Բրազիլիա

1.Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը:

Գտնվում է Հարավային Ամերիկայի արևելքում, սահմանակից է 10 երկրի և Ատլանտյան օվկիանոսին։

2.Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երլրնրեը
Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները: 

Բնական ռեսուրսներ, բարենպաստ դիրք, բազմազան կլիմա, մեծ բնակչություն, էներգետիկ պաշարներ։

3.Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը

Գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էներգետիկա, ծառայություններ, հանքարդյունաբերություն։

Բնական աղետներ

1.Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:

Հորդացումներ:
Առաջանում են ուժեղ անձրևներից, գետերի արտահոսքից կամ ձնհալքից։ Վնասում են տներ, բերքեր, ջրի պաշարներ։ Պայքարի միջոցներ՝ ամբարտակներ, ջրահեռացման համակարգեր, նախազգուշացում։

2.Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:

Բնական՝ կայծակ, ջերմային ալիքներ։ Մարդկային՝ անզգուշություն կրակի հետ, մետաղական իրերի թափոններ, անօրինական այրումներ։ Օրինակ՝ Ավստրալիայի 2019-2020 թթ. հրդեհները մեծ մասամբ սկսվել էին մարդկանց անփութությունից։

3.Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:

Վնասվում են բուսական և կենդանական աշխարհները, մթնոլորտ է արտանետվում մեծ քանակությամբ CO₂, էկոհամակարգերը կործանվում են։

4.Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ: 

Հսկողության և կանխարգելման համակարգերի ուժեղացում, հրդեհավտանգ շրջանների կանոնավոր մաքրում, բնակչության իրազեկում։

    Ամերիկայի Միացալ Նահանգներ(ԱՄՆ)

    Տարածքը՝ 9,4 մլն կմ

    Բնակչությունը` 313 մլն մարդ

    Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն

    Պետական կարգը՝ դաշնային հանրապետություն

    Ամերիկայի Միացյալ Նահանգները 50 նահանգներից բաղկացած երկիր է և զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայի զգալի մասը։ Ալյասկա նահանգը գտնվում է մայրցամաքի հյուսիս-արևմուտքում, իսկ Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։ Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող խոշոր քաղաքները ներառում են Նյու Յորքը և մայրաքաղաք Վաշինգտոնը: Դրանցից արևմուտք ընկած է մեկ այլ կարևոր քաղաք՝ Չիկագոն, որը հայտնի է իր տպավորիչ ճարտարապետությամբ։ Իսկ արեւմտյան ափին Լոս Անջելեսն է՝ իր հայտնի հոլիվուդյան կինոստուդիաներով։

    Կանադա

    1. 1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:
      Կանադան գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսում՝ Ատլանտյան, Խաղաղ և Հյուսիսային սառցե օվկիանոսների միջեւ։ Այն ունի ամենաերկար ծովային սահմանը և սահմանակից է միայն մեկ երկրին՝ ԱՄՆ-ին։ Տարածքով աշխարհի երկրորդ ամենամեծ պետությունն է։ Նրա աշխարհագրական դիրքը նպաստում է բնական ռեսուրսների հարստությանը և արտաքին առևտրին:

      2. Պատմի՛՛ր կլիմայի, բնական ռեսուրսների մասին:
      Կանադայի կլիման հիմնականում սառը է՝ մերձարքտիկական և չափավոր, սակայն հարավային շրջաններում կլիման մեղմ է՝ համապատասխան բնակեցմանն ու գյուղատնտեսությանը։ Բնական ռեսուրսներով Կանադան չափազանց հարուստ է՝ նավթ, գազ, երկաթ, նիկել, ոսկի, փայտ, ջրային պաշարներ։ Նաև ունի հսկայական անտառային և քաղցրահամ ջրային ռեսուրսներ։

      3. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները:
      Բնական ռեսուրսների հարստություն
      Բարենպաստ աշխարհագրական դիրք
      Բարձր տեխնոլոգիաների զարգացում
      Կայուն ու արդյունավետ կառավարում
      Մարդկային կապիտալի բարձր մակարդակ
      Արտաքին շուկաներ հասանելիություն (մասնավորապես ԱՄՆ-ի հետ տնտեսական ինտեգրում)

      4. Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը:
      Բնական ռեսուրսների արդյունահանում (նավթ, գազ, հանքարդյունաբերություն)
      Անտառային արդյունաբերություն
      Արտադրություն (հատկապես մեքենաշինություն, ավտոմոբիլային արդյունաբերություն)
      Ծառայությունների ոլորտ (ֆինանսներ, ապահովագրություն, կրթություն)
      Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
      Ագրարային տնտեսություն (հատկապես ցորեն, կաթնամթերք)

    Ճապոնիա

    1. Գնահատեք Ճապոնիայի բնական պայմանները՝ որպես տնտեսական զարգացման նախադրյալ:
    Ճապոնիան ունի լեռնային և սեյսմիկ ակտիվ տեղանք, սակավ հողային ռեսուրսներ, սակայն ունի բարենպաստ կլիմա, ծովային հարուստ տարածքներ ու լավ ռազմավարական դիրք։ Չնայած սահմանափակումներին, այս պայմանները նպաստել են ձկնորսության, նավահանգիստների և արտահանման վրա հիմնված տնտեսության զարգացմանը։


    2. Ինչպիսի՞ն է Ճապոնիայի ռեսուրսաապահովվածությունը:
    Ճապոնիան աղքատ է բնական ռեսուրսներով։ Չունի բավարար քանակությամբ նավթ, գազ, ածուխ և հումք, սակայն զարգացրել է ներմուծման, վերամշակման ու տեխնոլոգիական արտադրության վրա հիմնված տնտեսություն։


    3. Բնութագրե՛ք Ճապոնիայի բնակչության վերարտադրությունն ու կազմը:
    Ճապոնիան ունի ծերացող բնակչություն։ Ծնելիության մակարդակը ցածր է, իսկ բնակչության միջին տարիքը բարձր է։ Բնակչության հիմնական մասը ազգությամբ ճապոնացիներ են, էթնիկ փոքրամասնությունները քիչ են։


    4. Բնութագրե՛ք Ճապոնիայի կլիման:
    Ճապոնիայի կլիման բազմազան է՝ հյուսիսում մերձարևադարձային, հարավում՝ արևադարձային։ Տարվա ընթացքում լինում են հաճախակի անձրևներ, թայֆուններ և սեյսմիկ ակտիվություն։ Ձմեռը հյուսիսում ցուրտ է, հարավում՝ մեղմ։


    5. Նշե՛ք երկրի խոշորագույն քաղաքներն, պատմիր Տոկիոյի մասին:
    Ճապոնիայի խոշոր քաղաքներն են՝ Տոկիո, Օսակա, Նագոյա, Կյոտո, Սապպորո, Հիրոսիմա։
    Տոկիոն երկրի մայրաքաղաքն է և աշխարհի ամենամեծ մեգապոլիսներից մեկը։ Այն Ճապոնիայի քաղաքական, տնտեսական, մշակութային և ֆինանսական կենտրոնն է։ Տոկիոն ունի զարգացած ենթակառուցվածք, բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն և համարվում է համաշխարհային ազդեցիկ քաղաք։

    Չինաստան

    1.Գնահատե՛ք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

    8/10

    Դրական Կողմ

    1.Բարենպաստ առևտրային դիրք

    2.Հսկայական բնական ռեսուրսներ

    3.Կլիման աջակցում է գյուղատնտեսությանը

    4.Կենտրոնական դիրք Ասիայում՝ ամուր տնտեսական կապերով

    Բացասական Կողմ

    1.Երկար սահմաններ՝ սահմանային լարվածություն

    2.Նատուրալ աղետներ (երկրաշարժեր, ջրհեղեղներ)

    3.Բնակչության մեծ խտություն

    4.Միջազգային տրանսպորտի դժվարություններ

    2.Ի՞նչ օգտակար հանածոներով է Չինաստանը հարուստ։

    Չինաստանը հարուստ է երկաթի, ածխի, նավթի, բնական գազի, երկնաքարի և կավային հանածոներով:

    3.Ի՞նչ բարենպաստ բնական նախադրյալներ կան Չինաստանի գյուղատնտեսության զարգացման համար:

    Չինաստանի գյուղատնտեսության համար բարենպաստ նախադրյալներ են բերրի հողերը, լայն ջրային ռեսուրսները, բազմազան կլիմայական պայմանները:

    4.Ինչպիսի՞ փոփոխություն է ունեցել Չինաստանի բնակչության աճը, ի՞նչ պատճառով:

    Չինաստանի բնակչությունը աճել է արագ, հատկապես 20-րդ դարի կեսերից, հիմնականում լավ բժշկական պայմանների և բարձր ծնելիության պատճառով:

    5.Բնութագրե՛ք Չինաստանի բնակչության տեղաբաշխումը և ուրբանիզացիան:

    Չինաստանի բնակչությունը կենտրոնացած է հիմնականում արևելյան և հարավային մասերում, որտեղ կան ավելի լավ կլիմայական և տնտեսական պայմաններ: Ուրբանիզացիան բարձրացել է, մեծ քաղաքները, ինչպիսիք են Պեկինը, Շանհայը, աճել են:

    Աշխարագրություն ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՀՆԴԿԱՍՏԱՆ

    1. Որո՞նք են Հնդկաստանի աշխարհագրական դիրքի առանձնահատուկ գծերը:

    Հնդկաստանը գտնվում է Հարավային Ասիայում՝ Հնդկական օվկիանոսի հյուսիսում։ Այն սահմանակցում է Պակիստանին, Չինաստանին, Նեպալին, Բութանին, Բանգլադեշին և Մյանմային։ Երկիրը զբաղեցնում է մեծ կիսակղզի, որը հարավից ողողվում է Արաբական ծովով և Բենգալյան ծոցով։ Հիմալայան լեռները նրա հյուսիսում բնական սահման են ստեղծում։

    2. Բնական ի՞նչ ռեսուրսներով է հարուստ Հնդկաստանը:

    Հնդկաստանը հարուստ է օգտակար հանածոներով, այդ թվում՝ երկաթի հանքաքարով, ածխով, նավթով, բնական գազով, մանգանով, բոքսիտով և ուրանի պաշարներով։ Երկիրը նաև ունի մեծ քանակությամբ ջրային պաշարներ, բերրի հողեր և անտառներ, որոնք կարևոր են տնտեսության համար։

    3. Ինչպե՞ս են ազդում կլիմայական պայմանները Հնդկաստանի գյուղատնտեսական արտադրության կազմակերպման վրա:

    Հնդկաստանի կլիման բազմազան է՝ արևադարձայինից մինչև բարեխառն։ Մուսոնային անձրևները մեծ դեր ունեն գյուղատնտեսության մեջ, քանի որ դրանցից են կախված հիմնական բերքի՝ բրնձի, ցորենի, շաքարեղեգի և այլ մշակաբույսերի աճը։ Չոր շրջաններում ջրային պաշարների սակավությունը խնդիր է գյուղատնտեսության համար, իսկ մուսոնային ուժեղ անձրևները երբեմն կարող են հեղեղների պատճառ դառնալ։

    4. Որո՞նք են Հնդկաստանի բնակչության աճի, կազմի և տեղաբաշխման բնութագրական գծերը:

    Հնդկաստանն աշխարհում երկրորդն է բնակչության թվով՝ ավելի քան 1.4 միլիարդ մարդ։ Այն ունի երիտասարդ բնակչություն, բարձր ծնելիության մակարդակ և արագ աճող քաղաքային բնակչություն։ Բնակչությունը անհամաչափ է բաշխված՝ Գանգեսի դաշտավայրը և ափամերձ շրջանները խիտ են բնակեցված, մինչդեռ անապատային և լեռնային տարածքները՝ ավելի նոսր։

    5. Ի՞նչ գիտես Գանգես գետի մասին:

    Գանգեսը Հնդկաստանի և Բանգլադեշի ամենակարևոր գետերից է։ Այն սկիզբ է առնում Հիմալայներից և թափվում Բենգալյան ծոց։ Գանգեսը համարվում է սրբազան գետ հինդուիզմում, և միլիոնավոր մարդիկ ամեն տարի այցելում են դրա ափերը կրոնական արարողությունների համար։ Այն նաև կենսական նշանակություն ունի Հնդկաստանի գյուղատնտեսության և ջրամատակարարման համար։

    ՀՆԴԿԱՍՏԱՆ

    ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ 

    1. Որո՞նք են Հնդկաստանի աշխարհագրական դիրքի առանձնահատուկ գծերը:

    Հնդկաստանը գտնվում է Հարավային Ասիայում՝ Հիմալայների և Հնդկական օվկիանոսի միջև։ Այն ունի ափամերձ գիծ՝ Արաբական ծովի և Բենգալյան ծոցի երկայնքով։

    2. Բնական ի՞նչ ռեսուրսներով է հարուստ Հնդկաստանը: 

    Հնդկաստանը հարուստ է ածուխով, երկաթով, բոքսիտով, մանգանով, նավթով և բնական գազով։

    3. Ինչպե՞ս են ազդում կլիմայական պայմանները Հնդկաստանի գյուղատնտեսական արտադրության կազմակերպման վրա:

