Ավելի հեշտ է կառավարել և ընդունել որոշումներ:

    2.Ավելի մոտ հարաբերություններ ծնողների և երեխաների միջև:

    4.Ի՞նչն է նյութական արժեք և ինչը՝ հոգևոր:

    Թերություններ:

    1.Սոցիալական աջակցություն քիչ է ընտանիքից դուրս:

    2.Ավանդույթների փոխանցման սահմանափակում:

    Հոգևոր արժեքներ: Դրանք ներառում են սերն, բարությունը, բարոյականությունը, հավատը, մշակույթը և բարեկամական կապերը: