Ով է ավելի հզոր
Մի արքա էր ապրում, ում համար անտանելի էր այն միտքը, որ ինչ-որ մեկը կարող է իրենից ավելի հզոր լինել: Մի անգամ նա կանչեց իր նախարարներին ու հարցրեց նրանց.
— Ո՞վ է ավելի հզոր՝ ե՞ս, թե՞ Աստված: Նախարարները վախից դողացին ու մտածելու ժամանակ խնդրեցին: Նրանք բոլորն էլ երիտասարդ չէին, ու ոչ ոք չէր ուզում ենթարկվել հալածանքների: Բայց նրանք արժանավոր մարդիկ էին ու չէին ցանկանում ստել:
— Թողեք այդ գործը ինձ, ես կգտնեմ, թե ինչ պատասխանեմ գերագույնին,- ասաց ամենատարեց նախարարը:
Հաջորդ օրը հավաքվել էր ողջ արքունիքը: Եկել էր տարեց նախարարը: Նա խոնարհվեց արքայի առաջ ու հայտարարեց.
— Օ՜, տիրակալ, դու, անկասկած, ավելի հզոր ես, քան Աստված:
Արքան ոլորեց իր երկար բեղերն ու հպարտորեն բարձրացրեց գլուխը: Իսկ ծերունին շարունակեց.
— Դու ավելի հզոր ես, որովհետև կարող ես բոլորիս արտաքսել քո թագավորությունից, իսկ Աստված չի կարող, որովհետև նրա թագավորությունն ամենուր է, և այնտեղից ոչ մի տեղ չես գնա:
Իմ միտքը․ չի կարելի Աստծո և նրա թագավորության մասին նման ձևով խոսալ։ Աստված ամենից էլ հզոր է, բայց նա մեզ սիրում է, մահացել է խաչի վրա մեր մեղքերի համար և հայրություն է առել, դարձրեել է մարդ։
Արժեք
Մի մարդ սիրում էր գուշակել տառային հապավումները: Մի օր նա գնաց ուսուցչին տեսնելու և հպարտությամբ պատմեց իր որոնումների մասին: Ուսուցիչն ասաց.
-Լավ: Գնա տուն և կռահիր ԱԲՈՄՆՉ հապավման թաքնված իմաստը: Մարդը երկար փորձում էր կռահել, թե ինչ է նշանակում այդ հապավումը: Երբ նա հետ վերադարձավ` ուսուցիչը մահացել էր:
-Այժմ ես երբեք չեմ կարող ճշմարտությունն իմանալ,- հառաչեց մարդը: Այդ պահին հայտնվեց ուսուցչի ավագ աշակերտը: Նա ասաց.
— Եթե դու վշտացել ես, որ չես կարող գտնել, թե ինչ է նշանակում ԱԲՈՄՆՉ հապավումը, ես այն կբացեմ: Այն այսպես է հնչում. «Այս բառերը ոչ մի նշանակություն չունեն»:
-Ինչո՞ւ էին ինձ այդպիսի հիմար առաջադրանք տվել, — բղավեց տարակուսած մարդը:
-Եթե քեզ մոտ է գալիս ավանակը, դու նրան կաղամբ ես տալիս: Դա նրա սնունդն է ու կապ չունի, թե նա ինչպես է այն անվանում: Ավանակները հավանաբար, մտածում են, որ կարևոր բան են անում, բայց նրանք պարզապես կաղամբ են ուտում:
Իմ միտքը․ Այս պատմությունը ցույց է տալիս, որ ոչ ամեն ինչ ունի իմաստ։ Մարդիկ հաճախ փնտրում են այն, որտեղ պարզապես չկա։ Մեր կյանքում էլ հաճախ պետք է ընդունենք պարզ իրականությունը, ինչպես ավանակը կաղամբը ուտում է առանց հարցնելու։
Աշխարհը և մենք
Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ պալատ մտավ մի շուն: Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական արտացոլանքների հետ պայքարում:
Իմ միտքը․ Շունը սարսափել է իր սեփական արտացոլումներից ու ոչ մի իրական վտանգ չէր եղել։ Դա ինձ հիշեցրեց, որ հաճախ մենք ինքներս մեզի համար ստեղծում ենք ամենադժվար ու վտանգավոր «թշնամիներին»։ Մարդիկ շատ ժամանակ վախենում են իրոք գոյություն չունեցող խնդիրներից։
