Հասարակագիտության առաջադրանքներ նախատեսված 10-րդ դասարանի սովորողների համար․ «Լեզվակռիվ, քննարկում և բանավեճ»

Առաջադրանքներ նախատեսված 10-րդ դասարանի սովորողների համար

Հասարակագիտություն

Թեմա՝ «Լեզվակռիվ, քննարկում և բանավեճ»

1. Հասկացությունների ընկալում

Ի՞նչ է լեզվակռիվը։ Ինչո՞վ է այն տարբերվում սովորական զրույցից կամ կարծիքների փոխանակումից։

Լեզվակռիվը վիճաբանություն է, որի ժամանակ մարդիկ փորձում են ոչ թե հասկանալ միմյանց, այլ հաղթել կամ վիրավորել դիմացինին։ Սովորական զրույցում մարդիկ հանգիստ փոխանակվում են մտքերով։

Ի՞նչ է քննարկումը։ Ո՞րն է քննարկման հիմնական նպատակը։

Քննարկումը որևէ հարցի կամ խնդրի շուրջ տարբեր կարծիքների փոխանակումն է։ Դրա հիմնական նպատակը հարցը ավելի լավ հասկանալն ու հնարավոր լուծումներ գտնելն է։

Ի՞նչ է բանավեճը։ Ինչո՞վ է բանավեճը տարբերվում քննարկումից։

Բանավեճը տարբեր տեսակետների հիմնավորված ներկայացումն ու պաշտպանությունն է։ Քննարկումը կարող է լինել ավելի ազատ, իսկ բանավեճում կողմերը սովորաբար ունեն հստակ հակադիր տեսակետներ և փաստարկներ։

Կարո՞ղ է քննարկումը վերածվել լեզվակռվի։ Ի՞նչ պայմաններում։

Այո՛։ Այն կարող է վերածվել լեզվակռվի, եթե մասնակիցները սկսեն վիրավորել միմյանց, չլսել դիմացինին կամ փորձել ամեն գնով ապացուցել իրենց ճիշտ լինելը։

Կարո՞ղ է բանավեճը վերածվել լեզվակռվի։ Բերե՛ք հնարավոր օրինակ։

Այո՛։ Օրինակ՝ եթե բանավեճի ժամանակ մասնակիցը փաստարկների փոխարեն սկսի վիրավորել դիմացինին։

Ձեր կարծիքով՝ լեզվակռվի ժամանակ մարդիկ ավելի շատ փորձում են հասկանալ միմյանց, թե՞ հաղթել միմյանց։ Հիմնավորե՛ք պատասխանը։

Նրանք ավելի շատ փորձում են հաղթել միմյանց, որովհետև լեզվակռվի ժամանակ մարդիկ հաճախ չեն լսում դիմացինի կարծիքը և կենտրոնանում են վիճելու վրա։

2. Վերլուծական հարցեր

Պատկերացրե՛ք, որ երկու մարդ ունեն նույն խնդրի վերաբերյալ հակադիր տեսակետներ։ Ի՞նչը կարող է որոշել՝ նրանց զրույցը կվերածվի՞ քննարկման, բանավեճի, թե՞ լեզվակռվի։

Դա կախված է նրանց վերաբերմունքից, խոսելու ձևից և միմյանց լսելու պատրաստակամությունից։ Հարգալից խոսակցությունը կարող է դառնալ քննարկում կամ բանավեճ, իսկ վիրավորանքները՝ լեզվակռիվ։

Արդյո՞ք հակառակ կարծիք ունենալը կարող է ինքնին կոնֆլիկտ առաջացնել։ Ինչո՞ւ։

Ոչ։ Հակառակ կարծիքը ինքնին կոնֆլիկտ չի առաջացնում։ Կոնֆլիկտ կարող է առաջանալ, եթե մարդիկ չհարգեն միմյանց կարծիքը։

Կարո՞ղ է մարդը բանավեճում պաշտպանել իր տեսակետը՝ միաժամանակ հարգելով հակառակ տեսակետ ունեցող մարդուն։ Ինչպե՞ս։

Այո՛։ Նա պետք է ներկայացնի փաստարկներ, լսի դիմացինին և քննադատի գաղափարը, ոչ թե մարդուն։

Ի՞նչ տարբերություն կա հետևյալ երկու մոտեցումների միջև․

«Դու սխալ ես» և «Ես համաձայն չեմ քո տեսակետի հետ, որովհետև…»։

Ինչպե՞ս է փոխվում խոսակցության բնույթը։

«Դու սխալ ես» արտահայտությունը կարող է հնչել որպես անձնական հարձակում։ «Ես համաձայն չեմ քո տեսակետի հետ, որովհետև…» արտահայտությունը բացում է հանգիստ քննարկման հնարավորություն։

Ինչո՞ւ են մարդիկ երբեմն անձնական վիրավորանքների անցնում, երբ չեն կարողանում հիմնավորել իրենց տեսակետը։

Որովհետև նրանք չեն կարողանում իրենց տեսակետը պաշտպանել փաստերով և փորձում են փոխարենը ճնշել կամ վիրավորել դիմացինին։

Կարո՞ղ է մարդը բանավեճում փոխել իր կարծիքը։ Ձեր կարծիքով՝ դա պարտությո՞ւն է, թե՞ կարող է լինել մտածողության արդյունք։ Հիմնավորե՛ք։

Այո՛, մարդը կարող է փոխել իր կարծիքը։ Դա պարտություն չէ, եթե նա նոր փաստերի և լավ հիմնավորումների շնորհիվ հասկանում է, որ իր նախկին կարծիքը ճիշտ չէր։

Ի՞նչն է ավելի կարևոր բանավեճում՝ հաղթե՞լը, թե՞ հիմնավորված տեսակետ ներկայացնելը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Ավելի կարևոր է հիմնավորված տեսակետ ներկայացնելը, որովհետև բանավեճի նպատակը միայն հաղթելը չէ, այլ հարցը ավելի լավ հասկանալը։

Ի՞նչ դեր ունեն փաստերը և օրինակները բանավեճի ժամանակ։ Կարո՞ղ է միայն անձնական կարծիքը բավարար լինել մյուսին համոզելու համար։

Փաստերն ու օրինակները օգնում են հիմնավորել տեսակետը։ Միայն անձնական կարծիքը սովորաբար բավարար չէ մյուսին համոզելու համար։

3. Իրավիճակների վերլուծություն

Կարդացե՛ք իրավիճակները և որոշե՛ք՝ տվյալ դեպքում գործ ունենք լեզվակռվի, քննարկման, թե բանավեճի հետ։ Յուրաքանչյուր պատասխանը հիմնավորե՛ք։

Իրավիճակ 1.

Երկու սովորողներ տարբեր կարծիքներ ունեն՝ արդյոք դպրոցական համազգեստը պարտադի՞ր պետք է լինի։ Նրանք հերթով ներկայացնում են իրենց տեսակետները, բերում օրինակներ և արձագանքում միմյանց փաստարկներին։

Պատասխան՝ բանավեճ։ Նրանք ունեն հակադիր տեսակետներ, ներկայացնում են փաստարկներ և արձագանքում միմյանց։

Իրավիճակ 2.

Երկու ընկերներ վիճում են։ Նրանցից մեկը ասում է․ «Դու ընդհանրապես ոչինչ չես հասկանում», իսկ մյուսը պատասխանում է․ «Դու ինքդ ես ոչինչ չհասկանում»։ Զրույցը շարունակվում է վիրավորանքներով։

Պատասխան՝ լեզվակռիվ։ Նրանք այլևս չեն քննարկում խնդիրը և անցնում են վիրավորանքների։

Իրավիճակ 3.

Դասարանում սովորողները քննարկում են՝ արդյոք սոցիալական ցանցերը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն ունեն երիտասարդների վրա։ Յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետը և փորձում հիմնավորել այն։

Պատասխան՝ քննարկում։ Սովորողները տարբեր կարծիքներ են ներկայացնում և փորձում են դրանք հիմնավորել։

Իրավիճակ 4.

Բանավեճի ընթացքում սովորողներից մեկը ոչ թե պատասխանում է դիմացինի փաստարկին, այլ ասում է․ «Քո ասածը լուրջ ընդունել չի կարելի, որովհետև դու միշտ այդպես ես մտածում»։

Պատասխան՝ լեզվակռվի անցնելու վտանգ։ Սովորողը չի պատասխանում փաստարկին, այլ անձնական վերաբերմունք է արտահայտում։

Հարց․ Ո՞ր իրավիճակներում է խոսակցության մասնակիցը հեռանում թեմայից և անցնում անձնական վերաբերմունքի։ Ինչո՞ւ։

Այդպիսի անցում կա 2-րդ և 4-րդ իրավիճակներում։ 2-րդում կան ուղղակի վիրավորանքներ, իսկ 4-րդում անձի մասին խոսքը փոխարինում է փաստարկի քննարկմանը։

4. Ինքնուրույն վերլուծական աշխատանք

Ընտրե՛ք որևէ թեմա, որի շուրջ հասարակության մեջ կարող են լինել տարբեր կարծիքներ, օրինակ՝

բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցում,

սոցիալական ցանցերի ազդեցությունը,

դպրոցական համազգեստը,

արհեստական բանականության օգտագործումը կրթության մեջ,

տնային առաջադրանքների անհրաժեշտությունը։

Ընտրված թեմայի շուրջ պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

Ո՞րն է խնդիրը։

Ընտրում եմ արհեստական բանականության օգտագործումը կրթության մեջ։ Խնդիրն այն է, թե ինչպես օգտագործել այն այնպես, որ այն օգնի սովորելուն, ոչ թե փոխարինի սովորողի սեփական աշխատանքին։

Ի՞նչ տարբեր տեսակետներ կարող են ունենալ մարդիկ այս հարցի վերաբերյալ։

Ոմանք կարծում են, որ արհեստական բանականությունը կարող է օգնել սովորողներին ավելի արագ հասկանալ նյութը։ Մյուսները կարծում են, որ դրա չափից շատ օգտագործումը կարող է նվազեցնել ինքնուրույն աշխատելու կարողությունը։

Որո՞նք կարող են լինել յուրաքանչյուր տեսակետի հիմնական փաստարկները։

Դրական կողմի փաստարկն այն է, որ այն կարող է արագ բացատրել դժվար թեմաները և օգնել սովորել։ Բացասական կողմի փաստարկն այն է, որ սովորողը կարող է պարզապես պատճենել պատասխանը և չսովորել։

Ի՞նչ հակափաստարկներ կարող են ներկայացվել։

Կարելի է ասել, որ արհեստական բանականությունը պարզապես գործիք է, և դրա ազդեցությունը կախված է այն օգտագործելու ձևից։

Ինչպե՞ս կարելի է քննարկել այս հարցը՝ առանց այն լեզվակռվի վերածելու։

Պետք է լսել բոլոր կարծիքները, չվիրավորել դիմացինին և խոսել փաստերով ու օրինակներով։

Ի՞նչ կանոններ պետք է պահպանեն քննարկման մասնակիցները։

Պետք է հերթով խոսել, լսել միմյանց, չվիրավորել, չընդհատել և հիմնավորել սեփական տեսակետը։

Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է տարբերվում համոզելը և պարտադրելը։

Համոզելը հիմնված է փաստերի և բացատրությունների վրա, իսկ պարտադրելը նշանակում է ստիպել մարդուն ընդունել կարծիքը՝ առանց ազատ ընտրության։

