Assignments for 01.10.26

Here are the correct words to complete the exercise sentences:

  1. annual
  2. blend
  3. minimum
  4. talent
  5. persuade
  6. visible
  7. typical
  8. devise
  9. essential
  10. wholesale
  11. scarce
  12. expensive

1.vapor — գոլորշի
2.eliminate — վերացնել, հեռացնել
3.villain — չարագործ
4.dense — խիտ, թանձր
5.utilize — օգտագործել, կիրառել
6.humid — խոնավ
7.theory — տեսություն
8.descend — իջնել, ցածրանալ
9.circulate — շրջանառվել, տարածվել
10.enormous — հսկայական, ահռելի
11.predict — կանխատեսել
12.vanish — անհետանալ, չքանալ

Սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2

ա) Հայոց ծագումնաբանության հարցը

Հայերը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ժողովուրդ են։ Ըստ հայկական ավանդության՝ հայերի նախահայրը Հայկ Նահապետն է, իսկ նրա սերունդները կոչվել են հայեր։

բ) Հայաստանի և հայերի մասին հնագույն գրավոր հիշատակությունները

  • Արմենիա անվանումը հիշատակվում է Ք․ա․ VI դարի Բեհիսթունյան արձանագրության մեջ։
  • Հայա անվանումը հիշատակվում է խեթական սեպագիր աղբյուրներում։
  • Ուրարտու անվանումը հանդիպում է ասորեստանյան աղբյուրներում։
  • Հայերի մասին տեղեկություններ կան նաև հին հունական և այլ աղբյուրներում։

գ) Վաղ պետական կազմավորումները

Հայկական լեռնաշխարհում առաջացել են մի շարք հնագույն պետական կազմավորումներ՝

  • Արատտա – Ք․ա․ III հազարամյակ։
  • Հայասա-Ազի – Ք․ա․ XV–XIII դարեր։
  • Նաիրի – Ք․ա․ XIII–IX դարեր։
  • Ուրարտու (Վանի թագավորություն) – Ք․ա․ IX–VI դարեր։ Մայրաքաղաքը՝ Տուշպա (Վան)։

30․09․26

Հայոց լեզու

  1. Անդրադարձ նախորդ առաջադրանքին։
  2. Հիմնական ասելիք և կողմնակի ասելիք։ Որքան տեղեկություն ենք տալիս մեր խոսքի մեջ (Ես երեկ ուզում էի զանգել ձեզ, բայց հորաքույրս ամերիկայից եկավ…)։
  3. Կողմնակի տեղեկության գիտակցված և չգիտակցված տեսակները. ենթագիտակցության դերը խոսելիս։
  4. Կողմնակի տեղեկատվության ազդեցությունը հիմնական տեղեկության ընկալման վրա (ով է ասողը, ինչ նպատակներ ունի, ինձնից ինչ է սպասում, ես ինչպես եմ դրան վերաբերվում)։

Առաջադրանք

1․Դիտիր/լսիր գովազդը։

Նշիր հիմնական և կողմնակի ասելիքները։

Գովազդի տեքստ կազմիր մեր երկիր զբոսաշրջիկների գրավելու համար։

Եթե ցանկանում եք տեսնել Հայաստանի վայրի ու հիասքանչ բնությունը, ապա այցելե՛ք Խուստուփ լեռ՝ Սյունիքի գեղեցիկ բնաշխարհում։

Խուստուփը կգրավի ձեզ իր բարձր լեռներով, մաքուր օդով, կանաչ լանջերով և անկրկնելի տեսարաններով։ Այստեղ կարող եք կազմակերպել քայլարշավներ, վայելել բնության խաղաղությունը և հեռանալ քաղաքի աղմուկից։

Խուստուփը այն մի վայր է, որտեղ կարելի է զգալ Հայաստանի բնության ուժն ու գեղեցկությունը։

Եկե՛ք Հայաստան, բացահայտե՛ք Սյունիքը և բարձրացե՛ք Խուստուփի գագաթ՝ անմոռանալի հիշողություններ ստեղծելու համար։

Եթե ցանկանում եք տեսնել Հայաստանի վայրի ու հիասքանչ բնությունը, ապա այցելե՛ք Խուստուփ լեռ՝ Սյունիքի գեղեցիկ բնաշխարհում։

Խուստուփը կգրավի ձեզ իր բարձր լեռներով, մաքուր օդով, կանաչ լանջերով և անկրկնելի տեսարաններով։ Այստեղ կարող եք կազմակերպել քայլարշավներ, վայելել բնության խաղաղությունը և հեռանալ քաղաքի աղմուկից։

Խուստուփը պարզապես լեռ չէ․ այն մի վայր է, որտեղ կարելի է զգալ Հայաստանի բնության ուժն ու գեղեցկությունը։

Եկե՛ք Հայաստան, բացահայտե՛ք Սյունիքը և բարձրացե՛ք Խուստուփի գագաթ՝ անմոռանալի հիշողություններ ստեղծելու համար։

