Վայոց Ձոր

Վայոց ձորի մարզը ՀՀ ամենափոքր մարզն է թե՛ բնակչության թվով, թե՛ տնտեսական ներուժով։ Նրա տարածքը 2310 կմ² է, բնակչությունը՝ մոտ 48.5 հազար, իսկ մարզկենտրոնը՝ Եղեգնաձորը։ Մարզին բնորոշ են լեռնային կտրտված ռելիեֆը, սահմանամերձ դիրքը, թույլ բնակեցվածությունը, տրանսպորտային ոչ խիտ ցանցը և ագրարային տնտեսությունը։ Արդյունաբերության ու գյուղատնտեսության ծավալներով այն ՀՀ մարզերի մեջ զբաղեցնում է վերջին տեղերից մեկը։

Վայոց ձորի տարածքը պատմականորեն մտել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի մեջ, իսկ ներկայիս մարզը ձևավորվել է նախկին Եղեգնաձորի և Վայքի վարչական շրջանների միավորումից։ Մարզի ճանապարհները հիմնականում անցնում են դժվարամատչելի լեռնանցքներով, ինչը բարդացնում է կապը հարևան տարածքների հետ։

Մարզը հարուստ է բնական գեղեցիկ տեսարաններով, սակայն բնական պայմանները հակադրություններով լի են։ Այստեղ բարձրությունների տարբերությունը մեծ է, տարածքը խոր ձորերով ու կիրճերով է կտրտված, և դրա պատճառով շատ բնակավայրերի անուններ վերջանում են «ձոր» բառով։ Գլխավոր գետը Արփան է, որի հովիտը մարզի կյանքի կարևոր կենտրոններից է։ Կլիման հիմնականում չոր և ցամաքային է, իսկ բնությունը՝ կիսաանապատայինից մինչև լեռնային։

Վայոց ձորը նաև հայտնի է իր պատմամշակութային և բնական հուշարձաններով՝ Նորավանք, Գնդեվանք, Պռոշաբերդ, ինչպես նաև Մոզրովի և Մագիլի քարանձավներով։ Բնակչության խտությունը այստեղ շատ ցածր է, և մարզը ՀՀ ամենասակավաբնակ մարզն է։

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1.Նկարագրե՛ք Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքը:

Վայոց ձորի մարզը գտնվում է ՀՀ հարավ-արևելքում։ Մարզկենտրոնը Եղեգնաձորն է։ Այն ունի լեռնային դիրք և սահմանակից է նաև Նախիջևանին։

2.Վերլուծե՛ք Վայոց ձորի բնառեսուրսային ներուժը:

Մարզը հարուստ է լեռնային բնությամբ, հանքային ջրերով, արոտավայրերով, գետերով և գեղեցիկ բնապատկերներով։ Կարևոր է նաև Արփա գետը։

3.Առանձնացրե՛ք Վայոց ձորի քաղաքները և հայտնի գյուղերը:

Քաղաքներն են՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ։
Հայտնի գյուղերից են՝ Արենի, Գլաձոր, Մալիշկա, Եղեգիս։

4.Մարզում արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Գերակշռում են սննդի արդյունաբերությունը, գինեգործությունը, հանքային ջրերի արտադրությունը և շինանյութերի արտադրությունը։

5.Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Գերակշռում են անասնապահությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբուծությունը։

6.Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

Նշանավոր վայրերից են Նորավանքը, Գնդեվանքը, Ջերմուկը, Արենիի քարանձավը, Մոզրովի քարանձավը։

7.Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։

Վայոց ձորը աչքի է ընկնում իր գեղեցիկ լեռնային բնությամբ, ձորերով, պատմամշակութային հուշարձաններով, գինեգործությամբ և Ջերմուկ առողջարանով։

Դաս. 22. (Ապրիլի 6 — 10).

§ 32. Ոսպնյակներ: Ոսպնյակի օպտիկական ուժ:

1.Ի՞նչ է ոսպնյակը: Ոսպնյակների ինչ տեսակներ գիտեք:

Ոսպնյակը թափանցիկ մարմին է, որը փոխում է լույսի ճառագայթների ուղղությունը։
Տեսակներ՝ հավաքող և ցրող։

2. Ո՞ր ուղիղն են անվանում ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցք:

2. Ի՞նչ է գլխավոր օպտիկական առանցքը։
Դա այն ուղիղն է, որն անցնում է ոսպնյակի օպտիկական կենտրոնով և նրա մակերևույթների կենտրոններով։

3. Ո՞ր ոսպնյակներն են կոչվում ուռուցիկ. և որ ոսպնյակները՝ գոգավոր:

Ուռուցիկ՝ մեջտեղից հաստ, եզրերից բարակ։
Գոգավոր՝ մեջտեղից բարակ, եզրերից հաստ։

4. Ի՞նչ է բարկ ոսպնյակը: Որ կետն են անվանում ոսպնյակի օպտիկական կենտրոն: Ի՞նչ հատկությամբ է այն օժտված:

Բարակ ոսպնյակ՝ որի հաստությունը փոքր է նրա մակերևույթների շառավիղների համեմատ։
Օպտիկական կենտրոն՝ ոսպնյակի այն կետն է, որով անցնող ճառագայթը չի շեղվում։

5. Ինչո՞վ են իրարից տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակները:

Հավաքողը ճառագայթները հավաքում է մեկ կետում։
Ցրողը ճառագայթները տարածում է տարբեր ուղղություններով։

6. Ո՞ր կետն է կոչվում հավաքող ոսպնյակի կիզակետ: Իսկ ցրող ոսպնյակի կեղծ կիզակետ?

Հավաքող ոսպնյակի կիզակետը այն կետն է, որտեղ հավաքվում են առանցքին զուգահեռ ճառագայթները։
Ցրող ոսպնյակի կեղծ կիզակետը այն կետն է, որտեղից կարծես դուրս են գալիս ճառագայթները։

7. Ի՞նչ է ոսպնյակի կիզակետային հեռավորությունը: Ինչով են տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակների կիզակետային հեռավորությունները:

Դա ոսպնյակի օպտիկական կենտրոնից մինչև կիզակետ եղած հեռավորությունն է։
Հավաքողի մոտ՝ դրական, ցրողի մոտ՝ բացասական։

8. Ո՞ր մեծությունն է կոչվում ոսպնյակի օպտիկական ուժ: Ինչ միավորով է այն արտահայտվում, և ինչպես է արտահայտվում այդ միավորը:

Ոսպնյակի օպտիկական ուժը մեծություն է, որը ցույց է տալիս՝ որքան ուժեղ է ոսպնյակը բեկում լույսը։
Բանաձևը՝ D = 1 / F
Միավորը՝ դիոպտրիա (դպտր)
1 դպտր = 1 մ⁻¹

Անհավասարումներ

1)

1)

2x − 4 > 6
2x > 14
x > 7

2)

2x + 3 ≤ 1
2x ≤ -2
x ≤ -1

3)

7x − 7 > -7
7x > 0
x > 0

4)

10x − 20 > 30
10x > 50
x > 5

5)

25x − 50 ≤ 25
25x ≤ 75
x ≤ 3

6)

4(x − 2) > 2(x + 2)
4x − 8 > 2x + 4
2x > 12
x > 6

7)

10(x − 4) ≥ 8(x + 2)
10x − 40 ≥ 8x + 16
2x ≥ 56
x ≥ 28

8)

2(x − 3) > 4(x + 3)
2x − 6 > 4x + 12
-2x > 18
x < -9

9)

5(x − 2) ≤ 7(x − 3)
5x − 10 ≤ 7x − 21
-2x ≤ -11
x ≥ 11/2


2)

1)

x(x − 5) > 0
արմատներ՝ 0, 5
x ∈ (-∞, 0) ∪ (5, +∞)

2)

x(2x − 6) > 0 → x(x − 3) > 0
արմատներ՝ 0, 3
x ∈ (-∞, 0) ∪ (3, +∞)

3)

(2x − 4)(3x + 3) > 0
արմատներ՝ 2, -1
x ∈ (-∞, -1) ∪ (2, +∞)

4)

(8x + 8)(4x − 4) < 0 → (x + 1)(x − 1) < 0
x ∈ (-1, 1)

5)

x(x + 2)(x − 5) ≤ 0
արմատներ՝ -2, 0, 5
x ∈ [-2, 0] ∪ [5]

6)

(x − 5)(x − 1)(x + 2) > 0
արմատներ՝ -2, 1, 5
x ∈ (-2, 1) ∪ (5, +∞)

7)

(2x − 4)(4x + 4)(5x + 20) > 0
→ (x − 2)(x + 1)(x + 4) > 0
արմատներ՝ -4, -1, 2
x ∈ (-4, -1) ∪ (2, +∞)


3)

1)

    (x − 4)/(x + 3) > 0
    կետեր՝ -3, 4
    x ∈ (-∞, -3) ∪ (4, +∞)

    2)

    (x − 9)/(x + 2) ≥ 0
    կետեր՝ -2, 9
    x ∈ (-∞, -2) ∪ [9, +∞)

    3)

    (x − 3)/(x + 8) > 0
    կետեր՝ -8, 3
    x ∈ (-∞, -8) ∪ (3, +∞)

    4)

    (x + 3)/(x − 3) ≤ 0
    կետեր՝ -3, 3
    x ∈ [-3, 3

    Բայի եղանակները

    Բայն ունի հինգ եղանակ՝  սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական և հրամայական: 

    Սահմանական եղանակ

    Սահմանական եղանակն ունի յոթ ժամանակաձև, որոնցից վեցը բաղադրյալ են, այսինքն՝ կազմված են կախյալ դերբայներով՝ անկատար, վաղակատար և ապակատար, և օժանդակ բայի ներկա և անցյալ ժամանակաձևերով, մեկը՝ պարզ, այսինքն կազմված է բայահիմքով և դիմային վերջավորություններով:


    1. Անկատար ներկա (սահմանական ներկա)
    Անկատար ներկան  (սահմանական ներկա)ցույց է տալիս ներկայում՝ խոսելու պահին հաստատապես կատարվող, ընթացքի մեջ եղող գործողություն:
    Կազմվում է անկատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝ երգում եմ:

    2. Անկատար անցյալԱնկատար անցյալը  ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում հաստատապես սկսված և ընթացքի մեջ եղած գործողություն:
    Կազմվում է անկատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ՝ երգում էի:


     3. Վաղակատար ներկա (սահմանական անցյալ)Վաղակատար ներկան  (սահմանական անցյալ) ցույց է տալիս խոսելու պահից առաջ՝ անցյալ ժամանակում հաստատապես ավարտված գործողություն:
    Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝ երգել եմ: 

    4. Վաղակատար անցյալՎաղակատար անցյալը  ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից առաջ հաստատապես ավարտված գործողություն:
    Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ՝ երգել էի: 

    5. Ապակատար ներկա (սահմանական ապառնի)
    Ապակատար ներկան  (սահմանական ապառնի)ցույց է տալիս խոսելու պահից հետո հաստատապես կատարելի գործողություն:
    Կազմվում է ապակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝ երգելու եմ: 

    6. Ապակատար անցյալ
    Ապակատար անցյալը  ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից հետո հաստատապես կատարելի գործողություն:
    Կազմվում է ապակատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ՝ երգելու էի: Այս ժամանակաձևերի ժխտականը կազմվում է օժանդակ բայի ժխտական ձևերով՝Օրինակչեմ երգում, չէիր խաղում, չի երգել, չէինք երգել, չես երգելու, չէի երգելու:

    Ըղձական եղանակ

    Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման իղձ, ցանկություն։ Ըղձականն ունի երկու ժամանակաձև՝ ըղձական անցյալ և ըղձական ապառնի։ Օրինակներ՝ խոսեմ, գնամ, կարդամ, խոսեի, գնայի, կարդայի և այլն․․․

    Ե խոնարհման բայերի ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով
    եմ, ես, ի, ենք,եք, են  դիմային վերջավորությունները՝ երգեմ։
     

    Ա  խոնարհման բայերի ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով
    ամ, աս, ա, անք, աք, ան դիմային վերջավորությունները՝ խաղամ:

    Ըղձական անցյալ

    Խոսեի, կարդայի

    Խոսեիր, կարդայիր

    խոսեր, կարդար

    խոսեինք, կարդայինք

    խոսեիր, կարդայիք

    խոսեին, կարդային

    Ըղձական ապառնի

    խոսեմ, կարդամ

    խոսես, կարդաս

    խոսի, կարդա

    խոսենք, կարդանք

    խոսեք, կարդաք

    խոսեն, կարդան

    Ենթադրական եղանակ

    Ենթադրական եղանակն ունի երկու ժամանակաձև՝ ենթադրական ապառնի և ենթադրական անցյալ:

    Ենթադրական ապառնին կազմվում է ըղձական ապառնիի ձևերի սկզբում ավելացնելով կ եղանակիչը՝ կերգեմ, կխաղամ:

    Ենթադրական անցյալ

    կպարեի, կկարդայի

    կպարեիր, կկարդայիր

    կպարեր, կկարդար

    կպարեինք, կկարդայինք

    կպարարեիք, կկարդայիք

    կպարեին, կկարդային

    Ենթադրական ապառնի

    կպարեմ, կկարդամ

    կպարես, կկարդաս

    կպարի, կկարդա

    կպարենք, կկարդանք

    կպարեք, կկարդաք

    կպարեն, կկարդան

    Հարկադրական եղանակ

    Հարկադրական անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակում հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն, օրինակ՝ պիտի պարեմ, պիտի պարես, պիտի պարի։ Հարկադրական եղանակն ունի երկու ժամանակաձև՝ հարկադրական ապառնի և հարկադրական անցյալ:

    Հարկադրական եղանակը կազմվոիւմ է ըղձական եղանակից պիտի կամ պետք է  եղանակիչների միջոցով՝՝ պիտի երգեմ, պետք է երգեմ, պիտի խաղամ, պետք է խաղամ:

    Հարկադրական անցյալ

    Պետք է երգեի, պետք է կարդայի

    պետք է երգեիր, պետք է կարդայիր

    պետք է երգի, պետք է կարդա

    պետք է երգեինք, պետք է կարդայինք

    պետք է երգեիք, պետք է կարդայիք

    պետք է երգեին, պետք է կարդային

    Հարկադրական ապառնի

    պիտի երգեմ, պիտի կարդամ

    պիտի երգես, պիտի կարդաս

    պիտի երգի, պիտի կարդա

    պիտի երգենք, պիտի կարդանք

    պիտի երգեք, պիտի կարդաք

    պետք է երգեն, պիտի կարդան

    Հրամայական եղանակ

    Հրամայական եղանակը ցույց է տալիս խոսակցին ուղղված հրաման, կարգադրություն, խնդրանք: Այն ունի միայն մեկ դեմք՝ երկրորդ դեմքը, երկու թվով՝ եզակի, հոգնակի։ Օրինակ՝ երգի՛ր, երգե՛ք, խոսի՛ր, խոսե՛ք։ Այն ունի արգելական հրամայական, օրինակ՝ մ՛ի երգիր, մ՛ի խոսիր, մ՛ի գնա, մ՛ի գնացեք։

    Խոսի՛ր

    Խոսե՛ք

    Մի պարի՛ր

    Մի պարե՛ք

    Առաջադրանքներ

    Մարտի 30-ից ապրիլի 2

    Պատրաստվել Մարտ ամսվա գնահատմանը(բանավոր)

    1.Ի՞նչ տարրեր են մտնում ազոտի ենթախմբի մեջ (V խումբ)։

    Ազոտ (N), ֆոսֆոր (P), արսեն (As), անտիմոն (Sb), բիսմուտ (Bi)։

    2.Որո՞նք են այդ տարրերի ընդհանուր հատկությունները։

    Բոլորն ունեն արտաքին շերտում 5 էլեկտրոն։ Կարող են միանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների հետ։

    3.Ինչպիսի՞ օքսիդացման աստիճաններ կարող է ունենալ ազոտը։

    -3, +1, +2, +3, +4, +5.

    4.Ինչո՞ւ ազոտը համարվում է իներտ գազ սովորական պայմաններում։

    Քանի որ ազոտի մոլեկուլում կա շատ ամուր եռակի կապ (N≡N), դրա համար դժվար է ռեակցիայի մեջ մտնում։

    5.Ի՞նչ տարբերություն կա ազոտի և ֆոսֆորի հատկությունների միջև։

    Ազոտը՝ գազ է և ավելի պասիվ։
    Ֆոսֆորը՝ պինդ է և ավելի ակտիվ։

    6.Ի՞նչ է ամոնիակը և ինչպիսի՞ հատկություններ ունի։

    Ամոնիակը NH₃ է։
    Անգույն, սուր հոտով գազ է, լավ լուծվում է ջրում, ունի հիմնային հատկություն։

    7.Ի՞նչ է ազոտական թթուն (HNO₃) և որտեղ է կիրառվում։

    Սա ուժեղ թթու է։
    Կիրառվում է՝
    պարարտանյութերի արտադրությունում
    պայթուցիկ նյութերում
    քիմիական արդյունաբերությունում

    8.Ասա ազոտո,ֆոսֆորի էլեկտրոնային բանաձևը։

    Ազոտ (N) → 1s² 2s² 2p³
    Ֆոսֆոր (P) → 1s² 2s² 2p⁶ 3s² 3p³

    9.Գրեք ամոնիակի ստացման ռեակցիայի հավասարումը։

    N₂ + 3H₂ → 2NH₃

    10.Ինչպե՞ս կարելի է լաբորատորիայում ստանալ ազոտ։

    NH₄NO₂ → N₂ + 2H₂O

    11.Գրեք ազոտի և թթվածնի փոխազդեցության ռեակցիան։

    N₂ + O₂ → 2NO

    12.Հաշվեք՝ քանի մոլ ամոնիակ կստացվի, եթե օգտագործենք 1 մոլ ազոտ (իդեալական պայմաններում)։

    Ռեակցիան՝
    N₂ + 3H₂ → 2NH₃
    Այսինքն՝ 1 մոլ N₂ → 2 մոլ NH₃

    Պատ.`2 մոլ ամոնիակ

    13.Ինչպիսի՞ ռեակցիա է տեղի ունենում ազոտական թթվի և մետաղների միջև

    Տեղի է ունենում օքսիդավերականգնման ռեակցիա։
    Ստացվում են նիտրատներ։

    14.Ի՞նչ կարևոր կենսաբանական նշանակություն ունի ազոտը։

    Ազոտը մտնում է՝
    սպիտակուցների
    ԴՆԹ-ի
    ՌՆԹ-ի կազմի մեջ
    շատ կարևոր է կենդանի օրգանիզմների համար։

    15.Որտե՞ղ է կիրառվում արսենը։Ինչպիսի՞ հատկություններ ունի մետաղական թե ոչ մետաղական։

    Արսենը կիրառվում է՝
    էլեկտրոնիկայում
    համաձուլվածքներում
    և երբեմն քիմիական արդյունաբերությունում

    Արսենը ունի կիսամետաղական հատկություններ։

    16.Ինչպիսի՞ օքսիդներ են առաջացնում այս ենթախմբի տարրերը:Ասա մի քանի օրինակ:

    Արտադրում են թթվային, ամֆոտեր, երբեմն նաև հիմնային օքսիդներ։

    Օրինակներ՝
    N₂O₃, N₂O₅, P₂O₃, P₂O₅, As₂O₃, Sb₂O₃, Bi₂O₃

    Հավասարումներ

    1)Լուծել հավասարումները․
    |x| = 3 X= 3,-3
|x| = 9 X= 9, -9
|x| = 0 X=0
|x| = -5 լուծում չկա
|x| = 18 X=18, -18
|x| — 2 = 5 X= 7, -7
|x| — 5 = — 3 X= -2, 2 
|x| + 6 = 3 լուծում չկա
|x| — 3 = 3 X= -6, 6
|x| + 10 = 5 լուծում չկա
|x + 6| = 0 X=-6
|x — 5| = 2 X= 7, 3
|x + 9| = 7 X=-2, -16
|4x — 8| = — 6 լուծում չկա
|5x — 5| = 0 X=1
|x — 5| + 3 = — 4 լուծում չկա
|x + 8| + 3 = 1 լուծում չկա
|2x — 6| — 5 = 3 X=7, -1

    2)Լուծել հավասարումները․

    √(x) = 2 X=4
√(x) = 5 X=25
√(x) = 0 X=0
√(x) — 2 = 6 X=8
√(x) — 4 = 1 X=5
√(x) + 4 = 2 X=-2
√(x — 2) = 2 X=4
√(x + 3) = 3 X=0
√(x — 8) = — 3 լուծում չկա
√(2x — 5) = 2 = X=3.5
√(4x — 4) = 0 X=1
√(3x — 1) = 3 X=10/3
√(2x — 4) = √(x + 2)
√(5x + 3) =√(3x — 4) 
√(2x + 6) = √(x + 2)
√(6x — 6) = √(4x — 8) 
√(4 — x) = √(1 — 2x) 
√(5x — 5) = √(3x + 6)

    3)Լուծել հավասարումները․
    x — √(x) — 6 = 0 X =9
2x — 3√(x) — 2 = 0 X=4, 0.25
x — 4√(x) — 5 = 0 X=25
x — 3√(x) + 2 = 0 X=1, 4
x — √(x) — 12 = 0 X=16
x — 7√(x) + 10 = 0 X=2, 25

    March 9-13

    What music or song do you like listening to? «What is your favorite song, and why do you like it?» Write about your favorite song in details. Who is the author, singer, and lyricist, and what are its origins?

    My Favourite Song is Dj Nariman — Dreams, I love that song it’s a famous Ufc 280 athlete Islam Makhachevs Wallkout song. And my Favourite singer is Michael Krug(Michael Vorobev) my Dad used to listen his songs. and We both Like his Voice and Song Lyrics.

    Մարտի 30-ից ապրիլի 3

    Մուտացիա — դա գենետիկական նյութի (ԴՆԹ-ի) փոփոխությունն է։ Այն կարող է առաջանալ ներքին և արտաքին գործոնների ազդեցությամբ։ Մուտացիաները լինում են գենային, քրոմոսոմային և գենոմային։ Դրանք կարող են լինել վնասակար, օգտակար կամ չեզոք։ Մուտացիաների կարևոր դերը գենետիկական բազմազանության ապահովումն է։

    1.Ի՞նչ է մուտացիան։


    ա) Բջջի բաժանում


    բ) Գենետիկական նյութի փոփոխություն


    գ) Սպիտակուցների սինթեզ


    դ) Էներգիայի արտադրություն

    2.Մուտացիաները կարող են առաջանալ՝


    ա) Միայն արտաքին գործոններից


    բ) Միայն ներքին գործոններից


    գ) Ներքին և արտաքին գործոններից


    դ) Չեն առաջանում

    3.Ո՞րն է գենային մուտացիայի օրինակ։


    ա) Քրոմոսոմների թվի փոփոխություն


    բ) ԴՆԹ-ի նուկլեոտիդների հաջորդականության փոփոխություն


    գ) Օրգանիզմի ձևի փոփոխություն


    դ) Բջջի մահ

    4.Ո՞րն է քրոմոսոմային մուտացիա։


    ա) Գենի կառուցվածքի փոփոխություն


    բ) Քրոմոսոմների կառուցվածքի փոփոխություն


    գ) Սպիտակուցի փոփոխություն


    դ) ՌՆԹ-ի քանակի փոփոխություն

    5.Գենոմային մուտացիան կապված է՝


    ա) Գենի կառուցվածքի փոփոխության հետ


    բ) Քրոմոսոմների թվի փոփոխության հետ


    գ) Սպիտակուցի կառուցվածքի հետ


    դ) Բջջի չափի փոփոխության հետ

    6.Ո՞ր գործոններն են առաջացնում մուտացիաներ։


    ա) Մուտագեններ
բ) Վիտամիններ
գ) Ֆերմենտներ
դ) Հորմոններ

    7.Մուտագենների օրինակ է՝


    ա) Ջուր
բ) Ուլտրամանուշակագույն ճառագայթներ
գ) Թթվածին
դ) Գլյուկոզա

    8.Ո՞ր մուտացիաներն են փոխանցվում սերունդներին։


    ա) Սոմատիկ
բ) Սեռական բջիջներում առաջացած
գ) Մկանային բջիջներում առաջացած
դ) Մաշկի բջիջներում առաջացած

    9.Մուտացիաները կարող են լինել՝


    ա) Միայն վնասակար
բ) Միայն օգտակար
գ) Վնասակար, օգտակար և չեզոք
դ) Միայն չեզոք

    Աշխարհագրության թեստ դասագրքից

    1) Ո՞ր պնդումն է սխալ:

    1) Աշխարհագրության ուսումնասիրության առարկան ամբողջ աշխարհագրական թաղանթն է:

    2) Աշխարհագրության համար կարևորագույն հարցադրումներն են՝ «ի՞նչ», «ինչո՞ւ», «որտե՞ղ» հարցերին:

    3) Աշխարհագրությունն իր ուսումնասիրություններում կիրառում է նաև այլ գիտությունների կողմից ստեղծված գիտելիքները։

    4) Աշխարհագրական թաղանթի բաղադրիչների միջև փոխազդե- ցությունները տարածության մեջ ստեղծում են արտաքնապես և բովանդակորեն տարբերվող տարածական միավորներ:

    2) Նշվածներից ո՞րն է գտնվում ամենամեծ խորության վրա։

    1) արտաքին միջուկ

    2) միջնապատյան

    3) ներքին միջուկ

    4) երկրակեղև

    3) Նշված դարաշրջաններից որի՞ ժամանակ են առաջացել նավթի, գազի, ածխի, աղերի պաշարներ:

    1) Արխեյ

    2) Պալեզոյ

    3) Մեզոզոյ

    4) Կայնոզոյ

    4) Ինչպե՞ս է կոչվում մայրցամաքներին կից, օվկիանոսների մինչև 200 մ խորությամբ հատվածը:

    1) մայրցամաքային ծանծաղուտ

    2) օվկիանոսային փողրակ

    3) մայրցամաքային լանջ

    4) կղզային աղեղ

    5) Նշված երկրներից որի՞ պետական կարգն է բացարձակ միապե տություն:

    1) Օման

    2) Նորվեգիա

    3) Բելգիա

    4) Ֆրանսիա

    6 ) Նշված թերակղզիներից ո՞րը չի գտնվում Եվրոպայում:

    1) Պիրենեյան

    2) Արաբական

    3) Ապենինյան

    4) Բալկանյան

    7) Համաձայն ՄԱԿ-ի կատարած բաժանման՝ ի՞նչ տարածաշրջան չկա Եվրոպայում։

    1) Հյուսիսային

    2) Կենտրոնական

    3) Հարավային

    4) Արևելյան

    8) Նշվածներից ո՞ր քաղաքում է գտնվում Եվրոպական խորհրդարանի նստավայրը։

    1) Ստրասբուրգ

    2) Բրյուսել

    3) Դյուսելդորֆ

    4) Բեռլին

    9) Նշվածներից ո՞ր երկիրը ելք ունի դեպի ծով:

    1) Սլովակիա

    2) Հունգարիա

    3) Ռումինիա

    4) Մոլդովա

    10) Ո՞ր երկրում է գտնվում Կառովի Վարիի հանքային բուժիչ ջրերի աղբյուրները։

    1) Չեխիա

    2) Հունգարիա

    3) Ուկրաինա

    4) Ռումինիա

    11) Նշվածներից ո՞ր լեզուն է պատկանում հնդեվրոպական լեզվաընտա- նիքի սլավոնական լեզվախմբին:

    1) բուլղարերեն

    2) ռումիներեն

    3) հունգարերեն

    4) մոլդովերեն

    12 ) Քարտեզ 1-ում Ա տառով ո՞ր լեռնաշղթան է նշված․

    1) Դրակոնյան

    2) Ատլասի

    3) Կապի

    4) Անդեր

    13) Քարտեզ 1-ում Գ տառով ո՞ր ջրվեժն է նշված.

    1) Վիկտորիա

    2) Լիվինգսթոն

    3) Իգուասու

    4) Նիագարա

    20.03.26Բաց թողած տեղերում լրացրու բ, պ, փ և ստուգիր ուղղագրական բառարանով:

    1.Ծփալ, աղբակույտ, եղբայր, աղբյուր, ամբարիշտ, տափօղակ, վերամբարձ, ամենասուրբ, ամպհովանի, ամրակոփ, անխաբ, անխափան, ապշել, ապստամբել, արնենալ, ապսե, ապսոսալ, բամբ, բամբասել, բամբել, բորփ:

    2.դարպաս, դարբին, խաչեղբայր, գամփռ, գինարբուք, գիպս, գոմաղբ, գռփել, գրաբար, դարբին, Աբխազիա, աղբանոց, Արփինե, դափնեպսակ, եղբայր, երբ, երբեմն, երբևիցե, երեսսրբիչ, երկնահուպ, երփներանգ, զամբիկ։

    3.ըմբիշ, բամբակ, թափառել, թափք, խաբեություն, թմբլիկ, թմբկաթաղանթ, թպրտալ, թրմփալ, թփթփացնել, թփուտ, ժայռակոփ, իբրև, լեփ-լեցուն, լիրբ, խաբեբան, խաբկանք, խարխափել, խծբծանք, նրբանցք։

    սրբագրել, խաբուսիկ, նրբիրան, ողբալ, սրբապատկեր, աղբարկղ, դափնեվարդ,, երբևէ, խոպան, եր.ներանգ, թապթփել, խաբել, խոփ, ծոպավոր:

      Design a site like this with WordPress.com
      Get started