Ի՞նչ պայմաններում կարող է բանավեճը նպաստել խնդրի ավելի լավ հասկանալուն։

Երբ մասնակիցները ներկայացնում են փաստեր, լսում են հակառակ տեսակետը և պատրաստ են հաշվի առնել նոր տեղեկությունը։

5. Վերջնական մտածելու հարց

Եթե երկու մարդ երբեք չեն փոխում իրենց կարծիքը, արդյո՞ք նրանց միջև իրական քննարկում կամ բանավեճ կարող է տեղի ունենալ։

Այո՛, նրանց միջև կարող է տեղի ունենալ քննարկում կամ բանավեճ։

Քննարկման համար պարտադիր չէ, որ մարդը փոխի իր կարծիքը։

Կարևոր է, որ նա լսի դիմացինի տեսակետը։

Նա նաև պետք է կարողանա ներկայացնել իր կարծիքի պատճառները։

Օրինակ՝ երկու սովորող կարող են տարբեր կարծիք ունենալ դպրոցում հեռախոսների օգտագործման մասին։

Նրանք կարող են ներկայացնել փաստեր և օրինակներ՝ առանց միմյանց վիրավորելու։

Նույնիսկ եթե վերջում երկուսն էլ մնան իրենց կարծիքին, նրանք կարող են ավելի լավ հասկանալ հարցը։

Բանավեճը կարող է օգնել տեսնել խնդրի տարբեր կողմերը։

Կարևոր է ոչ թե անպայման փոխել կարծիքը, այլ պատրաստ լինել լսելու և մտածելու։

Այսպիսով, տարբեր կարծիքները չեն խանգարում իրական քննարկմանը, եթե կա հարգանք և հիմնավորված խոսք։

Հայոց լեզու 15.09.2026

1.Տեքստ եւ վերնագիր։ Ինչի՞ համար է վերնագիրը (մտագրոհ)

Իմ կարծիքով՝ ամեն ինչ պետք է անուն ունենա։ Բանաստեղծությունը նույնպես պետք է ունենա վերնագիր, որպեսզի ընթերցողը նախապես որոշակի ակնկալիք ունենա ստեղծագործության բովանդակության վերաբերյալ։

2.Վերնագրի նպատակների գունապնակը՝
հուշել․․․․
հակել, տրամաադրել որեւէ գաղափարի․
թաքցնել ասելիքի բուն նպատակը․
առիթ ստեղծել, որ ընթերցողը հետաքրքրվի։

3.Ինչ ակնարկ կա «Ալիևն ընդունեց Էրդողանին» արտահայտության մեջ։

2 իսլամական իշխանություններ միացան ընդդեմ 1 քրիստոնեական պետության։

4.Հոդվածի հեղինակն ուշադրություն է հրավիրում «Ընդունեց» բառի վրա․ ինչ կարող է դա նշանակել։

Ընդունեց, այսինքն հասկացավ, համաձայնվեց, ընդունեց առաջարկը կամ միտքը, և դրան դեմ չգնաց։

5.Հետևություններ նոր տեղեկություններից հետո։

Առաջադրանք

Շարադրիր մտքերդ «Վերնագրի մոգական ուժը» թեմայով։

Վերնագրի մոգական ուժն այն է, որ այն մի քանի բառով կարող է գրավել ընթերցողի ուշադրությունը և ամփոփել ամբողջ տեքստի գլխավոր միտքը

Սեպտեմբերի 14-18 /Շարունակություն/

Էլ դասագիրք՝ «Համաշխարհային պատմություն», 10-րդ դասարան

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Քաղաքակրթություններ՝ առասպելական և վարկածային․
ա/ Պատմությունն ու ես։ Պատմության ուսումնասիրման կարևորությունը