«Հայացքդ մի կտրիր Խուստուփից։ Որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»։

— Գարեգին Տեր-Հարությունյան (Նժդեհ)

Հասարակագիտության 10-րդ դասարանի առաջադրանքներ 30.09.2026

Թեմա՝ «Վախեր և ֆոբիաներ»

1.Ի՞նչ է վախը և որտեղից է առաջանում

Մարդու բնական հույզ է, որն առաջանում է վտանգի կամ վտանգի հնարավորության դեպքում։ Այն օգնում է մարդուն պաշտպանվել և խուսափել վտանգից։

2.Ինչպիսի՞ փոփոխություններ է կրում մարդու վարքագիծը վախի ժամանակ

Մարդը կարող է շփոթվել, արագ շնչել, սրտի զարկերը հաճախանալ, դողալ, փախչել կամ փորձել պաշտպանվել։

3.Ի՞նչեր են ֆոբիաները

Ֆոբիաները որոշակի առարկայի, երևույթի կամ իրավիճակի նկատմամբ ուժեղ և երկարատև վախերն են, որոնք կարող են խանգարել մարդու առօրյային։

4.Ներկայացրե՛ք հայտնի 5 ֆոբիաներ

Արախնոֆոբիա — վախ սարդերից։

Կլաուստրոֆոբիա — վախ փակ տարածքներից։

Ակրաֆոբիա — վախ բարձրությունից։

Ագորաֆոբիա — վախ այնպիսի իրավիճակներից կամ վայրերից, որտեղից դժվար է հեռանալ կամ օգնություն ստանալ։

Ակվաֆոբիա — ջրից ուժեղ վախ։

Սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 3. Հայոց ծագումնաբանությունը․
ա/ Հայոց ծագումնաբանության հարցը
բ/ Հայաստանի և հայերի մասին հնագույն գրավոր հիշատակությունները
գ/ Վաղ պետական կազմավորումները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 21-33, նաև այլ աղբյուրներ/
Լրացուցիչ նյութեր՝

Գիտական ապացույց հայ ժողովրդի ծագման վերաբերյալ

Հրաչիկ Սիմոնյան, «Հայոց պատմություն»՝ Բաժին 1, Գլուխ առաջին, էջ 17-24․

Առաջադրանք․
1.
 Նկարագրե՛ք հայերի ծագման մասին հիմնական ավանդազրույցները։

Հայկ և Բելի ավանդության : Ըստ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի նախահայրն է Հայկ նահապետը, որը հաղթել է բռնակալ Բելին և դրել հայոց պետականության ու ազատության հիմքը։

«Հայ» անվանումը գալիս է Հայկ նահապետի անունից, իսկ «Արմենիա» կամ «Հայաստան» անունները լայնորեն գործածվել են հարևան ժողովուրդների կողմից։


2. «Հայոց ծագումնաբանությունը» թեմայի շրջանակում ներկայացրե՛ք նաև ձեր գերդաստանի ծագումը՝ իրականացնելով «Իմ գերդաստանը» ընտանեկան նախագիծը /բլոգային աշխատանք/․

Իմ ազգանունը Մելիքյան է։ Այն առաջացել է Մելիք բառից, որը նշանակում է Գյուղապետ, Տանուտեր կամ Քյոխվա։ Այս ազգանունը մեզ է փոխանցվել իմ ապուպապիկից, ով իր ժամանակին եղել է մելիք։

Հայրական կողմից տատիկս ու պապիկս ծագումով են Տավուշի մարզի Բերդ քաղաքից, իսկ մայրական կողմից՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից։

Հայրական կողմի ապուպապիկս եղել է գյուղապետ և տանուտեր, Իսկ Հայրիկիս պապիկը՝ զինվորական։ Մայրական կողմի ապուպապիկս եղել է Զորավար Անդրանիկի Գրագիր և ձիապահը, իսկ Մայրիկիս պապիկը՝ ավտոբուսի վարորդ։

Մեր ընտանիքի պատմության մեջ կան նաև վերաբնակեցման դեպքեր․ հայրական կողմը տեղափոխվել է Արցախից՝ Դաշտային Ղարաբաղից դեպի Տավուշ, իսկ մայրական կողմը Շուշի քաղաքից՝ Սյունիք՝ 1920 թվականին։

Իմ գերդաստանը միշտ եղել է աշխատասեր և հայրենասեր, և իմ պատմությունը հայ ժողովրդի պատմության մի մասն է։