    Կլիման բազմազան է՝ մուսսոնային անձրևները կարևոր դեր են խաղում գյուղատնտեսական մշակաբույսերի աճի ապահովման գործում։

    4.Որո՞նք են Հնդկաստանի բնակչության աճի, կազմի և տեղաբաշխման բնութագրական գծերը:

    Բնակչությունն արագ աճում է, կենտրոնացված է մեծ քաղաքներում, իսկ կազմը բազմազգ է՝ հինդուիստներ, մուսուլմաններ, քրիստոնյաներ և այլոց։

    5. Ի՞նչ գիտես Գանգես գետի մասին:

    Գանգեսը Հնդկաստանի սրբազան գետն է, որը սկիզբ է առնում Հիմալայներից և հոսում դեպի Բենգալյան ծոց։

      Ինքնաստուգում

      1 Ո՞ր պետությունն է գտնվում երկու աշխարհամասում.
      1) Թուրքիան
      2) Իրաքը 3) Սիրիան 4) Լիբանանը

      2 Միջերկրական ծով ելք չունեցող պետություն է.
      1) Կիպրոսը
      2) Սիրիան 3) Լիբանանը 4) Իրաքը

      3Ընտրել «պետություն — մայրաքաղաք» համապատասխանությունների ճիշտ
      շարքը.

      1․Իրաք դ. Բաղդադ

      2․ Իրան բ. Թեհրան

      3․ Լիբանան ա․ Բեյրութ

      4․ Սաուդյան Արաբիա գ․ Էր–Ռիադ
      1) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ 3) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ
      2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա 4) 1–ա, 2–գ, 3–բ, 4–դ

      4 Ո՞ր շարքի երկրները Հարավարևմտյան Ասիայում չեն.
      1) Հայաստան, Վրաստան, Լիբանան
      2) Թուրքիա, Ադրբեջան, Քուվեյթ
      3) Ուզբեկստան, Տաջիկստան,Թուրքմենստան

      4) Սաուդյան Արաբիա, Կիպրոս, Եմեն

      5 Ո՞ր զույգի գետերն են հոսում Հարավարևմտյան Ասիայի տարածքով.
      1) Ամուդարյա և Սիրդարյա 3) Ուրալ և Պեչորա
      2) Տիգրիս և Եփրատ 4) Գանգես և Բրահմապուտրա

      6 Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
      1) Այստեղ է կենտրոնացված ածխի համաշխարհային պաշարների 2/3–ը:
      2) Ծայր հարավային մասն աչքի է ընկնում լեռնային ռելիեֆով:
      3) Տարածաշրջանն աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի մշակությամբ:
      4) Տարածաշրջանի տնտեսապես ամենազարգացած պետությունը Թուրքիան է:

      7 Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.

      1) Լիբանանում զարգացման բարձր մակարդակի է հասել ֆինանսավարկային
      համակարգը:
      2) Տարածաշրջանի տնտեսապես ամենազարգացած պետությունը Իսրայելն է:
      3) Թուրքիայի տնտեսության առաջատար ճյուղը նավթարդյունաբերությունն է:
      4) Իրանը և Իրաքը փյունիկյան արմավի մշակությամբ աշխարհի առաջատար
      երկրներն են:

      8 Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
      1) Այստեղ է առաջացել բուդդայականությունը:
      2) Երկրների մեծ մասի բնակչության կազմում գերակշռում են տղամարդիկ:
      3) Երկրների մեծ մասի արդյունաբերության կառուցվածքում առաջատար դերն
      արդյունահանող ճյուղերինն է:
      4) Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։

      9 Վրաստանի քաղաքներ են.

      1) Ռուսթավին և Կասպին 3) Սումգաիթը և Բաթումը
      2) Իզմիրը և Փոթին 4) Թել Ավիվը

      10 Ընտրել «հանքավայր — հանքային ռեսուրս» համապատասխանությունների
      ճիշտ շարքը.

