Իմ ապագան

Երբ ես ավարտեմ դպրոցը, որոշել եմ դառնալ հայտնի ֆուտբոլիստ: Երբ հեռուստատեսթյամբ դիտում եմ աշխարհի խաղերը, ես մեծ ուշադրությանմբ հետևում եմ ճանաչված ֆուտբոլիստների խաղի տեխնիկային, նրանց ճարպիկ ու ճկուն փոխանցումները և նրանց դիմացկունությունը: Իսկ ամենակարևորը, անչափ որախանում եմ, որ իմ սիրելի թիմը հաղթում է և ստանում ոսկե գավաթը: Իմ սիրելի ֆուտբոլիստը Նեյմարն է, որը խաղում է ՊՍԺ թիմում: Ես նկար նկարները պահպանել եմ իմ հեռախոսի մեջ:

Առյուծը

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա: Առյուծը համարվում է գազանների արքա իր վեհ ու հպարտ կեցվածքի, ինչպես նաև վեհ ու հպարտ բնավորության համար:

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր: Ուժեղ, ճարպիկ, մեծահոգի, խոշոր, հպարտ, վեհ:

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել: Արքա-Թագավոր, կայսր, գահակալ, խոշոր-Մեծ, հսկայական, վեհ-վսեմ, բարձր, մեծ, վես, կասկածել-Տարակուսել, երկբայել, երկմտել:

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ: Ոչ-այո,չէ, ծանր-թեթև, խոշոր-փոքր, մեծահոգի-փոքրոգի, ոչնչացնել-վերացնել, կուշտ-քաղցած,սոված:

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը: Ընձառյուծին:

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։ Չի վիճարկում, չի կասկածում, զիջում է, կրելու, չի թաքնվում:

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։ Յոթ հարյուր, ութ հարյուր, երեք հարյուր, երկու հարյուր երեսուն:

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

1.Մեծ որս, ծանր որս, դժվար որս, հեշտ որս:

2.Սարսափազդու մռնչոց, բարձր մռնչոց, ցավոտ մռնչոց:

3. Հպարտ արքա, ուժեղ արքա, վեհ արքա, արքայից արքա:

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք- Սանրվածք, թխվածք, ասացվածք:

-ային- Մարդկային, ջրային, ցամաքային:

-ական-Մանկական, բնական, գրական:

-ակ-Տնակ, գետակ, գնդակ:

-եղեն- Հացաբուլկեղեն, հյութեղեն, ջրեղեն:

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։ Առյուծը համարվում է կենդանիների արքան: Այն կատվազգների ընտանիքի գիշատիչ կաթնասուն է: Արուներն ունեն կրծքվանդակը և պարանոցը ծածկող բաշ, որով էլ տարբերվում են էգերից: Առյուծի ձագին անվանում են կորյուն:

Թումանյանական օրեր

Այս տարի՝ փետրվար ամսին, մենք այցելել ենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։ Այցելությունը շատ հետաքրքիր էր։ Թանգարանը մեծ տպավորություն թողեց մեր վրա, մենք այնտեղ տեսանք <<Ամենայն հայոց>> բանաստեղծի անձնական օգտագործման իրերը, տեսանյութով տեսանք բանաստեղծին, ինչպես նաև նրա հայրենի Դսեղ գյուղի փոքր, ապակեպատ քանդակը։ Մենք իսկապես վայելեցինք այդ թումանյանական օրը և սկսեցինք ավելի շատ սիրել նրա գրած բանաստեղծությունները և պատմվածքները, որոնք այժմ էլ շատ ժամանակակից են, օրինակ՝ <<․․․ու մեր աչքերը նայում էն կարոտ հեռու աստղերին, երկնքի ծերին, թե երբ կբացվի պայծառ առավոտ հայոց լեռներում, կանաչ լեռներում>>։

Լրացուցիչ առաջադրանք

Դ

Նախընթաց դեպքից մի քանի օր անցած թագավորն ու Վաղինակը երկար խոսակցություն ունեին։ Խոսակցության առարկան Վաչագանն էր։ — Վաղինա՛կ,— ասաց թագավորը,— դու մի փոքր երեխա ես եղել, որ մեր տունն ես եկել, ես քեզ հարազատ որդու պես եմ պահել։

Տեքստից դուրս գրել 5 գոյական, 5 ածական:

Գոյական: Դեպքից, օր, թագավոր, Վաչագան, Վաղինակ:

Ածական: Նախընթաց, երկար, փոքր, հարազատ, քարացած:

Անահիտ

Ես կարդացել եմ Ղազարոս Աղայանի <<Անահիտ>> պատմվածքը։ Այդ պատմվածքը սիրո մասին է։ Հասարակ նախրչու աղջիկ Անահիտն իր գեղեցկության և խելքի ճկունության շնորհիվ կարողանում է դրդել թագավորի տղա Վաչագանին՝ սովորել մի արհեստ։ Վաչագանն էլ հանուն Անահիտի սիրով սովորում է գորգագործություն և գործում է մի գեղեցիկ գորգ Անահիտի համար և ուղարկում նրան նվեր։ Պատմվածքի իմաստը այն է, որ յուրաքանչյուր մարդ՝ լինի թագաժառանգ, թե նախրչի, պետք է իմանա որևէ արհեստ կամ մասնագիտություն։

Ապրիլի 26

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի երրորդ  մասը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն երրորդ մասի)։
  3. Վերնագրի՛ր երրորդ մասը:Իմաստուն ջուլհակը և դերվիշը։
  4. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երրորդ մասի վերաբերյալ:Ինչ ուզեց ջուլհակը մարդկանցից որպեսզի գնա և պատասխան տա դերվիշին? Ինչպես հաղթեց ջուլհակը դերվիշին? Ինչ պարգև նա ստացավ Շահ Աբաս թագավորից՞ Ինչպես ընդունեցին մարդիկ ջուլհակի հաղթանակը?
  5. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին: Ջուլհակն ավելի իմաստուն գտնվեց, քան դերվիշը, և արդյունքում ջուլհակը հաղթեց դերվիշին, և արդյունքում ջուլհակը հաղթեց դերվիշին։Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ: Մարդ պետք է լինի իմաստուն, բանիմաց և խոհեմ, որպեսզի հաղթի իր հակառակորդին կամ թշնամուն։
  6. Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ: Այս պատմվածքը ինձ սովորեցրեց՝ կյանքում լինել հնարամիտ, բանիմաց և իմաստուն՝ հաղթելու հակառակորդին և օգնելու ուրիշներին, ինչպես նաև ստանալու դրամական պարգև:

Ինչ կլինի, եթե… պատերազմ չլիներ

Եթե պատերազմ չլինի, խաղաղություն կլինի, երկրները կզարգանան: Մարդիկ կապրեն երջանիկ, ոչ մի մայր իր որդուն բանկ չի ճանապարհի, չի անհանգստանա իր որդու կյանքի համար:

Մայրենի

  • Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից  դո՛ւրս  գրիր  5 գոյական, 5 ածական, 5 բայ։ Մարդիկ-գոյական իմաստուն-գոյական մանուկներ-գոյական Աստված-գոյական Քաղաք-գոյական իմաստուն-ածական տխմար-ածական իմաստասեր-ածական գիժ-ածական շնորհալի-ածական կան-բայ սիրել-բայ հարու կտա-բայ տանում-բայ չկատարեցիր-բայ։
  • Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։ Աստված, Սողոմոն, Դանիել, Թիֆլիս, Մանուկ-խանը, Բաղդադ, Ավագը, Մեծ պաս։
  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։ Պատմվածքում նկարեգրված է <<Բարեկենդան ծեսը>>։ Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն։ Բարեկենդանը հեթանոսական տոն էր, սակայն եկեղեցին այն դարձրել է Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն։
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։ Իմաստուն-գիտուն, խելացի, գիտակ, բանիմաց; համրանալ-լռել, չխոսել, անբարբառ դառնալ, լեզուն կուլ տալ, պապանձվել, բերանը ջուր առնել; խնդություն-ուրախություն; անշուք-տեսք չունեցող, շուք չունեցող; չքավոր-աղքատ, չունևոր, ընչազուրկ; աղախին-ծառա, սպասավոր, նաժիշտ; խուրջին-մեծ կողով, մեծ զամբյուղ, մեծ պայուսակ, ջվալ; պարգև-նվեր, ընծա։
  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարոուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։իմաստուն-անխելք; հարուստ-աղքատ, չքավոր, ընչազուրկ; անպատիվ-պատվական; տխուր-ուրախ; խավար-լույս; ծանրություն-թեթևություն։
  • Դասարանում կրկին դատ կանենք․ պատրաստվի՛ր։

Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին: Նա սիրում էր նվագել իր սրինգով:

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից: Նրան օգնեց իր սրինգի երգը:

4. Վերնագրի՛ր տեքստը: Կախարդական սրինգ:

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով: Աշխարհամաս,ճանապարհածախս,Աշխարհամարտ:

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է: Ամենաբարի-ածական, սրինգն-գոյական, Նա-դերանուն, քաղցր-ածական, մխիթարում էր-բայ, անտառի-գոյական, սթափվեց-բայ, կախարդական-ածական:

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին: Նա մխիթարում էր:

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: մարդը-ենթակա, վերադառնում էր-ստորոգյալ:

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի: մխիթարել-սփոփել,ուսադրել,ամոքել

պսպղալ-փայլել,շողշողալ

թշնամի-հակառակորդ,ախոյան,ոսոխ:

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84: Երկու հազար իննսունինը, երեսունյոթ, քառասունհինգ, յոթ հարյուր վաթսունվեց, ութսունչորս: