Տասնորդական կոտորակներ

1.Արդյո՞ք հետևյալ թիվը տասնորդական կոտորակ է՝ 11/2

Պատասխան՝ Ոչ

2.Կոտորակը գրիր տասնորդական կոտորակի տեսքով:

Կոտորակը մի կրճատիր:

6/25= 6/100

3.Բերված թվերից ո՞րն է համակարգային տասնորդական կոտորակը:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

21/100

1/11

3/10

2/13

1/10000

4.Այս տասնորդական կոտորակը գրիր 10 հայտարարով համակարգային տասնորդական կոտորակի միջոցով:

Կոտորակը մի կրճատիր:

5/10= 5 ⋅ 1/10

5.

Հետևյալ թվերից որո՞նք են տասնորդական կոտորակները:

Ընտրիր ճիշտ տարբերակները:

31/100

17/100

31/9

5 3/17

9/10

6.Ներքևի տասնորդական կոտորակը գրիր համակարգային տասնորդական կոտորակների միջոցով:

12/100=9⋅1/10+3⋅1/10

7.181:10 քանորդը ներկայացրու անկանոն տասնորդական կոտորակի տեսքով:

181:10=100/10

8.Չափման միավորները արտահայտիր տասնորդական կոտորակների տեսքով:

1.14 դմ8սմ=14 8/10դմ

2.5 կգ56գ=5 56/10 կգ

9.Գրիր, թե պատկերի ո՞ր մասն է ներկված կանաչ գույնով:

Screenshot_3.png

Գրիր տասնորդական կոտորակ:

Պատասխան՝ 3/20

10.Կոտորակը գրիր տասնորդական կոտորակի տեսքով: 

3/8= 3/10, 8/10

Ուղղանկյունանիստի մակերևույթը և նրա մակերեսը

Առաջադրանքներ

1.

picture1.png

1. ԸնտրիրABCDKLMN ուղղանկյունանիստի կողմնային նիստը:

NMBA

ABCD

LMCB

KMCA

2.ԸնտրիրABCDKLMN ուղղանկյունանիստի հիմքը:

LMCB

NMBA

ABCD

KMCA

2.

Ուղղանկյունանիստի հիմքում 3/16 սմ և 1/3 սմ կողմերով ուղղանկյուն է:

Գտիր ուղղանկյունանիստի հիմքի մակերեսը:

Պատասխան՝ / սմ²

3.Գտիր խորանարդի կողմնային մակերևույթի մակերեսը, եթե նրա հիմքի մակերեսը հավասար է 1/7դմ2 է:

Խորանարդի կողմնային մակերևույթի մակերեսը` /

դմ2

դմ

դմ3

4.

Նշիրվերևի ուղղանկյունանիստին վերաբերող ճիշտ բանաձևը:

Ուղղանկյունանիստի հիմքերի մակերեսների գումարի բանաձևը՝

2ab

2⋅(ab+ac+bc)

ab

ac

2cb+2ac

5.Հաշվիր խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը 1/11սմ է:

Psk_taisnst.png

Խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը / սմ2 է:

6.Ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը 8 սմ² է, իսկ հիմքերի մակերեսների գումարը՝ 237 սմ²:

Որոշիր ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը:

pic1.png

Պատասխան՝ / սմ²

7.Արկղը փաթեթավորելու համար հարկավոր է որոշակի քանակությամբ թուղթ:

Ո՞րը կարող է լինել պահանջվող թղթի քանակը:

Ընտրիր ճիշտ պատասխանը:

5մ3

8 5/9մ2

5 7/8մ

8.Հնարավո՞ր է, որ ուղղանկյունանիստի նիստերի մակերեսները ունենան հետևյալ արժեքները:

1/34 սմ², 9/13 սմ², 10 սմ², 1/34 սմ², 9/13 սմ², 10 սմ²

ոչ

այո

9.Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը 1 սմ² է, իսկ երկու հիմքերի մակերեսների գումարը 59 սմ² է:

Որոշիր ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը:

picture1.png

Պատասխան՝ / սմ²

10.Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը 1 սմ² է, իսկ կողմնային մակերևույթի մակերեսը 1/3 սմ² է:

Որոշիր ուղղանկյունանիստի հիմքի մակերեսը:

picture1.png

Պատասխան՝ / սմ²

11.