      1. Տղիբուլի ա. մանգան
      2. Մառնեուլ բ. պղինձ
      3. Ճիաթուրա գ. հանքային ջուր
      4. Բորժոմ դ. քարածուխ
        1) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ
        2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա

      11 Ո՞ր գետն է հոսում Թուրքիայի տարածքով.
      1) Եփրատը
      3) Կուրը
      2) Սիրդարյան 4) Ճորոխը

      12 Ո՞ր լճերն են Թուրքիայի տարածքում.
      1) Ուրմիան և Արալյանը 3) Կասպիցը և Լադոգան
      2) Վանան և Թուզը 4) Օնեգան և Արալյանը

      13 Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
      1) Իսքենդերունը սև մետաղաձուլության խոշորագույն կենտրոնն է:
      2) Երկրի քիմիական արդյունաբերությունն արտադրում է դեղագործական
      ապրանքների համաշխարհային արտադրանքի գերակշիռ մասը:

      3) Էլեկտրաէներգիայի գերակշիռ մասն արտադրվում է ջէկերում:
      4) Թեթև արդյունաբերությունը երկրի արդյունաբերության ավանդական զարգացած ճյուղերից է:

      14 Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
      1) Տարածքի մեծությամբ առաջինն է Հարավարևմտյան Ասիա տարածաշրջանում:
      2) Ափերը ողողում են Սև և Կասպից ծովերի ջրերը:
      3) Հյուսիս–արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային:
      4) Տիգրիս գետի վրա կառուցվել է Թուրքիայի ամենախոշոր՝ Քեբանի ջրամբարը:

      15 Իրանին սահմանակից երկրներ չեն.
      1) Աֆղանստանը և Հայաստանը
      2) Ռուսաստանը և Տաջիկստանը
      3) Թուրքմենստանը և Թուրքիան
      4) Իրաքը և Պակիստանը

      16 Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
      1) Պարսկերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:
      2) Իրանի բնակչության մեծ մասը դավանում է իսլամի շիա ուղղությունը:
      3) Իրանի սև մետաղաձուլության խոշոր կենտրոնը Սպահանն է:
      4) Նավթավերամշակման խոշոր կենտրոն Աբադան քաղաքը Կասպից ծովի
      ափին է:

      17 Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
      1) Երկիրը հարուստ է ջրային և անտառային ռեսուրսներով:
      2) Հարավկասպիական դաշտավայրը երկրի ամենաչորային շրջանն է:
      3) Երկրի կենտրոնական շրջաններում գյուղատնտեսության հիմքը ոռոգովի
      երկրագործությունն է:

      4) Կասպից ծովի ափամերձ շրջաններում գլխավոր մշակաբույսը փյունիկյան
      արմավենին

      Իրան

      1.Գնահատե՛ք Իրանի աշխարհագրական դիրքը: Ցո՛ւյց տվեք դրա ուժեղ և թույլ կողմերը:

      Իրանը զբաղեցնում է ռազմավարական դիրք Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում՝ սահմանակցելով մի քանի երկրներին և ունենալով ելք Պարսից ու Օմանի ծոցեր։ Այս դիրքը նրան դարձնում է կարևոր տարանցիկ երկիր, հատկապես էներգակիրների արտահանման համար։ Սակայն շրջափակվածությունը հյուսիսից և արևմուտքից, ինչպես նաև բարձր սեյսմիկ ակտիվությունը երկրի համար մարտահրավերներ են ստեղծում։

      2.Ներկայացրե՛ք Իրանի պետական կարգը, ցո՛ւյց տվեք դրա առանձնահատուկ գծերը:

      Իրանը հանդիսանում է իսլամական հանրապետություն, որտեղ գերագույն իշխանությունն ունի երկրի գերագույն առաջնորդը՝ վերահսկելով հիմնական կառավարման ոլորտները։ Քաղաքական համակարգը հիմնված է շարիաթի վրա, իսկ նախագահն ու խորհրդարանը գործում են սահմանափակ լիազորություններով։

      3.Գնահատե՛ք Իրանի բնակլիմայական պայմանները՝ տնտեսության տարբեր ոլորտ ների տեսանկյունից:

      Իրանի բազմազան կլիման մեծ ազդեցություն ունի տնտեսության վրա։ Հյուսիսում խոնավ կլիման նպաստում է գյուղատնտեսությանը, մինչդեռ կենտրոնական և հարավային անապատները սահմանափակում են այդ հնարավորությունները։ Բարձրադիր շրջանները հարմար են անասնապահության համար, իսկ հարավային նավթագազային պաշարները ապահովում են երկրի հիմնական եկամուտները։

      4.Նշե՛ք Իրանի՝ համաշխարհային նշանակության օգտակար հանածոները:

      Իրանը հարուստ է օգտակար հանածոներով՝ հատկապես նավթով և բնական գազով, որոնք ունեն համաշխարհային նշանակություն։ Բացի այդ, երկիրը ունի մեծ պաշարներ երկաթի, պղնձի, ուրանների և այլ հանքանյութերի, որոնք մեծապես նպաստում են արդյունաբերության զարգացմանը։