բ/ Քաղաքակրթություն

գ/ Հնագույն քաղաքակրթությունների ազդեցությունը արդի աշխարհի վրա /բանավոր, էլ․ դասագիրք՝ էջ 4-9, նաև այլ աղբյուր/․

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք «քաղաքակրթություն» հասկացությունը։ Քաղաքակրթության ի՞նչ տիպեր կան․ ներկայացրե՛ք դրանց բնորոշ կողմերը։

Քաղաքակրթություն — մարդկային հասարակության զարգացման բարձրագույն փուլն է, որին բնորոշ են պետությունը, քաղաքները, գիրը և զարգացած տեխնոլոգիաները։

Տիպեր ըստ փուլերի

Ավանդական. Հիմնված է գյուղատնտեսության և ձեռքի աշխատանքի վրա։ Կարգը պահպանվում է ավանդույթներով ու կրոնով. զարգացումը շատ դանդաղ է։

Արդյունաբերական. Հիմնված է մեքենայական արտադրության և գործարանների վրա։ Բնորոշ են քաղաքների արագ աճը, գիտության վերելքը և մարդու իրավունքների կարևորումը։

Հետարդյունաբերական. Հիմնված է գիտելիքի, տեղեկատվության և բարձր տեխնոլոգիաների վրա։ Գերիշխում է ծառայությունների ոլորտը։

Տիպեր ըստ արժեքների

Արևելյան տիպ. Համայնքի և պետության շահը գերակա է անհատից։ Բնորոշ են խիստ ավանդապաշտությունը և կենտրոնացված հզոր իշխանությունը (օրինակ՝ Հին Չինաստան, Եգիպտոս)։

Արևմտյան տիպ. Անհատի ազատությունը, մասնավոր սեփականությունն ու օրենքի գերակայությունը գլխավոր արժեքներն են։ Բնորոշ է արագ առաջընթացը (հիմքը՝ Հին Հունաստան և Հռոմ)։



2․ Համացանցային նյութերի օգտագործմամբ փորձե՛ք գտնել երկրագնդի վրա ապրող այնպիսի ժողովուրդների, որոնք անհավասարաչափ զարգացման հետևանքով դեռևս ապրում են տոհմատիրական հասարակության պայմաններում

Հարավային Ամերիկա

Ամազոնի ավազանում (Բրազիլիա, Պերու, Կոլումբիա) ապրում են տասնյակ մեկուսացած ցեղեր.

Յանոմամի — զբաղվում են որսորդությամբ և պարզունակ հողագործությամբ:

Մաշկո-Պիրո — համարվում են աշխարհի ամենամեծ անհպում (մեկուսացած) ցեղերից մեկը:

Ավա և Կավահիվա — քոչվոր ցեղեր, որոնք լիովին կախված են անտառի բարիքներից:

Աֆրիկայի բնիկներ

Մայրցամաքի խորքերում պահպանվել են հնագույն կենսաձև ունեցող խմբեր. [1]

Բակա ցեղի Պիգմեյներ — բնակվում են Կոնգոյի ավազանի անտառներում, հիմնականում զբաղվում են որսորդությամբ և հավաքչությամբ:

Բուշմեններ (Սան) — Կալահարի անապատի հնագույն բնակիչները, որոնք դեռևս կիրառում են նախնադարյան տեխնիկաներ:

Ասիայի և Օվկիանիայի ժողովուրդներ

Սենտինելցիներ Անդամանյան կղզիներ, Հնդկաստան — աշխարհի ամենամեկուսացած ցեղը: Նրանք ագրեսիվորեն մերժում են ցանկացած արտաքին կապ և ապրում են բացարձակ քարի դարի պայմաններում:

All 12 Tenses In English

Present Tenses
Present tenses describe things happening now, general facts, or ongoing habits.

Present Simple:

Used for habits and facts (e.g., “I work”, “She reads”). Form: Base verb (+s/es for he/she/it).

