Համահայկական առաջին թագավորության անկումը

Հարցեր

Ովքե՞ր են Վանի թագավորության վերջին հայտնի արքաները։

Ներկայացրե՛ք Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։

Աղբյուրներ

Դասագիրք, էջ 57-59

Հաշվետվություն

Աշխատանքին յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր է։ Տեղադրիր տրված հարցերն իրենց պատասխաններով քո բլոգի <<Մաթեմատիկա >> բաժնում՝ <<Հաշվետվություն>> վերնագրով։ Աշխատանքը կատարելուց հետո հղումն ուղարկիր մեյլի միջոցով։

1.Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա բաժնում։38 +-4

2.Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։Աշնանային նաշագիծ

3.Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների հղւմները։

Առաջատար

ԱՄԲՈՂՋ ԹՎԵՐԻ ԲԱԶՄԱՊԱՏԿՄԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Կոորդինատային ուղիղ

Պատահույթի հավանականություն

Պատահույթի հավանականություն

Դիագրամա 3

Դիագրամա 2

Դիագրամա

Մասեր և տոկոսներ Առաջադրանքներ 2

Մասեր և տոկոսներ

Տոկոսներ

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՆԴԻՐՆԵՐ Տեսական նյութ

Մաթեմատիկա ա․բ․

Հարաբերություններ

Տառային արտահայտություններ

Խառը թվերի համեմատումը

Մատեմատիկա

Մատեմատիկա

Ամենամեձ և ամենափոքր ընդանուր բազմապատիկը

4.Ո՞ր թեմայի աշխատանքներին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։ 4 հատ

5.Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։ Ես ունեմ 4 հատ բացթողում

6.Քանի՞ ֆլեշմոբի ես մասնակցել։ 4 հատ

7.Մասնակցե՞լ ես արդյոք մաթեմատիկայի օլիմպիադայի կամ այլ մրցույթի. թվարկիր։ Ոչ

8.Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։ Պի թիվը

9.Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։ Պի թվի գումարում

10.Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը։ 8/10

Դեկտեմբերի 19-ը:

Թեմանների ամփոփում

1:Ի՞նչ է մարմնի կշիռը:Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

2:Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:Տիեզերական ձգողության ուժն ուղիղ համեմատական է փոխազդող մարմինների զանգվածների արտադրյալին և հակադարձ համեմատական նրանց միջև հեռավորության քառակուսուն։

3:Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:մարրմնին հաղորդված արագացումն է ուժի կողմից և կոչվում է ազատ անկման արագացում։

4:Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

5:Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն: Երբ մարմնի վրա իջնում է ծանր գորցիք։

6:Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում։ Նյուտոն

7:Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:Կենցաղային աղբը այրելու ժամանակ առաջանում են թունավոր նյութեր։

8:Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։ Միացման  քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

9:Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։ Համի փոխվելը, համի անհայտացում, հոտի առաջացումը, հոտի անհայտացում, լույսի առաջացում, լույսի անհայտաում, գույնի փոփոխությունը, գույնի անհայտացումը։

10:Քանի՞ տեսակի ձևափոխություններ գիտեք: 2 հատ

11:Ի՞նչ է բնութագրում ուժը:Մի մարմնի ազդեցություն ուրիշ մարմնի վրա։

12:Ի՞նչ տառով ենք նշանակում ուժը: F

13:Կարո՞ղ են արդյոք մարմինները փոխազդել առանց միմյանց հպվելու: Ոչ, Դա անհնարին է։

19.12.22

Պաուլո Կոելիո. Երեք մայրիների հեքիաթը

Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:

– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:

– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:

– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:

Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:

Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:

Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:

Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:

Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:

Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:

1․Դուրս գրիր գոյական և ածական բառերը։

Գոյական-Ծառ,մարդ,ժամ,գիշեր,զույգ,խաչ,օր,Աշխարհ,գործիք,իրենք։

Ածական-Մեծ,Չար,փափուկ ծղոտի,պատրաստված,դաժան,իրական։

Նոյեմբերի ամփոփում

Մխիթար Սեբաստացի

Հարիսաի մասին

23.11.22

17.11.22

16.11.22

Հրաշք լիներ

Անդաստան

Ես շատ սիրեցի Մայրենի դասեր, որոհետև մենք այս Նոյեմբեր ամիս շատ բաներ անցանք։

English Families

Hello, my name is Alex. I have a big family, my name is Alex. I have a large family, brothers, sisters, mother, father and grandmother։

My brother’s name is Leo

My sister’s name is Ani

My mother’s name is Ruzanna

My father’s name is Vahram

and my grandmother’s name is Susanna։

Մխիթար Սեբաստացի

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։ 1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Առաջատար

Հարիսաի մասին

Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։

Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Առաջատար

Իմ ճամփորդությունը

Մի անգամ ես իմ դասընկերների հետ գնացել էի Բյուրականի աստղադիտարան։ Այնտեղ մենք տեսել էինք լուսինը,աստղերը և Սատուրնը։

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը  պատկանում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիային և տնօրինվում նրա միջոցով։ Համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։ Այն գտնվում է Արագածի լանջին՝ Բյուրական գյուղում։Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով,ով եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը։

Ես այնտեղից վերադարձա շատ մեծ տպավորություններով․ այդ օրվանից սկսել եմ հաճախ նայել երկնքին։