Տրված ուղղանկյունանիստում կատարենք հետևյալ նշանակումները՝

Sլրիվ-ը բոլոր նիստերի մակերեսների գումարն է

Sկողմն-ը բոլոր կողմնային նիստերի մակերեսների գումարն է

Sհիմք-ը մեկ հիմքի մակերեսն է

Նշիր ճիշտ բանաձևը:

Sկողմն=Sլրիվ+2⋅Sհիմք

Sկողմն=Sլրիվ−Sհիմք2

Sլրիվ=Sկողմն+2ab

12.Մեծ խորանարդը կազմված է իրար հավասար փոքր խորանարդիկներից: Փոքր խորանարդիկի կողը 2/17դմ է:

Գտիր մեծ խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը:

rubo.png

Կոտորակը մի կրճատիր:

Խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը / դմ2 է:

Մայրենիի հաշվետություն 03․03․23

Մենք այս փետրվար անցանք Հ․ Թումանյանին և Վ․ Տերյանին

Եվ ես սովորել եմ 3 անգիր։ Վ․ Տերյանի <<Աշնան մեղեդի>>, Հ․ Թումանյանի <<Պատրանք>> և Հ․ Թումանյանի <<երկու սև ամպ>>

Աշնան մեղիդի


Աշուն է, անձրև… Ստվերներն անձև 
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜…
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար 
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն…

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Պատրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…


Մայրիկս

28.02.23

27.02.23 Ես կարդում եմ Թումանյան։

Վահան Տերյան, ամփոփում

Ես ինձի կգնահատեմ 8+

Մեծությունների չափումը տրված ճշգրտությամբ

Առաջադրանքներ

846:Հատվածի երկարությունը չափում են միլիմետրերով։ Ի՞նչ
ճշգրտությամբ է չափվում հատվածի երկարությունը։

850:Ուղղանկյան չափումները կատարել են 1 մմ ճշգրտությամբ։
Այնուհետև որոշել են նրա պարագիծը։ Ի՞նչ ճշգրտությամբ
պատասխան են ստացել։

853:Հատվածի երկարության մոտավոր արժեքը 1 սմ ճշգրտությամբ
պակասորդով հաշվելիս չափման սխալը 5 մմ է: Որքա՞ն կլինի
չափման սխալը երկարությունը հավելուրդով հաշվելիս:

857:Գտե՛ք 2ab տառային արտահայտության թվային արժեքը, եթե՝

ա)a=-1 1/5, b= 2 2/3 գ) a=-4/5, b=-1 2/3
բ)a=7/15, b= -5/14 դ)a=4 2/1 b=-7/9

860։Արկղում կա 5 սպիտակ, 3 կարմիր և 2 կանաչ գնդիկ։ Արկղից,
առանց նայելու, հանում են մի գնդիկ։ Ինչի՞ է հավասար կանաչ
գնդիկ հանելու հավանականությունը:

Մայրիկս

Իմ մայրիկը ինձ համար շատ թանկ է։ Նա ինձ կյանք է տվել, հոգ է տանում իմ մասին։ Երբ ես տխուր եմ լինում, կամ ինչ-որ խնդիր եմ ունենում, նա առանց խոսքի հասկանում է դա, նստում կողքիս, հարցնում, թե ինչո՞վ կարող է օգնել, ու ես ինձ շատ թեթևացած եմ զգում։

Ես ուզում եմ, որ իմ մայրիկը միշտ երջանիկ լինի, երկար տարիներ ինձ հետ լինի և միշտ խաղաղ երկնքի տակ ապրի։

Շատ շնորակլություն քեզ իմ մայրիկ,

Քո երեխա Ալեքս։

Ռացիոնալ թվերով գործողությունների օրենքները

1.Առանց հաշվելու պարզիր, թե ո՞ր արտահայտություններն են իրար հավասար:

6/19−25

−25+6/19

−6/19−25

25−6/19

2.Ընտրիր հավասար արտահայտությունները:

(−59/28)⋅(−37/25)

(−37/25)⋅(59/28)

(−37/25)⋅(−59/28)

37/25⋅59/28

3.Արտահայտությունը գրիր առանց փակագծերի:

−(−52 10/37)= /

4.10/53−12/33−(−53) արտահայտությունը ներկայացրու գումարի տեսքով:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

10/53+12/33+53

10/53−12/33−53

10/53+(−12/33)+53

10/53+12/33+(−53)

5.Ո՞ր արտահայտություններն են իրար հավասար:

(−17/54)⋅(−2)

17/54⋅(−2)

(−2)⋅17/54

2⋅(−17/54)

6.Առանց հաշվելու գտիր հավասար արտահայտությունները:

−10/40−40/62

10/40−40/62

−10/40+40/62

−40/62−10/40

7.7−7/58 արտահայտությունը ներկայացրու արտադրյալի տեսքով:

Պատասխան՝ 7− 7/58= ⋅(1−1/58)

8.Գտիր արտահայտության արժեքը:

Եթե պատասխանը բացասական թիվ է, ապա «−» նշանը տեղադրիր կոտորակի համարիչում:

−6/29 + −6/29 + −6/29 + −6/29 + −6/29 + −6/29 + −6/29 + −6/29=-1

9.Կիրառելով բազմապատկման տեղափոխական օրենքը` ձևափոխիր արտահայտությունը:

Մեծությունները գրիր առանց բացատների, բազմապատկման նշանի փոխարեն օգտագործիր «∗» նշանը:

8/36⋅(−39)⋅m=8/36⋅

10.