Present Continuous:

Used for actions happening right now (e.g., “I am working”). Form: am/is/are + verb-ing.

Present Perfect:

Used for past actions with current relevance or life experience (e.g., “I have worked”). Form: have/has + past participle.

Present Perfect Continuous:

Used for ongoing actions that started in the past and continue now (e.g., “I have been working”). Form: have/has been + verb-ing.

Past Tenses
Past tenses describe events that happened before the present moment.

Past Simple:

Used for completed actions at a specific time (e.g., “I worked”). Form: Past form of verb (V2 / -ed).

Past Continuous:

Used for actions in progress at a specific past moment (e.g., “I was working”). Form: was/were + verb-ing.

Past Perfect:

Used for an action completed before another past action (e.g., “I had worked”). Form: had + past participle.

Past Perfect Continuous:

Used for an ongoing past action interrupted by another or lasting until a past point (e.g., “I had been working”). Form: had been + verb-ing.

Future Tenses
Future tenses express beliefs, predictions, or plans regarding time yet to come.

Future Simple:

Used for predictions or spontaneous decisions (e.g., “I will work”). Form: will + base verb.

Future Continuous:

Used for actions in progress at a specific future time (e.g., “I will be working”). Form: will be + verb-ing.

Future Perfect:

Used for actions completed before a future point (e.g., “I will have worked”). Form: will have + past participle.

Future Perfect Continuous:

Used for duration up to a specific future point (e.g., “I will have been working”). Form: will have been + verb-ing.

_______________________________________________________

Tense Look for these Helping Verbs Look for this Main Verb Example


Present Simple None (or do/does for questions) Base form (adds -s/-es for he/she/it) She reads.


Present Continuous am / is / are Verb + -ing I am reading.


Present Perfect has / have Past Participle (V3 / -ed) She has read the book.


Present Perfect Continuous has been / have been Verb + -ing I have been reading.


Past Simple None (or did for questions) Past form (V2 / -ed) She read yesterday.


Future Perfect Continuous will have been Verb + -ing I will have been working.

3 Steps to Identify Any Tense

Find the verbs: Locate the action words in the sentence.

1.Look for “Will”: If you see will, it is instantly a Future tense.

2.Look for “-ing”: If the main verb ends in -ing, it is a Continuous tense.

3.Look for “Have/Has/Had”: If you see these, it is a Perfect tense.

for example: “I will have been working”
Step 1: we have <will> → It is Future.

Step 2: we have <have + been> → It is Perfect.
Step 3: we have <ing> → It is Continuous.

Result: Future Perfect Continuous.

Assignments for 14.09.26

Navigate B1 Learn the words 4a slide 8, ex-es 8a, 10 a slide 9
Choose one topic , write 100-150 words about the topic, post it on your blog and be ready to discuss in class.

8a.

1. Can you explain a little about what Buy Nothing Day means?

2. When you really think about it, the idea of buying things as a way of spending your leisure time is crazy.

3. We believe  shopping makes us happy, but it doesn’t.

4. Yes, I agree , that’s a good point.

5. We all own far too much.

6. Most of the time we prefer  people to buy locally …

7. Most people don’t understand  how difficult it is … 

10a.

In Poster 1 there are some people who are standing inside a shopping basket. I like this one because I think it shows the idea of being trapped by shopping very well. It seems to be saying that we don’t understand that we are in a cage. It’s simple but quite a powerful message. Poster 2 looks quite good, but I’m not sure what it is trying to say. It’s obviously based on the Tetris video game, and the four blocks at the top that say ‘buy’ clearly fit, but I’m not sure it would make me want to stop shopping. I definitely prefer the first one.

How Do We Decide What to Buy?

We decide what to buy through our own free will and choices. For example, when we see something attractive in a shop, we may suddenly want to purchase it, even if we do not really need it. The product can be useful and healthy, or it can be harmful and unnecessary.

Our decisions are also influenced by advertisements, discounts, social media, and other people. Sometimes, we buy something simply because it is popular or because an advertisement makes it look interesting. However, this can make us spend money on things we do not actually need.

“I think we should always ask ourselves, ‘Do I really need this?’ or use the 30-Day Savings Rule before buying something. As a wise old man with a white beard once said: ‘If you want to buy something, wait for 30 days. If you still want it, purchase it.’

Assignments for 11.09.26

504 Essential Words Lesson 1, slide 7, page 6 Learn the words with their definitions
Do the ex-es Fill in the Blanks, Word Detective slide 8, page 7

Assigment

Fill in the Blanks

1.As I looked at all the data the salesman showed me, I knew that I was getting more and more mixed up.

2.I used tact when I told my fat uncle that his extra weight made him look better.

3.When the guard saw that the cot was vacant, he realized that the prisoner had left the jail.

4.Although he took an oath on the Bible, Sal lied to the jury.

5.My aunt was so jealous of our new couch that she bought one just like it.

6.I enjoyed reading the story of the gallant man who put his cloak over a mud puddle so that he queen would not dirty her feet.

7.The loss of Claudia’s eyesight was a hardship which she learned to live with.

8.The driver was forced to abandon his car when two of the tires became flat.

9.Betty could not qualify for the Miss Teenage America Contest because she was twenty years old.

10.The blade was so keen that I cut myself in four places while shaving.

11.Unaccustomed to being kept waiting, the angry woman marched out of the store.

12.Because he was a bachelor, the movie actor was invited to many parties.

Word Detective

1.a promise that something is true: oath

2.sharp; eager; intense: keen

3.to desert; to leave without planning to come back: abandon

4.something that is hard to bear: hardship

5.to become fit: qualify

6.wanting what someone else has: jealous

7.brave; showing respect for women: gallant

8.a man who has not married: bachelor

9.facts; information: data

10.the ability to say the right thing: tact

11.empty; not filled: vacant

12.not used to something: unaccustomed

11.09.2026 Հասարակագիտություն, 10-րդ դասարանի առաջադրանք

Ծանոթացե՛ք հոգեբանության բաժնի «Խառնվածք» թեմային և ուսումնասիրե՛ք խառնվածքի հիմնական տեսակները։

Այնուհետև կատարե՛ք հետևյալ առաջադրանքները․

1.Ներկայացրե՛ք, թե ինչ է խառնվածքը և ինչ նշանակություն ունի այն մարդու վարքի ու հաղորդակցության մեջ։

Մարդու հոգեկան առանձնահատկությունների ամբողջությունն է, որը ազդում է նրա վարքի, զգացմունքների և մարդկանց հետ շփվելու ձևի վրա։ Այն ցույց է տալիս, թե մարդը ինչպես է արձագանքում տարբեր իրավիճակներին։

2.Բնութագրե՛ք խառնվածքի հիմնական տեսակները՝ առանձնացնելով դրանց բնորոշ հատկանիշները։

Սանգվինիկ — ակտիվ, շփվող, ուրախ, հեշտ է հարմարվում նոր իրավիճակներին

Խոլերիկ — եռանդուն, արագ արձագանքող, վճռական, բայց երբեմն կարող է լինել անհամբեր և բուռն։

Ֆլեգմատիկ — հանգիստ, համբերատար, հավասարակշռված և հետևողական։

Մելանխոլիկ — զգայուն, մտածող, ուշադիր և ավելի հանգիստ։ Նա կարող է երկար մտածել տեղի ունեցածի մասին։

3.Փորձե՛ք ձեր ձեռք բերած գիտելիքների հիման վրա որոշել ձեր խառնվածքի առավել արտահայտված տեսակը։


Ֆլեգմատիկ և Մելանխոլիկ:

4.Նշե՛ք առնվազն 3 հատկանիշ, որոնցով հիմնավորում եք ձեր ընտրությունը։

Շատ հանգիստ և համբերատար եմ, բայց հոգու խորքում նաև շփվող և <<քաղցր արյունով>> և յիգյարով մարդ:

5.Ներկայացրե՛ք մեկ իրավիճակ ձեր առօրյայից, որտեղ ձեր խառնվածքի առանձնահատկությունն արտահայտվել է։

Դպրոցում, Շատ չեմ խոսում միքիչ պասսիվ եմ, բայց կփորձեմ հակառակը:

6.Վերջում պատասխանե՛ք հարցին․
«Ինչպե՞ս կարող է սեփական խառնվածքի ճանաչումն օգնել մարդուն ինքնաճանաչման, ուրիշների հետ հաղորդակցության և սեփական վարքը կառավարելու հարցում»։

Օգնում է հասկանալ սեփական ուժեղ և թույլ կողմերը։ Դա նաև օգնում է ավելի լավ հասկանալ ուրիշների վարքը, ճիշտ շփվել նրանց հետ և անհրաժեշտության դեպքում կառավարել սեփական զգացմունքներն ու արձագանքները։

Կարևոր է․ առաջադրանքը կատարելիս մի՛ փորձեք պարզապես ձեզ համապատասխանեցնել որևէ տեսակի։ Հիմնվե՛ք թեմայի ուսումնասիրության և սեփական վարքի դիտարկման վրա։

Navigate B1 plus Voxpops Unit 1 <<How do i keep in touch with my friends?>>

1.How do you keep in touch with your friends?

by hanging out with them, calling, organizing meetings. We also text each other when we are busy and can’t meet in person.

2.Do you think Facebook and Linkedin friends are real friends?

it’s 50/50. Some people you meet online can become real friends, but most of the time, online connections are just acquaintances. A real friendship usually needs personal communication and spending time together.

Assignments for 10.09.26

1. Choose the correct options to complete the text about Facebook.

There are over one billion Facebook users worldwide. And this number is increasing all the time. It is clear that Facebook has changed the way we have looked at friendship. The word “friend” has become a verb, and “friends” now include people we only know online and who we have never met. One positive side to Facebook is that friends who have lost contact, often many years ago, are now able to get in touch again. “And more people are connecting with old friends via Facebook,” says a spokesperson for the website. “And Facebook also means that friends never need to lose touch; people can stay friends for life.”

2. Complete the conversations with present simple, present continuous or present perfect form of the verbs in brackets.

1

A: Where do you work?
B: Well, normally I work in Berlin, but I am working in Stuttgart at the moment.

2

A: Have you known Jake?
B: Yes, we have known each other for a few years.

3

A: Do you live in London?
B: Yes, I do. Actually, I have lived there all my life.

4

A: Jameela’s busy at the moment. She is having a piano lesson.
B: Oh yes, of course. She has one every Wednesday.

5

A: Are you emailing Andy yet?
B: I am emailing him right now, actually.

6

A: How many Facebook friends have you got?
B: Not many. I think I have got about fifty or sixty.

7

A: I am looking for my phone.
B: have you looked in the kitchen? I think I saw it in there a few minutes ago.

8

A: You see Karen quite often, don’t you?
B: Usually, yes. But I haven’t seen her for a few weeks now.

9

A: I am reading a great book at the moment – Tribal Life by Bruce James. Have you read it?
B: No, but I have read another one of his books.

Կազմել Նախադասություններ

Մեծ

Նա մեծ սիրտ ունի և միշտ օգնում է կարիքավորներին։

Խոշոր

Նա համարվում է մեր դարաշրջանի ամենախոշոր գրողներից մեկը։

Ահռելի

Այդ նախագծի ձախողումը ընկերության համար ահռելի կորուստ եղավ։

Հսկայական

Նժդեհին կարդալով դու հսկայական գիտելիքներ ձեռք կբերես։

Create your own website, free on WordPress.com.Create your own website.
Start free