29․09․26

Հայոց լեզու

  1. Կարդա շարադրությունդ Վարդգես Սուրենյանցի նշված կտավի շուրջ։
  2. Հանրության վրա ազդելու բառային մեթոդներ.
    -ով է ասում
    -ինչպես է շահագրգռում, որ իրեն լսեն՝  
    ա) «Ես ձեզնից մեկն եմ»՝ վարվիր ինձ նման.
    բ) «Իմ ասածն անելով՝ դու կշահես, հեշտ կապրես, ուրախ կլինես և այլն.
    գ) Բոլորի մաս կազմելու գայթակղությունը։
    -ինչ է ուզում ունկնդրից
    -ունկնդրի վարքը՝ անել խոսողի առաջարկը, թե՞ անտեսել։
  3. Առաջադրանք
    Լսիր/դիտիր գովազդը
    Դուրս բեր այն միջոցները, որոնցով գովազդն աշխատում է ազդել ձեր ընտրության վրա։

1.Գովազդում խաղում էր հայտնի դերասան Հայկ Պետրոսյանը։

2.Նա օգտագործել է «չորրորդ պատը կոտրելու» մեթոդը։

Hoaxes

The Swiss Spaghetti Harvest (1957)

The respected BBC news show Panorama broadcast a famous video report showing happy Swiss farmers picking freshly grown spaghetti off local trees.

Many viewers called the station to ask how they could grow their own spaghetti tree. The BBC famously told them, “Place a sprig of spaghetti in a tin of tomato sauce and hope for the best.”

The Apple Wave Microwave Charge (2014)

A viral internet ad claimed that a new software update called “Wave” allowed iPhones to fast-charge their batteries inside a standard household microwave.

The Reality: a small number of people actually tried it, resulting in ruined, smoking, and completely destroyed phones. It was an online prank designed by internet trolls to trick gullible users

The Flying Penguins (2008)

The BBC released a nature documentary clip presented by Monty Python star Terry Jones claiming they had discovered a colony of Adélie penguins in Antarctica that could fly. The video even showed the birds taking off into the air to escape the cold winter and fly to the rainforests of South America.

The Reality: The video was a highly sophisticated April Fools’ Day joke made using advanced special effects. It became one of the most viewed viral videos of its time, though many viewers quickly realized penguins are physically incapable of flight.

Words 29.09.2026

Good words anoint a man, ill words kill a man.”
-john Florio, First Fruites

typical-տիպիկ
minimum-նվազագույն
scarce-սակավ
annual-տարեկան
persuade-համոզել
essential-էական
blend-խառնուրդ
visible-տեսանելի
expensive-թանկարժեք
talent-տաղանդ
devise-մշակել
wholesale-մեծածախ

Assignments for 28.09.26

Watch the Vox Pops and answer the questions in written form , you are to speak in class

Destination B1 Unit 2 Past Tenses, ex-es, A,B, C, D
Navigate Reading Hoaxes/slide 18: learn all the unknown words and be ready to discuss the text in class.

Learn unknown words.

recently — վերջերս

circulate — շրջանառվել, տարածվել

describe — նկարագրել

afterwards — դրանից հետո, հետագայում

sour — թթու

suppose — ենթադրել (be supposed to — ենթադրվում է / համարվում է)

exist — գոյություն ունենալ

media — զանգվածային լրատվամիջոցներ (ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ)

float — ճախրել, լողալ (օդում)

land — վայրէջք կատարել

nowhere to be found — ոչ մի տեղ չգտնվեց

discover — պարզել, հայտնաբերել

make up — հորինել

attempt — փորձ, ջանք

evidence — ապացույց

prove — ապացուցել

ape — կապիկ (մարդանման)

skull — գանգ

jaw — ծնոտ

genuine — իսկական, վավերական

fake — կեղծիք, կեղծ

ancient — հնագույն, հին

Ֆիլմ «Տուն» – Home վերլուծություն

Ֆիլմում ցույց էին տալիս մեր մոլորակի գեղեցիկ բնությունը, կենդանիներին և այն ամենը, ինչ ունենք Երկրի վրա։ Ես ֆիլմը դիտելուց հետո հասկացա, որ մենք պետք է ավելի հոգատար լինենք բնության նկատմամբ, պաշտպանենք այն և ավելի էկոլոգիական ապրելակերպ վարենք, որովհետև մարդու գործողությունները կարող է հսկայական մեծ վնաս հասցնել Երկրին։

Մարդիկ չափից շատ են օգտագործում բնության պաշարները։ Իմ կարծիքով պետք է օգտագործել միայն այնքան, որքան անհրաժեշտ է, և անտեղի չվնասել բնությունը։

Ավելի ճիշտ կլիներ, եթե մարդիկ այդ ուժն ու միջոցները օգտագործեին ոչ թե պատերազմների, այլ մարդկանց և բնության օգնելու համար։ Օրինակ՝ սնունդ և օգնություն ուղարկել աղքատ երկրներ, փրկել մարդկանց ու կենդանիներին և պաշտպանել բնությունը։

և վերջում ես հասկացա որ, Երկիրը մեր ընդհանուր տունն է, և մենք պետք է միասին հոգ տանենք նրա մասին։

Create your own website, free on WordPress.com.Create your own website.
Start free