Ո՞ր արտահայտություններն են հավասար −112954⋅m⋅e-ին:

Ընտրիր ճիշտ տարբերակները:

11 29/54⋅m⋅(−e)

(−11/ 29/54)⋅(−m)⋅(−e)

−11 29/54⋅(−e)⋅m

−11 29/54⋅e⋅m

−e⋅(11 29/54)⋅m

−m⋅e⋅(−11 29/54)

m⋅e⋅(−11 29/54)

11.Լուծիր x/36−x⋅x=0 հավասարումը:

Առաջինը տեղադրիր փոքր արմատը:

Պատասխան՝ x1=

x2=

12.Արտահայտությունը ներկայացրու գումարի տեսքով:

Թվերն ու նշանները գրիր առանց բացատների:

−60/51−p−z=(−60/51)

13.Կիրառելով բաշխական օրենքը, պարզեցրու 1/3a+7/24a−1/8a արտահայտությունը և գտիր նրա արժեքը, եթե a=24

Պատասխան՝ 

Գործողությունների օրենքները

Առաջադրանքներ

822֊ ա,բ,գ,դ:Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված զույգի համար
բազմապատկման տեղափոխական օրենքը ճիշտ է.

ա) -3/4 և -2/5, գ) +5/6 և -7/6,
բ) -2/3 և +3/5, դ) -2 1/2 և -3 8/9:

823֊ա,բ,գ,դ: Ստուգե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված եռյակի համար գումարման
զուգորդական օրենքը ճիշտ է.
ա) -1/2,+11/2,-3/4, գ) -2/5,-3/10,-7/15,
բ) +7/8,-5/12,-5/6, դ) -2/9,-5/6,+2/3:

825: Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված եռյակի համար ճիշտ է
բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ.
ա)+3/20,-7/10,-8/15 գ)-1/2,+3/4,-5/8, ե)0,-7/34,+5/17,
բ)-5/36,-1/6,+7/12 դ)+5/9,-2/3,-1/6, զ)-1,+8/9,-5/12:

827: Հաշվե՛ք (a + b) + c և (c + b) + a արտահայտությունների արժեքները,
եթե՝
ա) a=-3 9/8, b=-4 5/12, c=+2 4/15,
բ) a=10 17/30, b=-8 9/25, c=-12 11/20։

837: Մի քանի օրինակներով համոզվե՛ք, որ a ⋅ b = a ⋅ b հավասարությունը ճիշտ է, եթե a-ն
և b-ն ռացիոնալ թվեր են։

839։Ամենափոքր երկնիշ ամբողջ թվից հանե՛ք ամենամեծ եռանիշ
ամբողջ թիվը։

28.02.23

28.02.23

Կարդա Նվարդի հուշերից և փորձիր պատմել, տեսագրել ։

Դստեր` Նվարդի հուշերից

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին:  Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ: 
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները:  Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:
***
Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ:
Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից:
Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Ազայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

***Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր , կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր:

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Ամփոփիչ աշխատանք

1.Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք: Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

2.Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը: Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

3.Լրացրու բաց թողնված բառը
Երկրի վրա կյանքը պայմանավորված է բնական երևույթներով՝ օդով, արևի ջերմությամբ, ջրով:

4.Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի: Մեխանիկական, ջերմային, էլեկտրական և այլն։

5.Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր: Հողից,պարարտանյութերից,թթվացնից,արևից,ջրից։

6.Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։ Կլիմաի տատանակում։

7.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։ Մարմինները ջերմաին հավասարակշռության վիճակում են, երբ տաք ու սառը մարմինները հպվում են իրար և ինչ-որ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:

8.Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։ Օպտիկական, բժշկական, գազային, մեխանիկական, էլեկտրոնային։

9.Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։ Դնում եմ թևատակի մեջ և 5 րոպե պահում ենք։

10.Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք: Հալում, պնդեցուն, գազային, գոլորշիացում, խտացում, եռում

11.Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում,

Նյութի անցումը հեղուկ վիճակից պինդ վիճակի կոչվում է պնդեցում։

12.Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան: Ցելսիուս։

13.Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում: Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում,

Երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

14.Ի՞նչ է մարմնի կշիռը: Դա մարմնի քաշն է։

15.Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը: Տիեզերական ձգողության ուժը

16.Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ: Այն ուժը որով Երկիրը մարիներ է ձգում կոզվում է ծանրության ուժ:

17.Ի՞նչ է մեխանիկական շարժումը: Որ մարմինը A կետից մինչև B կետ կարող է շարժվել։

18.Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը: Գետի հոսանքին հակառակ կամ գետի հոսանքի ուղղությամբ։

19.Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները: Մարդիկ և մեքենաները շարժվում են իսկ ձկները լողում են ջրի մեջ երկնքում թռչում են թռչունները:Արագ դանդաղ կամ անհավասար հավասար։

20.Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում: Արագությունը ցույց է տալիս շարժում, այն չափվում է կմ/ժ, մղոն/ժ միավորներով։